Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ) Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ Պրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ) ՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե» ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) 

Հնարավո՞ր է վերջնականապես մարել... «մարած աբլիգացիան». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին շատ տարածված մի արտահայտություն կար՝ «մարած աբլիգացիա»: Չէ, ֆինանսաբանկային առումով հիմա էլ դա շատ արդիական է՝ հենց «պարտատոմսերի մարում» իմաստով, սակայն տվյալ դեպքում խոսքը քաղաքական իմաստ ունի: Ընդ որում, սա ևս այսօր շատ արդիական է ու անթերի բնորոշում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը: Թե ինչու, փորձենք հասկանալ ըստ հերթականության: Նախ՝ սրա մասին վկայում էր ԱԺ-ում Փաշինյանի երեկվա ելույթը, որը կարելի է համարել վերջին շրջանի նրա հայտարարությունների յուրատեսակ «ժողովածու»՝ սկսած «պատմական Հայաստանի» ու «իրական Հայաստանի» անհամատեղելիության մասին վտանգավորագույն, հակահայկական թեզից մինչև մեղքը բոլորի «գրպանը գցելը»:

Վերջինիս դեպքում՝ մի տարբերությամբ, որ ակնհայտորեն մեղսակից դարձրեց «հպարտ քաղաքացիներին»՝ մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ մի քանի անգամ քվե եք տվել, ուրեմն, համաձայն եք այն ամենի հետ, ինչ անում եմ... Երկրորդ՝ հատկապես վերջին շրջանում նրա գրեթե բոլոր նախաձեռնությունները արժանանում են բուռն դիմադրության, ու որքան էլ նա խոսի «վստահության», «ընտրվածության» և այլնի մասին, ակնհայտ է, որ մեր հասարակության մեծամասնությունը կտրուկ դեմ է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նրա նախաձեռնություններին ու ոչ հայանպաստ քայլերին: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլև կոնկրետ օրինակները, ի մասնավորի՝ Տավուշի մարզից տարածքներ զիջելու Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պատրաստակամությունը: Հիմա՝ մի փոքր մանրամասն:

Նախօրեին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է փակ նիստ, որտեղ քննարկվել է ընդդիմության առաջարկած՝ սահմանազատման և սահմանագծման հարցը: Երկու պաշտոնյաներն էլ փաստացի «սուխոյ ատկազ» են եկել, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Տավուշից սկսելու, առավել ևս Տավուշից տարածքներ տալու հետ կապված բանակցություններ են վարել: Ընդ որում, Գրիգորյանը դա հստակ նշել է նաև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Նկատենք՝ խոսքը արտգործնախարարի և հենց սահմանազատման հարցերով զբաղվող փոխվարչապետի մասին է: Այսինքն, ստացվում է, որ սա բացառապես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է՝ համաձայնեցված Ալիևի հետ: Այս մասին, ի դեպ, նշեցին նաև ընդդիմադիր պատգամավորները:

Ի մասնավորի, ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց. «Ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում, եթե իր սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, արտաքին գործերի նախարարությունը չկա։ Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը»։ Նույն Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում նշում էր, թե իրենք դեմ չեն սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց... դա չի երաշխավորում խաղաղություն. «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ մի «խուճուճ» միտք էլ է ասել. «Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»։ Ի՞նչ է ստացվում. որոշ ժամանակ առաջ նա Տավուշում «վախ էր ծախում» տեղի բնակչության վրա՝ նշելով, որ եթե չտանք Տավուշի այդ տարածքները, «շաբաթվա վերջին պատերազմ կլինի»: Ընդ որում, մինչ մարզ այցելելը՝ մարտի 12-ին նա ասում էր, թե «դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»։ Հիմա ասում է, որ նույնիսկ այդ դեպքում պատերազմ չլինելը չի երաշխավորվում: Ըստ այդմ, հարց է ծագում՝ ի՞նչ շահ ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ անունից է նա սպառնում հայ ժողովրդին, վերջապես՝ ի՞նչ խոստումներ է տվել միջազգային կենտրոններին ու հենց Ադրբեջանին...

Այս հարցերի պատասխանը, ինչպես հենց Փաշինյանն է սիրում ասել, «օդում կախված» է: Ժամանակի ընթացքում գուցե այդ պատասխանն արդեն «գետնի վրա» լինի: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ փաշինյանական հակահայկական հերթական այս նախաձեռնությունը բուռն դիմադրության արժանացավ Հայ առաքելական եկեղեցու, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ապա և եկեղեցու եպիսկոպոսների ու թեմական առաջնորդների կողմից, «Հայաքվե» նախաձեռնության կողմից՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից և այլն: Ընդ որում, ակնհայտ էր, որ այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է քպականներին, որոնցից մի քանիսը ջղագրգիռ հայտարարություններ էին անում: Ինչո՞ւ: Որովհետև ակնհայտ էր, որ ընդդիմադիր ուժերի, շարժումների հայտարարությունները, այցերը Տավուշ տեղի բնակչությանը վստահություն էին ներշնչել, որ իրենք հայաստանյան իշխանությունների ու Ադրբեջանի դեմ միայնակ չեն, ըստ այդմ, առավել մոբիլիզացվել ու առավել մեծ դիմադրություն են ցույց տվել: Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնողականության այս հերթական արարին դեմ է նաև բանակը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել, որքան էլ իշխանությունները հերթական անգամ փորձ անեն պատասխանատվությունը «կիսել» նաև բանակի հետ: Ի վերջո, մեր զինված ուժերում հիանալի հասկանում են, որ եթե նշյալ տարածքներից հետ քաշվենք, ապա Տավուշի ողջ պաշտպանական բնագիծը ճեղքվելու է, իսկ սահմանը հասնելու է Լոռու մարզ: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն մասին, որ ևս մեկ անգամ հաստատվում է նյութի սկզբում նշված տեսակետը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի՝ «մարած աբլիգացիա» լինելու հետ կապված: Երկրորդ՝ նրա հակահայ, այսինքն՝ բոլոր նախաձեռնությունները գնալով ավելի բուռն դիմադրության են արժանանում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական ուժերի, շարժումների, հասարակական միավորումների, այլև հենց հանրության շրջանում: Սա նշանակում է, որ այսպես շարունակվելու դեպքում, նշյալ դիմադրության տրամադրությունները հնարավորինս միավորելու դեպքում հնարավոր է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ազատվել նրանից, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր փորձանքներից, նոր զոհերից, նոր ավերներից ու նոր զիջումներից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԷրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում. Վլադիմիր ՄարտիրոսյանՀանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՍոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի. ՀՌՀԼծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանքԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետՑանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ Որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)«Շողակաթ» Հ/Ը կա, պետական փողերով էդ ու՞մ ա պատկանում», «Մայր Աթոռն է ֆինանսավորում, խնդիրներ ունի» (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի լավ է լինելու. ՀովհաննիսյանՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք
Ամենադիտված