London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի

Analytical

ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ «Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է նա։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ջրի երես են դուրս եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ուկրաինային զինելու փաստը: Այսպես, թուրքական «Canik» սպառազինության մասնավոր ընկերությունը Ուկրաինային մատակարարել է 600-ից ավելի ծանր գնդացիր, իսկ ապագայում էլ ավելին կմատակարարվի։ Այս մասին աղբյուրներին հղումով գրում է բրիտանական Middle East Eye կայքը։  Աղբյուրներից մեկն ասել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել «Canik»-ի հետ։ Երկրորդ զրուցակցի համաձայն՝ արդեն ավելի քան 600 զինատեսակ է առաքվել Ուկրաինա մի շարք, այդ թվում՝ ռազմական ու հետախուզական ծառայությունների համար։ «Գործարքը նախատեսում է 600-ից ավելի սարքերի մատակարարում, իսկ առաջիկա ամիսներին ավելի շատ սարքեր կուղարկվեն»,- հավելել է նա։ Բացի այդ, մամուլը գրել էր, որ Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի: Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթարների» համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում ամերիկյան տեսակի կասետային զինամթերք, այս մասին հայտնել է «Foreign Policy»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչներին։

Բացի այդ,  մի շարք ռուսական Telegram–յան ալիքներ  հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանից Ուկրաինային QFAB-250 LG գերճշգրիտ կառավարվող ավիառումբեր մատակարերելու մասին: Խոսքը լազերային թիրախավորմամբ և 205 կգ կշռող բեկորա-ֆուգասային ռումբի մասին է, որը մշակել են համատեղ պաշտպանության արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտն ու թուրքական ASELSAN ընկերությունը և առաջին անգամ ցուցադրել են 2019 թ., այսինքն՝ ամենանորագույն դասի զենք է: Ադրբեջանցիների այդ ահեղ զենքը կիևյան վարչակարգին մատակարարելու մասին աղմկոտ  տեղեկության սկզբնաղբյուրը, որին հղում են անում ռուսական աղբյուրները, իրաքյան TG Sabereen News-ն է, որը համապատասխան փաստական ապացույցներ է բերում, ներառյալ ավիացիոն ներբեռնվող փաստաթղթերի «սկանները»: Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ օդային մատակարարումներն արվել են Սուդանի «Հարթում» օդանավակայանից Լեհաստանի «Ժեշուվ» օդանավակայան և իրականացվել են ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերության միջոցով: Այնուհետև ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Ուկրաինա: Միայն ապրիլին կատարվել է նման 8 չվերթ: Չվերթների  և մատակարարված ռումբերի փաստացի քանակը դժվար է որոշել, բացառված չէ, որ առայժմ երևում է կիևյան վարչակարգին ավիազենքի մատակարարման այսբերգի միայն վերջրյա հատվածը:

Նախօրեին տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։

Օրեր առաջ էլ «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ  Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները ուկրաինական կողմից կռվում են Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ վրացական լեգեոնի մաս կազմող Ադրբեջանի քաղաքացիներ։ «Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև «Բայրաքթարներ» և այլ զինատեսակներ։ Մինչ այժմ ուկրաինական կողմում մարտերում 150 ադրբեջանցի է զոհվել, եւս 70-ը անհայտ կորած են համարվում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, որը Բաքվին զենք է մատակարարել հայկական կողմի հետ պատերազմի ժամանակ։

Սակայն, սա էլ դեռ ամբողջը չէ: Avia.pro կայքի տեղեկություններով ադրբեջանական երեք ՄԻԳ-29 ինքնաթիռներ հայտնվել են ուկրաինական զինանոցում: Դրանք վերանորոգվել և ներկվել են ուկրաինական ռազմաօդային ուժերի գույներով, կից ներկայացնում ենք նաև ասվածը ապացուցող լուսանկարը։

Ինչպես տեսնում ենք՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ցանկանում են խաղալ միանգամից երկու դաշտի վրա․ մի կողմից ի ցույց դնելով իրենց նեյտրալությունը՝ Անկարան ընդհանրապես միջնորդ դառնալու հայտ է ներկայացնում, մյուս կողմից՝ չխորշելով գումար աշխատել և հանդես գալ բացահայտ հակառուսական քայլերով՝ աջակցելով Կիևի ռեժիմին:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular