London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

Society

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում մարտի 28-ին տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Մինչ միջոցառումը՝ թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացել են տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Գավառ քաղաքի՝ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի ձեռքբերման առիթով և նշել.

«Այն, ինչ տեսանք նախասրահում, ոչ մի կասկած չի թողնում, որ տիտղոսն իրոք վաստակել եք։ Բովանդակությունն ունեիք, իսկ այս կարգավիճակը ստանալն ընդամենը հաստատում է եղած իրողությունը։ Մեր շատ քիչ բնակավայրերում կարող ենք տեսնել, որ համայնքի բյուջեից առանձին հատկացում կա երիտասարդական ծրագրերին, ինչը կարող է օրինակելի լինել մեր մյուս քաղաքների համար։ Դա խոսում է տեղի երիտասարդության ու համայնքի համագործակցության մասին։ Շատ համայնքներում նոր ենք բացում երիտասարդական կենտրոններ, իսկ Գավառում արդեն իսկ հաջող գործող կենտրոններ, միջավայրեր կան։ Հետևաբար, մենք այստեղ եկել ենք արձանագրելու այն, ինչ դուք արդեն անում եք, և երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհումը լրացուցիչ խթան է, որպեսզի էլ ավելի առաջ գնաք ու զարգացնեք ունեցածը և դա ավելի տեսանելի դարձնեք մեր մյուս բնակավայրերի երիտասարդների համար։ Հրաշալի դրական փորձ կա բացահայտելու, կիսելու, մեկս մյուսին ցույց տալու։ Կարծում եմ՝ այս ծրագրի շրջանակում կկարողանանք Գավառն ավելի տեսանելի դարձնել և նոր կողմերից ճանաչել»։

Նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը կարևոր է այնքանով, որ ցույց է տալիս ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում։

«Կարող ենք ասել, որ երիտասարդները մեր երկրի ամենամեծ հարստությունն են, որովհետև գաղափարներն ու ծրագրերը, որ նրանք ստեղծում են, ցույց են տալիս առաջ գնալու ճանապարհը։ Կառավարաության ամենակարևոր անելիքներից մեկը երիտասարդների համար հնարավորություն ստեղծելն ու նրանց աջակցելն է։

«Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրն էլ այդ նպատակն ունի։ Եվ այս տարվա ընթացքում իրականացվող ծրագրերը մենք ուղղորդելու ենք դեպի Գավառ, ինչն օգնելու է այստեղ ունենալ ավելի եռուն երիտասարդական կյանք՝ նպաստելով նաև համայնքի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս շնորհավորել է գավառցիներին «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» դառնալու կապակցությամբ.

«Շնորհավորում եմ Գավառի բոլոր բնակիչներին, մասնավորապես՝ երիտասարդներին այն առիթով, որ Գավառն ընտրվել է որպես երիտասարդական մայրաքաղաք: Մենք ևս ողջունում ենք այս գաղափարը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ երիտասարդական ՀԿ-ների հետ՝ խրախուսելով մի շարք երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շրջանակում ստեղծվում են նաև երիտասարդական կենտրոններ: Ես շատ ուրախ էի հանդիպել համալսարանական ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են ԵՄ Էրազմուս+ ծրագրին»։

Դեսպանը տեղեկացրել է, որ համագործակցելով նախարարության հետ՝ արդեն իսկ նախատեսվել է 60 մլն եվրո աջակցություն` Հայաստանի կրթական ոլորտի զարգացման նպատակով: Նա հայտնել է, որ պատրաստ է տարվա ընթացքում մի քանի անգամ ևս այցելել Գավառ՝ լսելու երիտասարդներին և քննարկելու նրանց հետ իրականացվող հնարավոր միջոցառումները:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագիրը՝ Գավառում երիտասարդների ներուժը նորովի բացահատելու և համայնքի զարգացմանն ուղղելու տեսանկյունից։

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն էլ ընդգծել է՝ տեղական ինքնակառավարում իրականացնելիս մշտապես հաշվի է առնվել երիտասարդների դերի բարձրացումը, և արդեն իսկ կա հաջողված համագործակցություն։ Իսկ երիտասարդական մայրաքաղաք դառնալով՝ ուժերն ավելի են կենտրոնացնելու նոր հաջողությունների գրանցման համար։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Գավառ համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US
Most Popular