Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ 

Ընտանիքը 330 հազար դրամի դիմաց քովիդի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատ է ստացել․ բացահայտում

Հասարակություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման՝ մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով  /4 դրվագ/:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված