Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել Գազ չի լինի Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ «ՊՍԺ»-ն հայտարարություն է տարածել Մբապեի աշխատավարձի բողոքարկման վերաբերյալ Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը. panorama.am Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել 

«Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հարթ չի անցել. Հ1-ով փորձում են «ատամ ցույց տալ»»

Բլոգոսֆերա

Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը կարմիր թելով կրկին հակառուսականության քարոզչությունն էր՝ անգամ «սենսացիոն» հիմնավորումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ամբողջ հաղորդման ընթացքում նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին ո՛չ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև՝ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ:

Տարակուսանք կարող է առաջացնել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հեռախոսազրույցից հետո նման հարցազրույցի ձայնագրումն ու ԱԽՔ-ի  նմանատիպ պոռթկումը:

Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում,

5 տարի Հայաստանի և Արցախի արյունն ու միջոցները ծծող մակաբույծներն այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն ու , շարունակաբար  դրսևորելով պրիմիտիվ աճպարարություններ, մանիպուլյացիոն գործիքակազմը դարձրել են սեփական իշխանությունը պահելու ճղճիմ գործիք:

Չհասկանալով գլոբալ աշխարհաքաղաքականությունից, սրանք չեն կարողանում կատարել նաև տարածաշրջանային զարգացումների կանխատեսումներ:

«Ռուսաստանն է մեղավոր» թեզիսը դարձնելով սեփական ձախողումների արդարացման, բացատրության պատճառ, միայն ավելի են սրում ու խորացնում են իրավիճակը:

Այլընտրանքային անվտանգային համակարգեր չստեղծած ու եղած համակարգերը քանդող տգետ  իշխանիկներն այդպես էլ չեն հասկացել, որ, օրինակ՝ Հայաստանը 2013-ին ԵԱՏՄ  կազմ չի մտել մի պարզ պատճառով, որովհետև ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015-ին, իսկ Հայաստանը մտել է 2015-ի հունվարի 2-ին, իսկ 2013-ին Հայաստանը մտել էր Մաքսային միություն:

Նրանք չեն հասկացել, որ ոչ մի պետություն պարտավոր չէ քո փոխարեն կանխել պատերազմը, իսկ ոչ քո մեղքով պատերազմ սկսվելու դեպքում՝ պայքարել այդ պատերազմի ժամանակ, կռիվ տալ և ջանքեր գործադրել թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտության մեջ.

*  պոզիտիվ օրինակ ՝  քառօրյա պատերազմ 2016 թվականին,

*  նեգատիվ օրինակ՝  44-օրյա պատերազմ 2020 թվականին:

ԱԽՔ-ի միջոցով հերթական անգամ հնչեց այն թեզը, որ այս իշխանությունների համար կարևոր է ընդամենը հայերի բնակությունն Արցախում, ընդ որում ՝  միֆական իրավունքների և անվտանգության քողի ներքո:

Այսինքն՝ կրկին բաց տեքստով ակնարկվեց, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և  ընդամենն այնտեղ հայերի բնակության խնդիրն է դրվում:

Սույն արձագանքս բացարձակ ուղղված չի ռուսական քաղաքականությանը տարածաշրջանում արդարացնելուն, քանզի ինքս ունեմ բազմաթիվ հարցեր այդ կապակցությամբ և դրանք հնչեցրել եմ.  Հ1-ի տաղավարում «թառած» Պետրոսի ականջից հեռու, որը նաև նման հարցերի պատասխաններ էր ուզում ընդդիմությունից, բայց այդպես էլ 4.5 տարի ռիսկ չի անում հրավիրել ինձ իր տաղավար:

Եվ իհարկե, այսօրվա թեզերից հիմարագույնն այն էր, որ Լաչինի միջանցքն ամբողջությաբ պատկանում է  Ռուսաստանին:

Տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն նման դեպքում «պատկանել» եզրույթի ողջ իմաստը:

Ի մի բերելով Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, կարելի է անել հետևյալ եզրակացությունները ՝

* «սաղ» ռուսներն են մեղավոր,

* Պուտինի հետ հեռախոսազրույցը «լավը» չէր,

* Արցախը պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հայերը պետք է ընդամենը ապրեն, իսկ Լաչինի միջանցքը՝ Ռուսաստանին,

*  Արմենին, Նիկոլին և մնացյալին պատկանում են միայն նրանց՝ դեռևս մինչ այսօր զբաղեցրած գերատեսչությունների աթոռները:

Ի դեպ, սրանք այնքան են խճճվել սեփական տեղեկատվական  արտաթորանքի մեջ, որ հիմա էլ պնդում են, թե՝ գնում են բանակցությունների, թեպետ օրեր առաջ հայտարարում էին, թե բանակցություններ չկան:

Հ. Գ. Արցախում էթնիկ զտման վտանգի մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի ղեկավարն ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության ուղերձն ակնհայտորեն թուրքական ելևէջներով էր գրել, մի ղեկավարի, որ անգամ եղած ցեղասպանությունն է ուրանում.

* Ո՞վ է հավատալու  նախորդ ցեղասպանությունն ուրացած ղեկավարի  «ահազանգերին»,

*  Ո՞վ է հավատալու էթնիկ զտման վտանգի՝ նիկոլենց «ահազանգներին», երբ ընդամենը 2 օր առաջ ապրիլի 24-ին ունեին միջազգային  հրաշալի  առիթ՝ զուգահեռներ անցկացնելու Հայոց Ցեղասպանության և Արցախի շուրջ այսօրվա ծավալվող նախացեղասպանական իրավիճակի միջև»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել Գազ չի լինիՀայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ «ՊՍԺ»-ն հայտարարություն է տարածել Մբապեի աշխատավարձի բողոքարկման վերաբերյալ Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով է շնորհավորել Հայաստանի Անկախության տոնը. panorama.am Քիմ Քարդաշյանը խորը բացվածքով սեւ հագուստ է կրել (լուսանկարներ) Մարդ ծեծողին պատժելու փոխարեն մեդալ են տալիս Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը ՀՀ ՊՆ մի շարք զինծառայողներ են պարգևատրվել Նոր մանրամասներ` գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին». Լապշինը՝ իր ձերբակալման մասինՄեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ԱՄՆ Ձերբակալվել է ՔՊ-ական գյուղապետԴատախազությունը՝ Լապշինին բերման ենթարկելու մասին Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունները Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am Բայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ ՄԶԳ-ն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ Պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցներ Ինչո՞ւ էին ձերբակալել Լապշինին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Բարի վերադարձ, Դիցուհի․ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Պատմության թանգարան «Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին Մահացել է Անի ՓահլևանյանըԴոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան Ավարտվեց ԴՕԿ կուսակցության ժողովը (տեսանյութ)Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊ Դիտավորությո՞ւն չէր երկու տարի առաջ այս օրը Հայրենիքի Հայրերի ու Հայրենիքի Մայրերի նկատմամբ ցուցադրական բռնությունը. Ղազարյան Օմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար. Մելիքյան Երևանում 22-ամյա տղամարդը հայտնել է, որ իր վրա ատրճանակով զինված հարձակում է տեղի ունեցել Երևանյան գազալցակայանում պայթյունից տուժած 3 անձանցից 2-ն են հոսպիտալացվել. մանրամասներ Մայր աթոռի միաբանները հոգեհանգստյան կարգ են մատուցել Եռաբլուրում Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում․ Վահագն Խաչատուրյանը՝ Մալթայի նախագահին Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին. Մարգուս Ցահքնան՝ Արարատ Միրզոյանին Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. տուժածներ կան Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան երկիր կառուցելու համար Գառնիկ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ Ալեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան Հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար ՀՀ-ի անկախությունը. ՀՅԴ
Ամենադիտված