London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Աստղագուշակ՝ մարտի 24-ի համար

Horoscope

ԽՈՅ

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Շատ Խոյեր պիտի վերադառնան հին առաջադրանքներին, ավարտեն շատ վաղուց սկսած գործերը: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով: Աշխատեք չտաքանալ. եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Չեն բացառվում լավ նորությունները, ինչպես նաև առաջարկները, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր նոր աղբյուրներից:

ՑՈՒԼ

Մի շտապեք ստանձնել բարդ գործերը, լուծել լուրջ հարցերը. օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու տրամադրվելու, որոշելու համար, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին, իսկ ինչին եք ավելի ուշ անցնելու:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ Ցուլերի հաճելի անակնկալներ է խոստանում: Աստղերի հատուկ աջակցությանը կարող են ապավինել սիրահարվածները: Հրաշալի ժամանակ կանցկացնեն երեկոյան ռոմանտիկ ժամադրության գնացողները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում խնդիրները շփման մեջ, որոշ Երկվորյակների համար դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ մինչև վերջերս ինչի մասին ասես հաջողվում էր պայմանավորվել: Եթե ծրագրում եք լուրջ բանով զբաղվել, միայն սեփական ուժերին ապավինեք: Օգնություն ստանալու հնարավորություն ավելի ուշ կունենաք:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել:

ԽԵՑԳԵՏԻՆ

Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Օրը վատը չի լինի, բայց հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Առավոտյան արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ շփվելիս. նրանք կարող են փորձել ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի նոր բան սովորելու ձգտող Խեցգետինների առաջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Այս հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա:

ԱՌՅՈՒԾ

Առավոտն անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ուրիշների խնդիրները: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Միայնակ ճամփա գնալու պատրաստ Առյուծները հաճելի ծանոթություններ հաստատելու շանս կունենան: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, որոնք երկար կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԿՈՒՅՍ

Լավ է օրը բարդ գործերով ու լուրջ հարցերը լուծելով չսկսեք: Ձեզ բնորոշ խելամտությունը կարող է ձեզ դավաճանել, հեշտ չի լինի հակասական հույզերը հաղթահարելը: Ամենատպավորվող Կույսերը պահի ազդեցության տակ կասեն կամ կանեն այն, ինչի համար շուտով կզղջան: Օգտակար կլինի ձեզ վաղուց ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը. նրանց հուշումները կօգնեն խուսափել սխալներից:

Բազում հաճելի անակնկալներ կբերի օրվա երկրորդ կեսը: Կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները, երազանքները, որոնց մասին ոչ ոքի չեք պատմել:

ԿՇԵՌՔ 

Շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու ճիշտ որոշումներ ընդունել: Ինտուիցիային արժե ուշադիր լսել, քանի որ հենց նրա հուշումները կօգնեն հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել նպատակին:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Առավոտյան տրամադրությունը լավը կլինի, բայց ժամանակի ընթացքում դուք կարող եք նյարդային դառնալ կուտակված հոգնածության հետևանքով: Աշխատեք գոնե կարճ ժամանակով շեղվել առօրյա հոգսերից ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:

ԿԱՐԻՃ

Օրը վատը չի լինի, բայց նրա սկզբին կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հավանական են տարաձայնություններ մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու պահպանել ինքնատիրապետումը: Եթե դա անեք, դրական փոփոխությունները չեն ուշանա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Որոշ Կարիճներ այդ հատվածում առաջարկներ կստանան, որոնց մասին գաղտնի երազում էին: Հնարավոր են հեռվից լավ նորություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Ձեզ հանգիստ, բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք մտերիմների հետ քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը, ամեն ինչի մասին կկարողանաք արագ պայմանավորվել: Ձեզ դուր կգան ընկերների և հարազատների գաղափարները:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Աղեղնավորներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել ու միանգամից լավ տպավորություն կթողնեն նրանց վրա: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, արժեքավոր նվերները:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ պայմանավորվել ոչ մի կերպ չէր ստացվում, շատերին կես խոսքից կհասկանաք: Որոշ Այծեղջյուրներ կվերականգնեն հին կապերը, կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում համարձակ ինտուիցիային ապավինեք. նրա հուշումները ճիշտ կլինեն: Եթե օրվա երկրորդ կեսին պատրաստվում եք ուղևորությունների մեկնել, նախապես որոշեք երթուղին, համոզվեք, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք:

 

ՋՐՀՈՍ

Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտել: Այսօր դուք դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու շանս կունենաք: Ճիշտ է, դրա համար համառության կարիք է լինելու: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, եթե դժվարությունների բախվեք ու չեք նահանջի, քանի դեռ ձեր ուզածին չեք հասել:

Օրը հարմար կլինի նաև ոչ ֆորմալ միջավայրում կոլեգաների և գործընկերների հետ շփվելու համար: Դա օգուտ կտա հարաբերություններին, կհեշտացնի համատեղ աշխատանքը: Երեկոն բարենպաստ կլինի ավագ հարազատների հետ շփվելու, համատեղ ուղևորությունների և զբոսանքների համար:

ՁԿՆԵՐ

Լուրջ գործերը հնարավորինս վաղ ստանձնեք ու աշխատեք արագ գործել: Դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, որոշ Ձկներ կհասկանան՝ ինչպես է լավ տնօրինել իրենց կամ ընտանեկան գումարը:

Օրվա երկրորդ կեսին պետք է լուծեք կենցաղային խնդիրները: Դրա համար հանգիստը կամ զվարճանքները զոհելու կարիք չի լինի. ժամանակն ամեն ինչին կհերիքի: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular