Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Տղաների պայքարում ներկայացված է 13 բռնցքամարտիկ:
Աղջիկների պայքարում ներկայացված է 3 բռնցքամարտիկ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին: