Android սմարթֆոնների սեփականատերերին զգուշացրել են նոր վտանգավոր վիրուսի մասին
Այլ![Android սմարթֆոնների սեփականատերերին զգուշացրել են նոր վտանգավոր վիրուսի մասին](/timthumb.php?src=disc/21-01-23/25e8850991758f984237e2de3e1e56a2.jpg&w=780)
Բջջային անվտանգության ThreatFabric ընկերության հետազոտողները հայտնաբերել են Android-ի նոր վիրուսային ծրագիր, որը կոչվում է Hook:
Նրանց խոսքով՝ թափանցելով հեռախոս՝ այն օգտատերերի տվյալները փոխանցում է օպերատորին և ամբողջական վերահսկողություն սահմանում սարքի վրա։ Հավելվածը կարող է դիտել և ներբեռնել հաղորդագրություններ, կոնտակտներ, որոնման պատմություն և նույնիսկ զրույցներ մեսենջերներից:
Նշվում է, որ Hook-ի հիմնական նպատակը բանկային հավելվածներն են, որոնք պատկանում են ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին։ Մինչ օրս վիրուսային ծրագիրը դիտարկվել է ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Կանադայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Պորտուգալիայում:
Hook-ին մեկ ամսվա բաժանորդագրությունը կազմում է 7000 դոլար։ Հետազոտողների կարծիքով՝ Հուկը ստեղծվել է կիբերհանցագործությունների դեմ պայքարող DukeEugene խմբի կողմից։ Նրանք նաև պատասխանատու են BlackRock և ERMAC Android վտանգավոր վիրուսների ստեղծման համար:
![](banners/armflix.jpg)