Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) 

Կրթական ու մշակութային օջախներն օպտիմալացնելու հեռահար նշանակետը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է կրթական կամ մշակութային տարբեր օջախներ կրճատելու, փակելու կամ միավորելու քաղաքականություն։ Ու նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ տարբեր հաստատություններ ուղղակի անհամատեղելի են իրենց բուն գործառնությունների իրականացման հարցում։ Օրինակ՝ լիովին անհասկանալի է Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ կապ չունեցող կրթական խնդիրներ է լուծում։ Բայց սա ահռելի ծրագրի մի փոքր մասն է միայն։ «Ակադեմիական քաղաք» կոչվող ծրագրի ներքո բոլոր բուհերը միավորվելու են, ու ընդամենը մնալու են տասնյակից ոչ ավելի բուհեր։

Նույնիսկ հաշվի չեն առնվում որոշ հաստատությունների յուրահատուկ առանձնահատկությունները։ Ու դրանով է պայմանավորված, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները կտրուկ դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՍՄ նախարարության որոշմանը։ Արվեստի գործիչները ևս իրենց մտահոգությունն են հայտնում՝ ընդգծելով, որ Կոնսերվատորիան չի կարող փակվել, միավորվել այլ հաստատությունների հետ կամ այլ տեղ տեղափոխվել, քանի որ այն արդեն իսկ ձևավորված մշակութային և երաժշտական համալիրի մաս է կազմում։ Միավորելու ու կրճատելու միտումը տարածվում է նաև քոլեջների վրա։

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Բայց օպտիմալացման մոլուցքը միայն կրթական հաստատություններով չի սահմանափակվում և սկսել է իր մեջ ներառել նաև մշակութային օջախները։ ԿԳՄՍ նախարարությունից և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։ Իսկ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այս միավորմանը։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ նշելով, որ չեն աշխատելու Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Արդեն իսկ կասկած չի մնում, որ «Գոյ» թատրոնի ճակատագրին են արժանանալու նաև այլ մշակութային օջախներ։

Իսկ որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով է պայմանավորված օպտիմալացման անհրաժեշտությունը, եթե ինքնին պարզ է՝ կրճատումների և միավորումների արդյունքում գիտակրթական ու մշակութային կյանքը դրանից ավելի լավը չեն դառնա՝ մանավանդ այն պայմաններում, երբ կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային բարելավման խնդիր դրված չէ։ Դեռ ավելին՝ տարբեր փորձագետներ ահազանգում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով տարվող այս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ինչի արդյունքում կրթությունը և մշակույթը հետ կգլորվեն։

Ճիշտ է՝ փորձը ցույց է տալիս, որ որոշակի դիմադրության հանդիպելուց հետո իշխանությունները փորձում են առժամանակ հետաձգել իրենց ծրագրերը, բայց որոշ ժամանակ անց կրկին նոր թափով անցնում են իրենց քանդարարության իրականացմանը։ Իսկ ինչո՞ւ են քանդում համակարգը։ Չէ՞ որ ցանկացած իշխանություն, ընդհակառակը, ըստ տրամաբանության, պետք է շահագրգռված լինի գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացմամբ։ Պատճառը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են հանրային ուշադրությունը շեղել անվտանգային սպառնալիքներից։ Մի՞թե այս պահին բուհերի օպտիմալացումն այդքան հրատապ է, երբ կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի տակ։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նպատակադրվել են ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից, ինչպես ժամանակին Արցախի հարցում բանակցությունները սկսում էին զրոյական կետից։ Սա, շատերի կարծիքով, երկրի հանրային իմունիտետը թուլացնելու նպատակաուղղված ծրագիր է, որը ձեռնտու է առաջին հերթին օտար ուժերին, քանի որ մեր հասարակությունը կկորցնի իր դիմադրողականությունը, ու պետության համար պատուհաս դարձած ՀՀ իշխանությունները ավելի հեշտ կարող են մանիպուլացնել մարդկանց, դարձնել զիջողական ու կոտրել պայքարի ոգին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնենք, որ հենց կրթական ու մշակութային օջախներից կարող է ծագել նաև դիմադրողական օջախների ստեղծման ու ազգային պայքարի ալիքը։ Համենայն դեպս, ընթացքում նման բազմաթիվ դեպքերի առնչվել ենք։ Փաստացի ստացվում է, որ իրենց կողմից իրականացվող քայլերով իշխանությունները նաև աթոռը պահելու հեռահար խնդիր են լուծում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան
Ամենադիտված