ՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ» «Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» 

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում երկրի վարչապետը նշել է.

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

«իԳործ» ծրագրի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ մեր հանդիպման համար: Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք փաստացի ունենք արդեն բավական թվով մարդիկ, ովքեր աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:

Հույս ունեմ, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը պետական ինստիտուտների կառավարման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում, որովհետև իրականում մեր, ինչպես ցանկացած պետության, ամենամեծ կարիքը և անհրաժեշտությունն այնպիսի կադրեր ունենալը և ներգրավելն է, որոնք կարողանում են հարցեր լուծել և ոչ թե հարցեր առաջացնել: Դա, կարծում եմ, ամենամեծ խնդիրն է, և հույս ունեմ, որ ներկաները հենց այդ հմտությունների և կարողությունների մարդիկ են:

Եվ նաև, իհարկե, սա պատմական այս ժամանակահատվածում հատուկ ձևաչափ, հատուկ առաքելություն է դառնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս պատրաստակամությունը ցուցաբերելու համար, որովհետև ծրագրին մասնակցելու համար պետք է որոշում կայացնել, և դա ամենևին էլ պարզ որոշում չէ:

Հույս ունեմ, որ ձեր կայացրած այդ որոշումը չի բերի հիասթափության՝ առաջին հերթին ձեզ, և այդ կայացված որոշման արդյունքում մեր պետական կառավարման համակարգի որակը կլավանա, սփյուռքի հետ մեր հարաբերություններն ավելի բովանդակային և կոնկրետ կլինեն, արդյունքները՝ ավելի չափելի և շոշափելի»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ՝ նշելով հետևյալը.

«Մեծարգո վարչապետ, սիրելի «իԳործականներ»,

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներն են պետական կառավարման համակարգի բարելավումը, Սփյուռքի ներգրավումը կառավարման համակարգում, ինչպես նաև մասնագիտական հայրենադարձությունը: Ծրագրի մասնակիցներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատանքներում 1 տարի ժամկետով: Նրանց աշխատանքային փորձը և կարողությունները կիրառվում են պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, նպաստում են նորարարական գաղափարների և ոլորտային հետազոտությունների իրականացմանը:

Նախորդ 2 փուլերի մասնակիցների մոտ 68 տոկոսը հայրենադարձվել է՝ ակնկալվող 25 տոկոսի փոխարեն: Նրանցից ոմանք նշանակվել են բարձր պաշտոնների, մասնավորապես, փոխնախարար, կոմիտեի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրեն, նախարարի խորհրդական և հանրային ծառայության այլ պաշտոններ: 2021-2022թթ. փուլի Հայաստանում մնացած ծրագրերի մասնակիցների 60 տոկոսն աշխատանքի է անցել, որոնցից 13-ը՝ Հայաստանի պետական կառավարման մարմիններում:

«իԳործ» ծրագրի 2022-2023թթ. խմբի մասին մի փոքր նշեմ: Այս տարի ևս ունենք 50 փորձագետ, որոնք աշխատում են 24 տարբեր գերատեսչությունում, այդ թվում՝ այս տարի ունենք նոր գերատեսչություններ, ինչպիսիք են` Վիճակագրական կոմիտեն, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:

Ինչպես տեսնում եք, պարոն վարչապետ, մեր «իԳործականները» հիմնականում երիտասարդ են, բայց ունենք ներկայացուցիչներ տարիքային բոլոր շերտերից: Իհարկե, տարիքային որևէ սահմանափակում չունենք և մտադրություն էլ չունենք ունենալու: Նրանք աշխատում են շատ մեծ եռանդով՝ չնայած բոլոր դժվարություններին: Ընդհակառակը, բոլորն էլ գիտակցում են, որ իրենց ներգրավվածությամբ, իրենց մասնակցությամբ պատասխանատվության և բեռի մի փոքրիկ մասն էլ իրենք են կրում»:

«իԳործ» ծրագրի մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն: ՀՀ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին, կրթության ոլորտի բարեփոխումներին, Սփյուռքի ներուժի իրացմանը, հայրենադարձության խթանմանը, թվայնացման օրակարգին, սոցիալական ծրագրերին, տարածքային համաչափ զարգացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է «իԳործ» ծրագիրը, որի նպատակներից է Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի կիրառումը մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: «Մեր նպատակը Հայաստանն ապրելու համար գրավիչ ու հարմարավետ երկիր դարձնելն է: Պետք է նույնականացնենք առկա խնդիրների խորքային պատճառները և փորձենք լուծել: Ֆունդամենտալ պատճառներից է ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակը կամ չկայացվածությունը: Մեծապես գնահատելի է, որ եկել եք և ձեր փորձն եք ուզում ներդնել ՀՀ պետական ինստիտուտների կայացման գործում: Պետք է աշխատենք արդյունավետություն և զարգացում ապահովելու ուղղությամբ», – ասել է Նիկոլ Փաշինյանը և հաջողություն մաղթել «իԳործականներին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Ամենադիտված