Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե» ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան 

Արևմուտքի թղթե երաշխիքները. ի՞նչ «արժեն» փողերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ վիճակում։ Յուրաքանչյուր պահի բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Նախ՝ նման տպավորության համար նախապատրաստական հիմք է ստեղծում Բաքվից հնչող հռետորաբանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել։ Մամուլում բազմաթիվ են այն չվերթների մասին հրապարակումները, որոնցով Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու անգամ եվրոպական երկրներից սպատռազինություններ է ներկրում։ Պարզ է, որ այս փուլում ահռելի չափով սպառազինությունների ներկրումը չի կարող լինել հենց այնպես։ Գումարած՝ ադրբեջանական բանակում շարունակվում են պարբերական դարձած զորավարժությունները։

Բայց Ադրբեջանն իրեն այդքան ագրեսիվ չէր պահի, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը։ Հատկանշական է, որ օգնելով ու սպառազինություններ մատակարարելով Ադրբեջանին՝ Թուրքիան մեծ արագությամբ իր ազդեցությունն է տարածում այդ երկրի վրա։ Ավելին՝ ադրբեջանական բանակը թուրք մասնագետների օգնությամբ համապատասխանեցվում է թուրքական բանակի ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Այս ամենի ֆոնին Հարավային Կովկասում սկսում է ակտիվանալ նաև Արևմուտքը։ Այն, որ Արևմուտքը լուրջ ազդեցության գործիքներ ունի տարբեր տարածաշրջաններում, խոսք չկա, բայց հարցն այն է, թե իրականում ինչ նպատակներ է իր առաջ դրել արևմտյան բլոկը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էնթոնի Բլինքենի հանդիպումը ինչ-որ չափով պարզ դարձրեց նաև Արևմուտքի գործելակերպը։ Հանդիպումից առաջ այնպիսի սպասումներ էին ստեղծվել, թե Արևմուտքը փորձելու է ահռելի գումարներ ներդնել Հայաստանում ու որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Բայց հանդիպման արդյունքում խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց։ Ավելին, հանդիպումից որոշ ժամանակ անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն՝ ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն, ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։

Փաստացի, ԵՄ-ն համաձայնում է թողնել միջնորդի իր դերակատարությունը, որը մի ժամանակ կատարում էր՝ կազմակերպելով Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները։ Իսկ այն, որ ԵՄ-ն դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ մնան, նշանակում է նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն։ Այլ կերպ ասած՝ որևէ կաշկանդող հանգամանք չկա, որ Ադրբեջանը նոր սադրանքների դիմի։ Դրա համար էլ վերջին օրերին Ադրբեջանը ինտենսիվ կերպով խախտում է հրադադարը և փորձում է ավելի մեծ լարվածություն հրահրել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի ու հատկապես Ֆրանսիայի ակտիվացումը Հայաստանում առանձնահատուկ գրգռում է Թուրքիային։ Եվ հետաքրքրական է, որ այն նույն օրը, երբ Բրյուսելում Փաշինյանը հանդիպում էր իր արևմտյան գործընկերների հետ, Ադրբեջան էր ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ևս մեկ անգամ Թուրքիայի անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին, ապա նաև հայտարարեց, որ եթե «Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա»։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար Արևմուտքը Հայաստանին օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ պետք է զսպի Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը, բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվրոպական կառույցները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ, որևէ կերպ չեն ցանկանում անհարմարություն պատճառել Ալիևին։ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, սակայն ոչ միայն դրա մասին չի խոսվում Եվրոպայում, այլև կասկածի տակ չի դրվում Ալիևի բռնապետական իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, դրամաշնորհները, խոստումներն ու մեր թևատակերին դրվող «ձմերուկները» որևէ արժեք չունեն, եթե Արևմուտքը աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի լավ է լինելու. ՀովհաննիսյանՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան
Ամենադիտված