Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը կմասնակցի «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը Այսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ) Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածք Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ» 

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում․ ԿԳՄՍՆ

Գիտություն և Մշակույթ

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։

Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը:

«Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝ թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:

«Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են: Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ, որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային գործունեության առավել ընդլայնմանը:

«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի ներքո:

Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։

Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը։

Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ)Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (տեսանյութ)Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում ենԴու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ)Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել Ահաբեկիչ են էս մարդիկ, ասում ա՝ Արարատի վրա մի նայեք, հեսա կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք (տեսանյութ)Երրորդ ռեյխի փոխֆյուրեր Հերման Գյորինգի տանը 5 կմախք է հայտնաբերվել (լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերըՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը կմասնակցի «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըԴրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն ՊարսյանՓաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի (տեսանյութ)Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերըԱյսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում էՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը (տեսանյութ)Ով կասի՝ Մարությանի կուսակցությունը ՌԴ-ի շպիոններն են, իմացեք՝ նիկոլական պրոպագանդա է. Մարության (տեսանյութ) Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ)Եթե մենք հաշտ լինեինք Տավուշում կատարվող իրավիճակի հետ, կուսակցություն չէինք հիմնի, սա ինքնանպատակ չի (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվելԱշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսայի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկմանՀայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետԹբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել 63 ցուցարարի (լուսանկարներ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածքՄիրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՍույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համարՄայիս ամսվա եղանակի կանխատեսումըՎրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբՆարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվՍա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասինՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. Ալիև Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե ՀովհաննիսյանԵս անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. Հայկ Մարության (տեսանյութ)Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ ՍրբազանԹանկարժեք մետաղների գները նվազել ենԱշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Ամենադիտված