Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Էդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի 

ՀՀ–ում տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում․ Արմեն Այվազյանն ահազանգում է

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը «ՀՀ կառավարության № 2298 որոշումն ընդդեմ ՀՀ Սահմանադրության» վերնագրով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
 
Գրառման մեջ նա կրկին ահազանգել է՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում լեզվաքաղաքականության բնագավառում։
 
«Այդ օրը կառավարությունն ընդունել է իր չարաբաստիկ № 2298 որոշումը, ըստ որի՝
 
1) Հայաստանում հայերեն (և այլ լեզուներով) հրատարակված գիտական հոդվածներն ու մենագրությունները որակազրկվում են և համարվում առ ոչինչ,
 
2) բոլոր գիտնականներին, ներառյալ պատմաբաններին, բանասերներին, ազգագրագետներին, հնագետներին, լեզվաբաններին, սոցիոլոգներին, քաղաքագետներին հրահանգվում է իրենց ուսումնասիրություններն այսուհետ հրապարակել արտասահմանում օտար լեզուներով (գերազանցապես անգլերեն)։
Իրավաբան ու սահմանադրագետ չեմ, բայց հարկ եմ համարում նաև նրանց տեսանկյունից դիտել կառավարության № 2298 որոշումը՝ չսպասելով այն գեղեցիկ օրվան, երբ, հուսանք, այդ ուղղությամբ մեր լավագույն մասնագետներն առավել մանրամասնորեն կգնահատեն կատարվածն ու ստեղծված լեզվաքաղաքական իրավիճակը։
 
Եվ այսպես, ուշադիր կարդում ենք ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածը, որը վերնագրված է այսպես՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։
 
Այս խորագրից արդեն պարզ է, որ, ՀՀ սահմանադրության համաձայն, մշակույթի, կրթության և գիտության խթանումը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը ԱՆԲԱԺԱՆԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՇԱՂԿԱՊՎԱԾ ԵՆ և ունեն պաշտպանության կարիք։ Հոդվածի երկկետանոց բովանդակությունը պարզաբանում ու հստակեցնում է.
 
«1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:
 
2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»։
Այսպիսով, ՀՀ սահմանադրությունը պարտավորեցնում է ՀՀ պետական մարմիններին և քաղաքական ղեկավարությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ՝
 
ա) խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ,
 
բ) հոգալ և պաշտպանել հայոց լեզվի իրավունքները՝ ԳԵՐԱԴԱՍԵԼՈՎ ԴՐԱՆՔ ԲՈԼՈՐ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ։
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումն ուղղակիորեն տորպեդահարում է վերը նշված սահմանադրական դրույթ-պահանջները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանափակելով հայոց լեզվի գործածության շրջանակը, պարզապես հանելով հայերենը ռազմավարական նշանակություն ունեցող հույժ կարևոր ոլորտից՝ գիտությունից։ Այդ ապօրինի վարչական բռնությունը մեխանիկորեն հարվածելու է հայոց լեզվի գործածությանը մյուս բնագավառներում՝ կրթության, գրականության, մամուլի, ռազմական գործի, իրավական, օրենսնդրական և այլ դաշտերում։
 
ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածն իր հերթին սահմանում է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է»։
 
Այս հոդվածն առկա է նաև ՀՀ հին սահմանադրությունում։ Ըստ դեռևս 2010 թ. 68 իրավաբանների համահեղինակությամբ հրապարակված 1086-էջանոց հիմնարար «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների» (որի գլխավոր խմբագիրը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է), այս «Հոդվածի իմաստից բխում է, որ պետությունն իր վրա վերցնում է պարտավորություն՝ իրականացնել պետական հոգատարություն հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ եւ ապահովել դրա գործածությունը պետական ու հասարակական մարմիններում, մշակութային, կրթադաստիարակչական եւ այլ կազմակերպություններում ու հիմնարկներում» (էջ 153):
Այնինչ ՀՀ կառավարության № 2298 որոշումը կարգադրում է հենց պետական կազմակերպություններում աշխատող գիտնականներին հրաժարվել Հայաստանում իրենց ուսումնասիրությունները հայերեն հրապարակելու իրենց սահմանադրական իրավունքից և վերածվել օտար պետությունների ու ժողովուրդների սպասարկուի։
 
Ըստ էության, ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԱՐՀԱՄԱՐՄԱՆ ՈՒ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ՀԵՏ։
 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ № 2298 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։
 
Հ.գ. Չծանրաբեռնելու համար ընթերցողներին այստեղ չեմ անդրադառնում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (17 ապրիլի 1993 թ.), որը ևս հանգամանորեն հստակեցնում է սահմանադրական վերոհիշյալ նորմերը»,– գրել է Այվազյանը։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան ՈսկանյանՈւկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվելԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենանԷդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի«Կրեմլի շպիոնները դավեր են նյութում»․ Անահիտ Սարդարյանի և Նարեկ Մարգարյանի հումորային հոլովակը (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Քիմ Քարդաշյանին քննադատել են առանց կրծկալի ներկայանալու համար (լուսանկար)Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերըԼրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿԹբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին
Ամենադիտված