Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 

Դանակահարություններ, կրակոցներ․ այսպիսին է ՀՀ իրավական քրոնիկոնը, վիճակագրությունը՝ մտահոգիչ. Վարդանյան

Բլոգոսֆերա

«Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար», «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օրերի վերնագրեր են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Այսպիսին է Հայաստանի իրավական քրոնիկոնը, իսկ վիճակագրությունը՝ մեղմ ասած մտահոգիչ։

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40666 դեպք, որը 2022թ. համեմատությամբ՝ 8.1 տոկոսով ավելի է։ Այս վիճակագրության մեջ կարևոր է արձանագրել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը։ Ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (6116 հանցագործություն), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով(1678 հանցագործություն) : Դատախազությունը առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերից առանձնացնում է 1132-ը, որոնք հանկարծամահության դեպքեր են և անփոփում, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք։

Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում։ Սրանք պարզապես թվեր չեն. 6116 ծանր և 546 առանձնապես ծանր հանցագործությունների հետևում մարդկային կյանքեր և ճակատագրեր են։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, այստեղ բանալի բառը «արձանագրված»-ն է, աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով, կազմում է 5070 դեպք։

Միայն վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մտահոգիչ է հատկապես անչափահասների մասնակցությամբ և անչափահասների հանդեպ կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ 2023-ին ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։

Թվերի hետևում՝ մարդիկ և հասարակություն

Սա արժեքային համակարգի դեգրադացիայի բացահայտ ցուցիչ է։ Մեզ հասցրել են մի իրավիճակի, երբ հասարակության լուռ հայացքի ներքո 50 տոկոսով աճում են անչափահասների նկատմամբ հանցագործությունները, համարժեք արձագանք չկա։ Երեխաների մասին շարունակում են հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իրենց երեխաների հետ նույնը չի պատահի։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները ավելի ողբերգական են դառնալու։

Ակնհայտ է, որ այս սահմռկեցուցիչ իրականությունը ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացման հետևանքն է։ Մշտապես պատերազմի սպառնալիքի և ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունք։ Անհավանական է, բայց Հայաստանում գործող իշխանության կողմից արդեն քանի տարի է տարվում է չարության և սպառնալիքի քարոզ։ Ոչ մի հասարակություն չէր դիմանա այս մթնոլորտին։ Սա զուտ իրավապահների խնդիր չէ, սա պայմանական ասած միայն ոստիկանության կամ դատարանների խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ հեղինակներ և պատասխանատուներ ունի՝ խորքային պատճառներ։ Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում ներքին թշնամանքի, չարության և իռացիոնալ ատելության գեներացիան, ես և շատերը զգուշացնում էինք, որ ագրեսիան սոցցանցերից մի օր անցնելու է իրական կյանք, ու մենք ունենալու ենք սահմռկեցուցիչ պատմություններ։ Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու։

Այսօր արդեն շոշափելի է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջինԲագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ
Ամենադիտված