Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Համաշխարհային Մամուլ![Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին](/timthumb.php?src=disc/30-06-23/caad043a2e0908fe2801fd3372a33496.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի մեկնի հուլիսի 11-12 Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի երկրների ղեկավարները «քաջություն չցուցաբերեն» Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, եթե առաջնորդները հակված են դրսևորել կամ ցուցաբերել խիզախության պակաս»,- ասել է Ժովկվան։ Նա նաև հավելել է, որ նախագահը «պատճառ ու ժամանակ չունի՝ գնալու, եթե Վիլնյուսի գագաթնաժողովում արդյունք չի լինելու»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ հակամարտության ժամանակ Ուկրաինայի մուտքն այդ կազմակերպություն անհնար է։ Դա հասկանում են դաշինքի երկրները և Կիևը։ Ստոլտենբերգը նաև ասել է, որ Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում նախատեսվում է Ուկրաինային մոտեցնել դաշինքին, ստեղծել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ և ապահովել Կիևին ռազմական մատակարարումների բազմամյա ծրագիր։
![](banners/armflix.jpg)