Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.am Կիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ) Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել՝ ազդելով տնտեսական միջավայրի վրա. Հակոբ Արշակյան

Քաղաքական

 ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը համարում է, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը: 

Արշակյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 23-ին «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման պաշտոնական բացմանը:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի և նախորդ տարիներին ևս ռեկորդային ցուցանիշներ է գրանցել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: «Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ: Այդպիսին էին կանխատեսումները: 2022-ին ըստ կանխատեսումների՝ շուրջ 60 տոկոս աճ է լինելու ոլորտում, ինչը նշանակում է, որ աշխատակիցների թվաքանակով կարող ենք խոսել ոչ թե 20 հազարի կամ 30 հազարի, այլ 40 հազար և ավելի զբաղվածների մասին, ինչն իսկապես տպավորիչ է: Համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական  ընկերությունների շրջանառությունը 5 տոկոսի շրջանակներում կլինի»,-ընդգծեց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը: 2022-ին գիտության ֆինանսավորումն 80 և ավելի տոկոսով ավելացել է: Աճը կշարունակվի նաև 2023 թվականին:

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում ևս հիմնարար փոփոխություններ են գրանցվել: «Խոսքը մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու մասին է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սերիական արտադրությունների աննախադեպ ծավալի պատվերների իջեցման մասով: Հիմա թվեր չեմ ցանկանում հնչեցնել, սակայն տպավորիչ արդյունքներ կան: Տեխնոլոգիաների մշակումից անցումը դեպի սերիական արտադրություն նշանակում է նոր տեսակի գիտելիքների ստացում, ոլորտում լոգիստիկ արժեշղթաների գնագոյացման, ապրանքների մշակումից դեպի արտադրության անցման, ինչպես նաև արտադրական ենթակառուցվածքների զարգացման առումով որակական անցումներ պետք է ապահովվեն: Խոսքը նաև ռազմական, պետական փորձարկումների և արտադրական ցիկլի ընթացքում ապրանքների որակի թեստավորման փորձարկումների ամբողջ շղթայի մասին է: Այստեղ ևս ձեռքբերումներ կան, ինչի վրա ազդեցություն է թողել երկարաժամկետ պատվերների ինստիտուտի ներդրումը»,-հավաստիացրեց Հակոբ Արշակյանը:

Արշակյանը հիշեցրեց, որ Հայաստանում բյուջեն ամեն տարի է հաստատվում, և երկարաժամկետ պատվերներն իջեցնելու տեսանկյունից պետությունն իր վրա հավելյալ բեռ է  վերցնում՝ չիմանալով, թե հաջորդ տարի բյուջեի պլանավորումն ինչպես պետք է կատարվի: ՀՀ կառավարությունն ու պետությունն այդ ռիսկին գնացել են, ինչի արդյունքում ռազմարդյունաբերության ոլորտում գոյություն ունեն երկարաժամկետ պատվերներ:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ գիտության, պաշտպանական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ֆինանսավորման ավելացման գործում քաղաքական կամքն ու  ցանկությունը մի բան են, իսկ տնտեսության զարգացման գործում կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապն ապահովելը՝ մեկ այլ խնդիր:

«Ցանկանում եմ, որ մասնավոր հատվածի ներդրողները, գործարարներն ուշադրություն դարձնեն այդ հանգամանքին, քանի որ պետությունը, ավելացնելով գիտության ֆինանսավորումը, դրա ձեռքբերումները պետք է ծառայեցնի մասնավոր հատվածի բիզնեսի զարգացմանը, և այստեղ են թաքնված որոշակի ռիսկեր այն առումով, որ, եթե բիզնեսի և գիտության համապատասխան բարձր մակարդակով համագործակցություն չլինի, մենք կարող ենք տարիներ հետո արձանագրել, որ  ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան: Այդ դեպքում հասարակության շրջանում հարցեր կառաջանան գիտության ֆինանսավորման առաջանցիկ տեմպերով բարձրացման ու զարգացման հետ կապված: Ուստի բիզնեսի ներկայացուցիչները պետք է ևս պատվերներ ձևակերպեն ու  դրանք ծառայեցնեն գիտությանը: Գիտենք, որ թեմատիկ ֆինանսավորման հոդվածներով է հիմնականում գիտության ֆինանսավորման ավելացումը և կոնկրետ թեմաներով ու կոնկրետ խնդիրների շրջանակներում գիտահետազոտական ինստիտուտները, համալսարանները կարող են դիմել Գիտության պետական կոմիտեին և ստանալ համապատասխան ֆինանսավորում»,-հիշեցրեց նա:

Արշակյանը ռիսկային օղակ համարեց պատենտների կամ ինտելեկտուալ սեփականության կամ տեխնոլոգիաների ստեղծումից մինչև դրանց առևտրայնացում շղթան:  Նրա խոսքով՝ զարգացած երկրներում առկա են Technology transfer ընկերությունները, որոնք վերցնում են տեխնոլոգիաներն ու առևտրայնացնում դրանք, գրանցում են դրանք որպես ինտելեկտուալ սեփականություն, դրանց պատենտներն են հանում ու դնում արտադրական ցիկլերի մեջ:

Արշակյանը կարծում է, որ Հայաստանում այդ մասը բացակայում է, ու  չկան այնպիսի կազմակերպություններ, որոնք կգնան գիտական ինստիտուտներ, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կան գիտության բնագավառում ու դրանք կծառայեցնեն տնտեսության  զարգացմանը կամ դրանց հիման վրա նոր ընկերություններ, ստարտափեր  կստեղծեն և բիզնեսին կներգրավեն՝ ներդրումների համար:

«Այս առումով ևս մասնավոր հատվածը կարող է իր գործառույթն իրականացնել: Կան նաև մասնավոր գործակալություններ, որոնք համագործակցում են գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների հետ ու առևտրայնացնում են գիտական արդյունքը: Այստեղ կարող են  թռիչքաձև զարգացումներ լինել՝ հաշվի առնելով այն, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փնտրում է նորարարական ընկերությունների, որոնք նման քայլ կանեն: Նախարարությունը սկզբնական փուլերում ֆինանսավորում է նման ընկերությունների՝ կիսելով ռիսկերը»,-շեշտեց նա:

 Ըստ Արշակյանի՝ իրենք ևս անելիքներ ունեն կրթություն-գիտություն-արդյունաբերություն շղթայի կայացման հարցում ու գիտակցում են,  որ այդ շղթայի առանձին բաղադրիչների բարելավումը բավարար չէ արագ աճ գրանցելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետՄայիսի 26-ին որոշվելու է ՀՀ-ի ապագան, կոչ եմ անում բոլորին լինել հրապարակում. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը կարող է փորձել ինձնից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, բարի ժամանց իրեն. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը մեզ չի կարող վախեցնել, նրա սպառնալիքն այդպես չենք թողնելու, սկսվելու է գործընթաց (տեսանյութ)Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ)Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԻրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ ՍրբազանԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականըԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.amԿիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ)Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարՇատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»
Ամենադիտված