Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով 

Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն

Հասարակություն

Ես Էրիկիս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրից սպասել եմ, չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ վատ բան լինել, բայցև սրտի խորքում մի զգացողություն ունեի, որ տղաս պատերազմից ուշ է վերադառնալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում գերեվարված ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը: 

Հունվարի 15-ին իր 19 ամյակը Էրիկը դիմավորել է ադրբեջանական բանտում և այն ժամանակ նա անգամ պատկերացում չուներ, որ, ամիսներ շարունակ գերության մեջ մնալուց հետո, հունիսի 12-ին կրկին ոտքերի տակ զգալու է հայրենի հողը: Ընտանիքը շատ պատահական է իմացել Էրիկի վերադարձի մասին, սակայն այդ օրը մայրը ինչ-որ տարօրինակ կանխազգացում է ունեցել. «Ամեն շաբաթ օրը անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ գնում էի ուխտագնացության, վերջին անգամ գնացինք Ծաղկեվանք, դա իմ երրորդ ուխտագնացությունն էր, 6 կմ քայլել էինք, բայց այս անգամ ես ինձ շատ վատ էի զգում, թույլ էի ու այդպես, ինձ վատ զգալով, ասացի՝ անգամ ծնկաչոք, բայց մեկ է, ես պետք է հասնեմ Ծաղկեվանք: Հասանք եկեղեցի ու պատարագի ժամանակ ես շրթունքներիս զգացի Էրիկիս համն ու հոտը, որը որ 2020 թվականի հունիսի 24-ից՝ Էրիկին բանակ ճանապարհելու օրվանից չէի զգացել: Վերադարձանք տուն ու ինձ սկսեցին անընդհատ զանգեր գալ, պատասխանեցի մեզ հետ ուխտագնացությանը մասնակցած տեր հոր զանգին, որն ինձ ասաց՝ 15 գերի է վերադառնում, մի նկար կա տեսնեմ նրանցից մեկը Էրիկն է, թե ոչ: Ես բացում եմ նկարը ու, տեսնելով տղայիս, այնպես եմ բղավում, որ մինչև հիմա էլ ձայնս կտրված է»,- ծիծաղելով պատմում է Էրիկի մայրը:

Լիաննան նշեց, որ էրիկը գերեվարվելիս վիրավորում է ունեցել աջ ոտքից և փամփուշտը մինչև հիմա գտնվում է Էրիկի մարմնում. «Գերության ընթացքում չի հեռացվել փամփուշտը, այն ոտքից տեղաշարժվել է և հիմա գտնվում է նրա մեջքում: Տղաս մի փոքր կաղում է, բայց շուտով վիրահատություն կտանի, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե, գտնվելով արձակուրդում, Էրիկն ազատ ժամանակ ինչով է զբաղվում, մայրը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա Էրիկն ազատ ժամանակ չունի, իրեն են այցելում մեր բարեկամները, ընկերները, մեծ թիվ են կազմում նաև անծանոթները, որոնք մեզ հետ հավասար կիսում են մեր ուրախությունը: Մինչև գիշերը ժամը 4-ը հյուրեր ենք ընդունում ու ճանապարհում»,- ծիծաղելով պատմում է Լիաննան: 

Վերջինս նշեց, որ տղան խուսափում է պատմել իր գերեվարված օրերից, մայրը նկատում է՝ գերությունից առաջ և հետո տղայի մեջ մեկ փոփոխություն է նկատում՝ տղան հասունացել է. «Խոսելով բանակ նոր զորակոչված և գերությունից ետ վերադարձած Էրիկիս մասին, կարող եմ ասել, որ նույնն է, պարզապես, հիմա շատ ավելի հասուն աչքերով է կյանքին նայում»,- ասաց նա:

Վերագնահատելով կյանքը՝ Էրիկը շնորհակալ է Աստծուն, որ իրեն տրվել է ապրելու 3 հնարավորություն. «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամը, որ ադրբեջանական գերությունից հետո ես կրկին ոտք եմ դնում հայրենի հողիս վրա»,- Էրիկի խոսքերը մեջբերեց մայրը:

8 ամիս անց փոխվել է ոչ միայն Էրիկը, այլև իր նպատակներն ու երազանքները. ներկա պահին կյանքի կոչելու 2 կարևոր նպատակ ունի. «էրիկը երազ է տեսել և ուզում է զոհված զինծառայողներին նվիրված խաչքար տեղադրել մեր՝ Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Մյուս նպատակն էլ աղքատ ու անապահով ընտանիքներին օգնելն է»,-հպարտությամբ ասաց մայրը:

Վերջինս իր գոհունակությունն է հայտնում հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են Էրիկի՝ տուն վերադարձի համար. «Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ մեր բոլոր տղաները վերադարձել են, խնդրանք ունեմ, որ իրենց բարի գործը շարունակեն ու բոլոր մեր որդիները տուն գան»,- ասաց Լիաննան՝ խորհուրդ տալով գերեվարված զինծառայողների ծնողներին, որ երբեք չչարանան Աստծու դեմ. «Աստված բոլորին տուն է բերելու, իմ տան նույն ուրախությունը ես ցանականում եմ բոլորին, իսկ ովքեր զոհվել են խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասաց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված