Ավանդույթի համաձայն՝ Պուտինն ընկղմվել է սառցե ջրափոսի մեջ. Պեսկով
ՌուսաստանՀունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստվածահայտնության տոնին ավանդաբար լողացել է սառցե ջրափոսում, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։ Նա նշել է, որ Պուտինն այս տարի նույնպես «հետևել է ավանդույթին»։
Անցյալ տարվա հունվարին Պեսկովն ասել էր, որ նախագահը սառցե ջրափոսի մեջ չի մտել։ Մամուլի խոսնակը նշել է, որ Պուտինը «նախընտրել է կատարել եկեղեցու պահանջները»՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։