«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք» Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ) Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ) Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել 

Հայաստան-Չինաստան հարաբերությունների հանգրվանային նշանակությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը կարևոր հանգրվան է երկու երկրների փոխգործակցության համատեքստում։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական հասարակական շրջանակներում սակավ կարևորություն է տրվում Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Փոխարենը արտաքին հարաբերություններին վերաբերող հիմնական դիսկուրսը ծավալվում է դեպի Արևմուտք կամ Ռուսաստան կողմնորոշման հետ։ Թերևս այս իրողությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Չինաստանի հզորացումը ընդամենը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երևույթ է։

Չինաստանին հաջողվեց տարիների ընթացքում աղքատության մեջ խրված երկրից վերածվել զարգացող երկրների լիգան առաջնորդող պետության։ Ու արագ զարգացման արդյունքում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունն իր ծավալով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Ավելին, բազմաթիվ տնտեսական կառույցներ և տնտեսագետներ կանխատեսում են, որ 2035 թվականին Չինաստանի տնտեսությունն իր ծավալով կարող է նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ճիշտ է, ներկայում Չինաստանի տնտեսության մեջ որոշակի խնդիրներ են նկատվում, սակայն դրա արդյունքում չինական տնտեսական պոտենցիալը չի նվազում, և Չինաստանը, պատկերավոր ասած, շարունակում է մնալ «աշխարհի գործարանը»։

Ժամանակի ընթացքում աճում է նաև չինական արժույթի՝ յուանի դերակատարությունը համաշխարհային առևտրում։ Անգամ Սաուդյան Արաբիան ու մի շարք արաբական երկրներ դիտարկում են նավթի համար վճարումները յուանով ընդունելու տարբերակը։ Բայց Չինաստանի ամենահավակնոտ ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որը գլոբալ նշանակություն է ձեռք բերել։ Այս նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում, այլև այլ մայրցամաքներում։ Խոշոր ծրագրեր են իրականացվում անգամ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հեռավոր երկրներում ու կառուցվում նոր ենթակառուցվածքներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այնքան մասշտաբային է, որ Արևմուտքից դեռևս ի վիճակի չեն դրան հակակշիռ նախաձեռնությամբ հանդես գալ։

Չինաստանի աճող հզորացումը սկսել է մեծապես անհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ Պեկինն ի զորու է մարտահրավեր նետել Վաշինգտոնի համաշխարհային գերակայությանը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնը ձգտում է Արևել յան Ասիայում դաշնակիցներ հավաքել, որպեսզի փորձի զսպել Չինաստանի առաջ ընթացող մարշը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը և արգելափակումներ է մտցնում չինական ընկերություններին տեխնոլոգիաներ ու հատկապես չիպեր արտահանելու կամ մատակարարելու հարցում։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը չի կարող շատ կոշտ քայլեր ձեռնարկել Չինաստանի նկատմամբ, քանի որ ամերիկյան տնտեսությունը մեծապես փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ Երկու երկրներն ահռելի ապրանքաշրջանառություն ունեն, և նրանց միջև սիմբիոտիկ հարաբերությունները նկարագրելու համար գործածության մեջ է դրվել «Chimerica» նորաբանությունը։

Ըստ այդմ, ահռելի ներուժ ունեցող Չինաստանին դժվար է անտեսել։ Ավելին՝ անթույլատրելի է: Եվ առավել հրատապ է Չինաստանի ու Հայաստանի փոխգործակցության ընդլայնումը, մանավանդ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեծ օգուտներ քաղել Չինաստանի հետ համագործակցությունից։ Սակայն ցավալին այն է, որ տևական ժամանակ Հայաստանի ու Չինաստանի միջև ամենաբարձր պաշտոնական մակարդակում հանդիպումներ, նոր պայմանավորվածություններ ու նախաձեռնություններ չկան։ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ շահագրգռվածություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ։ Ինչ ծրագրեր էլ կան, գալիս են մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանից։ Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները պետք է նոր կառուցվեն, քանի որ դրա համար արդեն իսկ անհրաժեշտ բազա է ստեղծվել։

Իսկ մյուս կողմից էլ՝ հայերի և չինացիների՝ որպես հին ժողովուրդներ, հարաբերությունների խթանման համար առկա են պատմական հիմքեր։ Չինաստանի հետ համագործակցության խորացումից Հայաստանը ոչ պակաս օգուտներ կարող է ստանալ, ինչպես ստանում է Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Չինաստանն ահռելի ներդրումներ կարող է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ չինական շուկան անսպառ հնարավորություններ է բացում հայկական արտադրանքի արտահանման համար։ Մեր պետության համար առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ տնտեսական հրաշքի՝ չինական փորձի փոխանակումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներՕր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորումՄարդկանց ունեցվածքը տալիս եք թշնամուն, ես երբեք չեմ ստել. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի դեպքերի մասինՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ ՄինասյանՄերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. ՔՊ-ական (տեսանյութ) ՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ ԶաքարյանԵրևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել ենՈ՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ)ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերինԱնիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. ՇարմազանովՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ Տավուշի շուրջ կատարվողի նկատմամբ անտարբեր չենք, ՀՀ-ն մեր հայրենիքն է. պայքարին միացել են եզդիները (տեսանյութ)Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Ղազարյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան
Ամենադիտված