«Անտիֆեյք»-ի լրագրողն ու օպերատորը բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել
Իրավունք«Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ու օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ վարչական վարույթի որոշմանն են սպասում, որպեսզի հասկանան վարչական տուգանքի չափը:
Հիշեցնենք, որ առավոտյան 7:40-ին լրագրողն ու օպերատորը Երևանի փողոցներում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի լուսանկարներով թռուցիկեր են բաժանել, ինչպես նաև «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրառմամբ թռուցիկներ են փորձել փակցնել պատերին, որի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել նրանց: