«Դիմադրության» շարժման մասնակիցները բացեցին Երեւանի քաղաքապետարանի մուտքերը
Հասարակություն«Դիմադրության» շարժման մասնակիցները քիչ առաջ բացեցին Երեւանի քաղաքապետարանի մուտքերը։
«Եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդը ոչ թե մեկ, այլ մի քանի ժամով ենք փակելու։ Քաղաքում խցանումներն 9 բալից ավել են` այսօր մեր առաջին շենքի շրջափակման փորձն էր։ Այսօր ունենք այլ ծրագիր ևս», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ քաղաքացիները փակել էին քաղաքապետարանի մուտքերը։ Այդ ընթացքում կարմիրբերետավորների եւ քաղաքացիների միջեւ բախումներ են տեղի ունեցել։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։
Քաղաքապետարանի բակում քաղաքացիները երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին եւ երթը շարժվեց։