Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը 

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Տավուշի չորս գյուղերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս ասում է՝ դա ո՛չ դելիմիտացիա է, ո՛չ էլ դեմարկացիա:

«Այստեղ կա կոնկրետ պահանջ Ադրբեջանի կողմից, ինչպես իրենք են ասում, «վերադարձնել» այդ գյուղերը: Խնդիրն այն չէ, որ իրենք առաջարկում են դելիմիտացիա, հետո դեմարկացիա անել: Դա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի հանրությանը հերթական անգամ մանիպուլացնում և, ըստ էության, խաբում՝ անվանելով դա դելիմիտացիա և դեմարկացիա: Ինքն է այդպես ներկայացնում, որ Ադրբեջանի հետ սկսում ենք այդ աշխատանքը Տավուշի մարզի սահմանագծից: Ադրբեջանը դա այլ կերպ է ձևակերպում, ասում է՝ պետք է ինձ անհապաղ վերադարձնեք այս չորս գյուղը, հետո էլ կխոսենք «անկլավների» մասին: Սա պրոցեսի շուրջ տարրական մանիպուլ յացիա է, իրականում Ադրբեջանի կողմից կա պահանջ հանձնել չորս գյուղը, Հայաստանի իշխանության կողմից կա քաղաքական որոշում այդ պահանջը հերթական անգամ բավարարել, բայց սա ներկայացվում է իբր դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ինչո՞ւ գործընթացը սկսել Տավուշի մարզից: «Դա Ադրբեջանի հստակ պահանջն է, ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունը կամ առաջարկը: Ռազմական մասնագետները բազմիցս նշել են, որ Տավուշի պաշտպանական գիծն ամենակահավորվածն է, ժամանակակիցը, մրցունակն ու դժվարանցանելին թշնամու համար: Դրա համար էլ թշնամին նախ և առաջ պահանջում է, որ այդ պաշտպանական գիծը Հայաստանը դեմոնտաժ անի, որպեսզի դա էլ դառնա այնպիսին, ինչպիսին մեր մյուս պաշտպանական գծերն են, վերածվի «проходной двор»-ի: Ադրբեջանը ոչ թե գյուղերն է ուզում, դա նույնպես կարևոր փաստ է, այլ առաջին հերթին նրա նպատակն է քանդել Տավուշի մարզում Հայաստանի պաշտպանական համակարգը և պլացդարմներ ստեղծել հետագայում հարձակման համար:

Պաշտպանության, անվտանգության մասնագետները նշում են, որ այնտեղ խոսքը հետագա գործողությունների համար նոր հարմար դիրքեր ունենալու մասին է: Ամեն ինչ շատ տեսանելի է այն մարդկանց համար, ովքեր ունեն աչքեր, ականջ՝ լսելու համար, և թեկուզ 5-6-րդ դասարանի տրամաբանելու ունակություն՝ ասվածից եզրակացություն անելու համար: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է, որը ներկայացվում է Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակչությանը՝ որպես նշված պրոցեսի սկիզբ, թե իբր Հայաստանի իշխանություններին ինչ-որ մեկը հարցրել է, թե որտեղից են նրանք ցանկանում սկսել այն: Ժամանակին Հայաստանի իշխանությունը առանց որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի որոշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանինն է, հիմա էլ առանց որևէ գործընթացի ընդամենը մանիպուլ յացիայի արդյունքում ուզում են ոչնչի դիմաց այդ տարածքները տալ Ադրբեջանին»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանն այժմ իր ժողովրդականության, վարկանիշի ամենացածր նշաձողի վրա է՝ 2018 թ.-ից սկսած: «Բոլոր հարցումները, ինչպես նաև Երևանի էլեկտորալ պրոցեսը ցույց են տալիս, որ նրա անձնական ռեյտինգը մոտ 6-ից 7 անգամ նվազել է, այսինքն՝ 80ից ավելի տոկոսից դարձել է առավելագույնը 15 տոկոս: Դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը չորս տարվա ընթացքում մարդկանց հրամցրել էր այն գաղափարը, որ իբր ինքը խաղաղության կոնցեպտ ունի: Նաև, որ խաղաղության շուրջ բանակցային գործընթացն արդյունքի է բերելու, լինելու է կայունություն, այլևս չեն լինելու ճգնաժամեր, որոնք բերելու են մարդկային հսկայական զոհերի, տարածքների կորուստների և այլն: Չորս տարի այդ հեքիաթն էր պատմում: Բայց ինչ-որ մի փուլից սկսած արձանագրվեց, որ Փաշինյանի մատուցած խոստումներն ի չիք են դարձել, քանի որ նա տապալել է խաղաղության օրակարգը:

Իր համար ամենավտանգավորն այն է, որ խմբերը, ներքին ազդեցության ուժերը, որոնք այս իշխանությանը պահում են և՛ ֆինանսապես, և՛ իրենց քաղաքական կապերով, հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից: Նրան պահել են, որովհետև նա խոստացել է խաղաղություն հաստատել, որ հարևանների հետ պրոբլեմներ չեն ունենալու, խոստացել է, որ նրանց բիզնեսները ծաղկելու են, հեռանկարային են լինելու տարածաշրջանային առումով և այլն, բայց հատկապես այս տարվա հունվարին Ալիևի ելույթից հետո բոլորին հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի մատուցած «խաղաղության պայմանագիրը» բլեֆ է, նա ունակ չէ որևէ մեկի հետ պայմանավորվել, որևէ մեկը ցանկություն չունի որևէ բան ստորագրել Նիկոլ Փաշինյանի հետ, համենայն դեպս՝ պարիտետային սկզբունքով:

Բոլորը հասկացան, որ Նիկոլ Փաշինյանի հետ երկար ճանապարհ գնալու հնարավորություն չկա, նաև՝ հենց իր թիմում, բայց խոսքն այն աղջիկների ու տղաների մասին չէ, որոնք նստած են խորհրդարանում և երկու շաբաթը մեկ անհաղորդ դեմքերով ինչ-որ պայմանավորված հարցեր են տալիս, այլ իրական ազդեցության այն խմբերի ու լծակ ունեցող մարդկանց մասին է, որոնք այս ռեժիմին աջակցել են, պահել և փոխհատուցում են պահանջում Նիկոլ Փաշինյանից իր խոստացածի համաձայն: Հասկանում են, որ այս մարդը ոչ այնքան չի ուզում, որքան չի կարողանում անել դա: Իր հանդեպ վստահություն չկա ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Հյուսիսում ու Հարավում: Աշխարհում քաղաքական գործչի ամենամեծ կապիտալը վստահությունն է նրա նկատմամբ, մինչդեռ այս ղեկավարն ամեն տեղ մի բան է ասում, ընդ որում՝ շատ դեպքերում իր խոսքերը հակասում են մեկը մյուսին: Մյուս կողմից՝ երկրի ներսում ճգնաժամն էլ ավելի է խորացել: Իր արտաքին քաղաքական հենարանը նա փորձում է գտնել Թուրքիայում: Բազմիցս ասել է, որ անվտանգության երաշխիքները պետք է գտնել տարածաշրջանում, խոսքը Թուրքիայի մասին է: Շատ լավ հասկանում է, որ Թուրքիան այսօր առանձնակի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Նախընտրում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ձևավորել Թուրքիայի միջոցով»,-ընդգծում է Հակոբյանը:

Հիշեցնում է՝ մեր տարածաշրջանում գետնի վրա հարցեր լուծում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: «Ադրբեջանին առանց Թուրքիայի գործոն համարելը բարդ է, թեպետ նա փորձում է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և, շատ սեղմ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, հարաբերություններ ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որպեսզի չդառնա Թուրքիայի սատելիտը: Հայաստանի իշխանությունը փորձում է տարածաշրջանում իր նոր «պապային» գտնել, փորձում է համոզել իր պոտենցիալ «պապային»՝ Թուրքիային, որ նա իրեն երաշխիքներ տա: Մնացածը բլեֆ է: Ասում են՝ Ռուսաստանից թեքվում է դեպի Արևմուտք և այլն, բայց հասկանալի է, որ վերջինս մեր տարածաշրջանում ազդեցության լուրջ լծակներ չունի: Հակառուսական հռետորաբանությունը «խոդի տալով» և իբր դեպի Արևմուտք շարժվելով՝ նա շատ լավ հասկանում է, որ Արևմուտքի օպերատորն այստեղ Թուրքիան է: Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բալանսը փորձելու է պահել Թուրքիայի միջոցով, որը գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Վերջին օրերի ընթացքում բերման ենթարկվեցին «Մարտական եղբայրության» անդամները՝ զենք ունենալու կասկածանքով, Նոր Նորքի ոստիկանության մոտ քաղաքացիները սպառնում էին նռնակ պայթեցնել: Այս իրադարձությունների վերաբերյալ կարծիքները ևս տարբեր են: Քաղտեխնոլոգն ասում է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: «Ինչ վերաբերում է նրան, որ, օրինակ՝ Ոսկեպար են գնում և փորձում այնտեղ որոշակի տրամադրություններ ստեղծել, կարծում եմ՝ դա բնականոն քաղաքական պրոցես է, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կարելի է ունենալ այս կամ այն ուժի հանդեպ, և այլն: Այն, որ Հայաստանի իշխանություններն այս ճգնաժամային իրավիճակում փորձում են ցանկացած քայլ զսպել ձերբակալություններով և այլն, դա էլ երևի բնական է, քանի որ մարդիկ իրենց առջև խնդիր են դրել բավարարել Ադրբեջանի պահանջը: Երբ հայտարարում ես, որ սա «ոչ թե հանձնում եմ, այլ վերադարձնում, քանի որ Ադրբեջանինն է, եթե չտամ, կհարձակվի», դու, ըստ էության, լեգիտիմացնում ես առաջիկայում հնարավոր պատերազմական կամ բախումային իրավիճակը: Այս պարագայում ինչո՞ւ է նյարդային ձևով ընդունում խորհրդարանում արված պնդումը, որ կարծես ավելի շատ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը լինի Հայաստանում»:

Այսպիսով, ցանկացած դրսևորում, որն ուղղված է լինելու այդ գյուղերի չհանձնելուն, արժանանալու է նմանատիպ ռեակցիաների, ասենք՝ մի քանի ժամով ձերբակալելուն և այլն: Սա և՛ ներքին լսարանի համար է, որ փորձեն վախեցնել, լռեցնել, և՛ արտաքին աշխարհի ու առաջին հերթին Ադրբեջանի համար է, թե՝ տեսեք, նման քայլերի եմ գնում, որ ձեր պահանջները բավարարեմ: Ինչ վերաբերում է նռնակներ պայթեցնելու ակցիային: Այստեղ լեգիտիմ իրավունք կա կասկածելու, որ ինչ-որ բան շոու է, որպեսզի դրա հիման վրա ներքին քաղաքական «գայկաներ» ձգեն: Կարող է այդպես լինել: Ներկայանում են որպես մարտական ճանապարհ անցած մարդիկ, բայց անում են գործողություն, որից իրենք են տուժում, ոչ թե նրանք, ում դեմ ուղղված էր այդ գործողությունը: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, շատ բան կախված է լինելու նրանից, թե իշխանությունն այս էպիզոդի հետ կապված ինչ եզրակացություններ կանի և ինչ գործողությունների կդիմի: Դատելով նրանից, որ հայտարարեցին, թե ահաբեկչություն է, այս սցենարն այնքան էլ անսպասելի չէ ու իրենց համար այնքան էլ վատ սցենար չէ իրենց հետագա ծրագրերի համար»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս ՏիգրանյանըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված