«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի 

Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում է հնչելու: 2024 թ.-ի ապրիլ յան մի օր Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ նման մի միտք արտահայտեց: Եկեղեցին նրա հարցին պատասխանեց, բայց ինչո՞ւ էր բարկացել Փաշինյանը: Գուցե այն պատճառով, որ տավուշցիներն ընդդիմանո՞ւմ են, բացատրություն պահանջո՞ւմ, թե ինչու պետք է հերթական զիջմանը գնան, հերթական անգամ Հայաստանը հող հանձնի Ադրբեջանին, և հերթական անգամ խաղաղությունն այդպես էլ չգա մեր տուն:

Հակառակը՝ ամեն զիջումից հետո ավելի մոտ ենք զգում պատերազմի շունչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմացնող չեն: Երբեմն զարմացնող է մեր լռությունն ու համբերատարությունը: Մեր համբերության բաժակը լցվել է, ջուրը թափվում է, բայց մի տեսակ կաղապարվել ենք սեփական ցավի ու անզորության մեջ, հույսներս չգիտեմ էլ, թե ինչի վրա ենք դրել: Սովոր էինք մեր երկրի ղեկավարներին տեսնել հոգևոր դասի հետ կողք կողքի քայլելիս, Եռաբլուր և կարևոր նշանակության վայրեր միասին այցելելիս: Ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանի պաշտոնյաների և հոգևոր դասի միջև խզումն ակնհայտ դարձավ: Պաշտոնյաներին չենք տեսնում եկեղեցական տոների ժամանակ մատուցվող պատարագներին, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ուղղակի դադարեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր այցելել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ: Հոգևոր դասի ներկայացուցիչների այցերը սրբավայրեր լինում են հիմնականում պաշտոնյաների այցերից հետո:

Մեր աչքը սովոր չէր սրան, բայց սա սպասելի էր: Իշխանափոխությունից հետո ակտիվ պայքար սկսվեց եկեղեցու դեմ, եկեղեցին ևս անցավ պայքարի, խրամատներ փորեց մեր հավատի կոթողի շուրջ ու փորձում է ամեն կերպ պաշտպանել այն, որ չպղծեն, որ դա էլ չպղծեն: Թվում է, թե «շոու պատարագ» արտահայտությունը պիտի զարմացներ: Բայց ինչպե՞ս կարելի է զարմանալ, երբ նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում ասել է տարբեր զազրելի ու նողկալի մտքեր, ինչպես՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին», «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի», «Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»: Այս նույն մարդը կառավարության նիստի ժամանակ կատակում է՝ նշելով, թե «տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում, այնտեղ են ցորեն ցանում, որ ապահովագրություն ստանան»:

Ապահովագրության գումարը, որը գյուղացին պետությունից մեծ դժվարությամբ է ստանում, կարողանո՞ւմ է ծածկել այն չարչարանքը, որի միջով գյուղում ապրող ու հող մշակող մարդն ամեն օր է անցնում, զգացողություն է, թե գյուղատնտեսության վերջն էլ է ուզում տալ: Եկեղեցու դեմ նրանց այս զայրույթը ու հակակրանքը լիովին հասկանալի է, քանի որ եկեղեցին, ավաղ, միակ կառույցն է, որը շարունակում է դիմադրել, որը շարունակում է կոշտ պատասխաններ ուղղել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Եկեղեցին, որպես կառույց, ինստիտուտ, միակն է, որ պայքարում է երկրի լինելիության համար: Կարծես ամեն հարվածից հետո այն ավելի է ամրանում: Շատերն են նկատում, որ վերջին ամիսներին եկեղեցիները լի են մարդկանցով, որոնք մասնակցում են պատարագներին, գնում հոգևորականների խոսքն ու քարոզը լսելու, որովհետև շնչահեղձ են լինում ու ավելի հաճախ անզորությունից: Օրերս քպական մի պատգամավոր ԱԺ ամբիոնից հոգևոր դասին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ ու ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում ա Աստված ների»:

Հասկանում եք, չէ՞. տեսեք՝ ով ու ովքեր են խոսում ներվելուց: Մյուս աններելի մեղքերի հետ միասին՝ Աստված վստահաբար չի ների մարդկանց, որոնց պատճառով պատերազմի օրերին տղաների գլխին քարե կարկուտ էր տեղում, որ տղաներից շատերը տուն «վերադարձան» փակ դագաղներով, և ծնողներն ու ընտանիքի անդամները չկարողացան հպվել նրանց մի վերջին անգամ, համբուրել ու հրաժեշտ տալ. շատերը համոզված չեն, որ իրենց որդիներն են հանգչում գերեզմանատներում, որոնք շատերի համար երկրորդ տուն են դարձել: Սրա համար լինելու է պատասխանատվություն, եթե ոչ իրավական, ապա գոնե երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեի Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ամենադիտված