Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին տարբեր սադրանքների միջոցով մերձավորարևելյան հակամարտության աշխարհագրությունը ողջ տարածաշրջանով ընդլայնելու մեջ։
«Այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին (Իրանի գործողությունն Իսրայելի դեմ) Արևմուտքի երկակի ստանդարտների հետևանք է, ինչպես նաև ցույց տվեց, որ տարածաշրջանում ավելի լայնածավալ պատերազմի հավանականությունն այնքան էլ հեռու չէ։ Իսրայելը սադրանքներ է իրականացնում՝ հակամարտությունն ամբողջ տարածաշրջանում ընդլայնելու համար։ Նրա հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա, որն իրականացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, համբերության բաժակի վերջին կաթիլն էր»,- ասել է նա կառավարության նիստից հետո: