Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ) Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն՝ Տիգրան Աբրահամյանին Մեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Ստամբուլում 210 ցուցարար է բերման ենթարկվել (տեսանյութ) 

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

Գիտություն և Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։

Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։

Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԼՂ տարծքում վտանգված են հայկական պատմամշակութային շուրջ 5000 անշարժ հուշարձաններ:

Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։

Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:

Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում:

Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է:

Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։

Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասսայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը:

«Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն» կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը, և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երգչուհի Ժասմինը խոսել է իր հարսի՝ Եվա Խաչատուրյանի հետ հարաբերությունների մասինՄասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներՏարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցինՈրևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն՝ Տիգրան ԱբրահամյանինՄեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներինԲագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ստամբուլում 210 ցուցարար է բերման ենթարկվել (տեսանյութ)44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել էԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Հրդեհ Ջրառատում․ այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխելԱդրբեջանցուն հպատակ դառնա՞մ, հողը երբ տվեց, մարդասպանությունը կշատանա, Էժան ապրանքը թող իրենց պահենՉեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն հանձնվող հատվածները (տեսանյութ)Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (տեսանյութ)Տղաներն իրենց կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում ենԴու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ)Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել Ահաբեկիչ են էս մարդիկ, ասում ա՝ Արարատի վրա մի նայեք, հեսա կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք (տեսանյութ)Երրորդ ռեյխի փոխֆյուրեր Հերման Գյորինգի տանը 5 կմախք է հայտնաբերվել (լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերըՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը կմասնակցի «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըԴրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն ՊարսյանՓաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի (տեսանյութ)Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերըԱյսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում էՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը (տեսանյութ)Ով կասի՝ Մարությանի կուսակցությունը ՌԴ-ի շպիոններն են, իմացեք՝ նիկոլական պրոպագանդա է. Մարության (տեսանյութ) Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ)Եթե մենք հաշտ լինեինք Տավուշում կատարվող իրավիճակի հետ, կուսակցություն չէինք հիմնի, սա ինքնանպատակ չի (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվելԱշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսայի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկմանՀայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետԹբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել 63 ցուցարարի (լուսանկարներ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածքՄիրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. Տոկաև
Ամենադիտված