«Երեւան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
Արտակարգ ՊատահարՓրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, «Երեւան մոլ»-ի տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Երեւան մոլ»-ի տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:
«Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է: Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո կբացենք դռները մարդկանց առջեւ»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում, հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Երեւան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։