ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան «Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ» Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը 

Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»: Եվ ահա, նախօրեին, այն էլ՝ ուղղաթիռով, Փաշինյանը մեկնեց կամ թռավ Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար... Սա՝ «ինչ կա-չկա, տանք ու հանգիստ ապրենք» ՔՊ-ի «ռազմավարական ծրագրի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանի «երկրորդ հայտնությունն» էր ոսկեպարցիներին ու ոչ միայն: Նրա այս այցի ընթացքի հետ կապված բավականին մանրամասնություններ տարածվեցին վերջին օրերի լրահոսում, ուստի կկենտրոնանանք մի քանի հատկանշական դրվագների ու հանգամանքների վրա: Ամենից առաջինը, որ արժե ընդգծել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փոխել էր Հայաստանի այս հատվածը թշնամի թուրքին նվիրելու իր մարտավարությունը:

Իսկ ավելի ստույգ՝ խոսույթը: Այսինքն, եթե մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ահաբեկում ու սպառնում էր Հայաստանի քաղաքացիներին, որ եթե նշյալ տարածքները հապշտապ չհանձնենք, ապա Ադրբեջանն ու Թուրքիան «շաբաթվա վերջին» կհարձակվեն Հայաստանի վրա, ապա հիմա անցել է «համոզելու» ավելի «փափուկ» միջոցի: Բացի այն, որ էլի պարզ մանիպուլ յացիայի էր դիմել, Փաշինյանի «վախ ծախելը» չաշխատեց կամ չաշխատեց այնպես, ինչպես նա կցանկանար: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքները հակառակ էֆեկտ ունեցան, դա որոշակիորեն համախմբեց նաև ապաքաղաքական մարդկանց ու շրջանակների, շարժում սկսվեց: Հազիվ թե Փաշինյանի ուզածը դա էր: Նա ցանկանում էր վախեցնել տավուշցիներին ու ընդհանրապես հայ մարդկանց, փոխարենը՝ զայրացրեց բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր եկան կանգնելու տավուշցիների կողքին: Հիմա, ի տարբերություն 1 ամիս առաջվա, Նիկոլ Փաշինյանը մի կողմ էր դրել ահաբեկելու մտրակն ու ձեռքն էր առել քաղցրաբլիթը՝ ցանկանալով այդպես խաբել որոշակիորեն դրան հակված տավուշցիներին: Պարզ ասած՝ չստացվեց վախեցնելով, կարելի է փորձել մոլորեցնելով, քաղցր-մեղցր բաներ ասելով:

Ինչպես Փաշինյանն ինքն է հայտարարում, իր նպատակն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն, թե՝ «վայ, 50 մետր այն կողմ թուրքն է», այլ ասեն՝ ««վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ թուրքն է»: Այդ արտահայտությունն անմիջապես սոցցանցերում դառը սրախոսությունների առիթ տվեց: Օրինակ, թե՝ «Փաշինյանի ուզածն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն՝ «վայ, թուրքը էրեխուս մորթեց», այլ ասեն՝ «ինչ լավ է, որ թուրքն էրեխուս մորթեց, կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձում էր «արցունք քամել»: Ինչ-որ սրտաճմլիկ բաներ էր ասում, օրինակ՝ եղածչեղածով զոհաբերվելու պատրաստականության մասին: Ու նա, որ պատմության մեջ առհավետ կհիշատակվի որպես Արցախը թուրքին հանձնող ու Արցախը հայաթափող, խոսում է զոհաբերվելո՞ւց: Մեկ այլ խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է հնչեցրել, թե ինքը 90 տոկոսով երաշխավորում է...

Կարևոր չէ, թե ինչ է երաշխավորում: Այստեղ այլ պահ է հետաքրքիր. ինչպե՞ս կարելի է 90 տոկոսով երաշխավորել: Օրինակ՝ երբ որևէ տեխնիկա ենք գնում, վաճառողից լիարժեք երաշխիքային սպասարկման կտրոն ենք պահանջում, այլ ոչ թե՝ 50 կամ 60 տոկոսանոց երաշխիքի: Հիմա, Փաշինյանի ընկալմամբ, երաշխավորումը տոկոսներով է: Ինքն ասում է՝ 90 տոկոս: Հարց է ծագում. երբ նույն Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», նա դա քանի՞ տոկոսով էր ասում՝ 10, 20, թե՞ 0,8 տոկոսով: Երկրորդը. վերջին հարցումների արդյունքները փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մեղմ ասած, կտրուկ ընկել է, նա հազիվ 8 տոկոսանոց վարչապետ է: Հիմա այդ 8 տոկոսանոց վարչապետը մեզ ինչոր բա՞ն է 90 տոկոսով երաշխավորում: Սա արդեն անգամ ծիծաղելի չէ: Որքան պետք է մարդ դյուրահավատ լինի, որպեսզի թեկուզ 0,0001 տոկոս հավատ ընծայի Փաշինյանի խոսքերին:

Փաշինյանի այս «երկրորդ հայտնության» մեկ այլ էական պահ էր և այն հնարքը, երբ նա երկպառակության որոմ նետեց ոսկեպարցիների ու բերքաբերցիների միջև: Փաշինյանը մի տեղ մի բան է ասել, ըստ լուրերի, մեկ այլ տեղում՝ մեկ այլ բան: Մասնավորապես, խոսք է նետվել, որ եթե Ոսկեպարի մերձակա տարածքները հանձնվեն թշնամուն, ապա թուրքն էլ Բերքաբերի մշակովի հողերը կվերադարձնի: Հասկանալի է, որ թուրքը ոչինչ էլ չի վերադարձնելու, այն էլ՝ Փաշինյանին: Բայց նպատակն այն է, որ պառակտում մտցնի նաև այստեղ, որ այդ «նիսիա վերադարձի» հողի վրա մի գյուղը մյուսի մեջքին չկանգնի՝ առանց հասկանալու, որ եթե նույնիսկ ինչ-որ բան մի երկու օրով «հետ ստանան», ինչ կլինի, երբ հայտնվեն թուրքական շրջապատման մեջ: Բայց ամենից կարևորն, այնուամենայնիվ, այլ բան է: Այս էլ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ, կոնկրետ՝ Նոյեմբերյանի շրջան և այդ շրջանը յուրատեսակ անկլավի վերածելու, Լոռին գործնականում սահմանամերձ դարձնելու, Հայաստանից տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ ինչ-որ քարոզներ է անում: Ու շատերն են այդ թակարդն ընկնում, մտածում են, որ խնդիրը ոսկեպարցուն կամ բաղանիսցուն համոզելն է:

Ինչի՞ մասին ենք խոսում: Այո, Ոսկեպարում ոսկեպարցին է ապրում, կանգուն պահում գյուղը, շենացնում, պաշտպանում: Բայց չէ՞ որ Ոսկեպարը միայն ոսկեպարցունը չէ, այլ Հայաստանինն ու բոլոր հայերինն է, ինչպես ամբողջ Հայաստանն էլ ոսկեպարցունը: Փաշինյանը նման հարցերը բոլորի հետ պետք է քննարկի, եթե շատ է ցանկանում դա քննարկել, այլ ոչ թե ամիսը մեկ մեկնի Տավուշ, մի անգամ ահ տա, մի անգամ՝ «կոնֆետի» նկար: Այնինչ, երեկ պարզվեց, որ նա հանձնման հերթական քայլն է կատարում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան«Հրապարակ». Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարանԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ամենադիտված