Կրոկուսում ահաբեկչության հետևանքով զոհերի շրջանում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով 143 մարդ է զոհվել։
«Այս պահին առկա տվյալների համաձայն՝ տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին մի խումբ անձինք մուտք են գործել համերգասրահ ու կրակել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ լսվել են նաեւ պայթյունի ձայներ, որոնց հետեւանքով համերգասրահում նաեւ հրդեհ է բռնկվել։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԴԾ տնօրենը զեկուցել է ահաբեկչության մասնակիցների 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում նաեւ այն 4 ահաբեկիչներն են, որոնք անմիջական մեղսակցություն են ունեցել ահաբեկչության կատարմանը։ Նշված 4 անձին ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանին։