Հանրապետության տարբեր հասցեներում կստեղծվեն բակային մարզումների համար հրապարակներ
SocietyՄասսայական սպորտի զարգացմանը նպաստող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար կառավարությունը սկսում է ևս մեկ նոր ծրագիր:
Հայաստանի «Սթրիթ Վորքաութ» ֆեդերացիայի հետ համատեղ հանրապետության տարբեր հասցեներում կստեղծվեն բակային մարզումների համար հրապարակներ: Առաջին փուլով այդպիսի ենթակառուցվածքներ կհիմնվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում: