Doja Cat-ը լուսանկարվել է ժանյակավոր ներքնազգեստով և կախարդի գլխարկով
Լուսանկարներ![Doja Cat-ը լուսանկարվել է ժանյակավոր ներքնազգեստով և կախարդի գլխարկով](/timthumb.php?src=disc/05-09-22/fa028d16d37f4f30a04ee3d2d5f133d8.jpg&w=780)
Ամերիկացի 26-ամյա ռեփ-արտիստ և Գրեմմիի դափնեկիր Doja Cat-ը լուսանկարվել է ներքնազգեստով և կախարդի գլխարկով։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Ռեփեր Doja Cat-ը սկսել է ժամանակից շուտ նշել Հելոուինը։ Սեպտեմբերի առաջին շաբաթավերջին երգչուհին իր տանը կախարդի տեսքով ֆոտոսեսիա է կազմակերպել։ Նա կեցվածք է ընդունել ժանյակավոր ներքնազգեստով և կախարդի գլխարկով։ Տեսքը ամբողջացնելու համար Doja Cat-ն ինքն իրեն գրավիչ դիմահարդարում է արել՝ աչքերի շուրջ գծագրերով:
Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել երգչուհու համարձակ կերպարը. «Այսօր սեպտեմբերի 5-ն է, ինչո՞ւ նման կերպար», «Ըստ ամենայնի, որքան շուտ կերպար որոշեք, այնքան լավ»։
Օգոստոսի սկզբին Doja Cat-ը սափրվել է իր մազերը և հոնքերը ուղիղ եթերում: Նա ամբողջ ընթացքը նկարահանել է տեսախցիկով՝ առաջացնելով հանդիսատեսի հակասական արձագանքը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռեփերը թողարկել է հագուստի սեփական ապրանքանիշը։
![](disc/05-09-22/f11b09eba50d45c5cbe2898157171413.jpg)
![](banners/armflix.jpg)