ՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտել Հսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը․ Փաշինյան Ադրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել Բերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելու Հայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին (տեսանյութ) Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Սիսիան Պօղոսեան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն՝ այսօր կանդրադառնանք Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանին:

Նրա նշանակումը հանրությանը հրամցվեց իբրև նոր էջ Հայաստանի զբոսաշրջային քաղաքականության իրացման մեջ, բավական մեծ հույսեր էին կապվում սփյուռքում աշխատած և բավական մեծ փորձ ունեցող անձի տպավորություն թողած Պօղոսեանի հետ: Սակայն, պետք է փաստենք, որ կոմիտեի անգործությունը չի կարող աչքի չզարնվել: Դիցուք՝ կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրվում է նյութ, որում ռուս լրագրողը ներկայացնում է Հայաստանի բնության բարիքները և կիսվում  մեր երկրից ունեցած իր տպավորություններով: Ինչպես հասկանում ենք՝ դա լրագրողի անձնական նախաձեռնությունն էր և այդ նյութի ստեղծման գործում կոմիտեն որևէ ներդրում չունի, սահմանափակվել են նյութը կիսվելով: Դրանից էլ գոհ լինենք:

Այնուհետև նույն ֆեյսբուքյան էջում հանդիպում ենք Ֆլայ Առնայի չվացուցակի, գնացուցակի մասին տեղեկությունների, թե ինչու է զբոսաշրջության կոմիտեն կիսվում այդ տեղեկությամբ նույնպես դժվար է ասել, չէ որ դրա համար կա ավիափոխադրողի կայքը և կոմիտեն չէ, որ պետք է զբաղվի ավիափոխադրողի փիառով:

Այս ընթացքում կոմիտեն հասցրեց մշակել Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որը, մեղմ ասած, չընդունվեց հասարակության կողմից, եղան բազմաթիվ սարկաստիկ, նույն ծաղրական մեկնաբանություններ: Ի դեպ, հայտարարած մրցույթում էլ հաղթել է «Aha collective» խումբը։ Բանն այն է, որ այս ընկերությունը նորաբաց է, ֆեյսբուքյան էջն ունի 5 հավանում, իսկ ընկերության կայքը նոր-նոր է ձեւավորվում, եւ տարակուսանք է առաջանում, թե ինչպես է ստացվել, որ այս ընկերությունն է հաղթել։ Ավելին՝ ֆինանսավորող կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում հանրայնացնել գումարի չափը, ինչը նույնպես հարցեր է առաջացնում:

Զբոսաշրջության կոմիտեն մի կողմից հայտարարում է Լոռիում զբոսաշրջության ոլորտի բիզնես ներկայացուցիչների, ՀԿ-ների հետ համատեղ իրականացված քննարկումների, մարզի զբոսաշրջային գրավչությանն ուղղված նախագծերի մասին, մյուս կողմից աչք է փակում այն փաստի վրա, որ նույն Լոռիում իշխանությունները ցանկանում են նոր հանքի կառուցման թույլտվություն տալ: Արդյո՞ք դա չի ազդելու մարզի զբոսաշրջային գրավչության վրա․ անշուշտ, ազդելու է:

Անհասկանալի է, թե ինչ է արել կոմիտեն այս ընթացքում հայտնի իրադարձությունների ֆոնին Հայաստան տեղափոխված օտարերկրացիների ռելոկացիան կազմակերպելու համար: Վերջերս մամուլը գրել էր, որ Հայաստան ժամանած ռուսաստանցիների միայն փոքր մասն է որոշել մնալ այստեղ, իսկ սա նշանակում է, որ ռելոկացիոն ծրագրեր իրականացնողներն ակնհայտորեն թերացել են իրենց աշխատանքում:

Հոկտեմբերին  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում էր կազմակերպվել՝  ԵԱՏՄ-ում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման եւ ներուժի լիարժեք օգտագործման խնդիրների թեմայով: Սիսիան Պօղոսեանը, ով հիմնական զեկուցողներից էր, այդ նիստից ուշացել էր և այդ հանգամանքը զայրացրեց անգամ ՔՊ-ականներին, ինչին Պօղոսեանն անդրդվելիորեն արձագանքեց՝ աննորմալ պրոբկաներ էին:

Այդ իսկ նիստի ընթացքում հասկանալի դարձավ, որ Պօղոսեանը անգամ իր ձեռքի տակ եղած թվերին լավ չի տիրապետում և չի կարող բացատրել այս կամ այն  պրոցեսի տրամաբանությունը, մինչդեռ դա նրա բուն պարտականությունն է: Դիցուք՝ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց էր ուղղել՝ ի՞նչն է պատճառը, որ հոկտեմբեր ամսին հյուրանոցների գները շատ բարձր են՝ 56 հազար դրամ, չէ՞ որ օգոստոսի ծանրաբեռնվածությունը չկա: Պօղոսեանը պատասխանել էր, որ հոկտեմբերի ցուցանիշները չունեն, բայց սեպտեմբերին զբոսաշրջիկների մեծ հոսք է եղել ու այդքան բարձր գները կարող են դրանով պայմանավորված լինել: Այսինքն՝ կարող են, իսկ կարող է և այլ պատճառ է, որի մասին Պօղոսեանը գաղափար չունի։

Որոշակի դրական տենդենցներ առանձնացնել, ամեն դեպքում, կարող ենք: Դիցուք՝ կոմիտեի ջանքերով 2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կանցկացվի  Հայաստանում:  Նոյեմբերի 6-8 Լոնդոնում Հայաստանը մասնակցել է «WTM London 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 8 ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ-ը և դատախազները Շիրակում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ ներկայացում են դիտելՀսկայական քարերը թափվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհինԽստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը․ ՓաշինյանԱդրբեջանում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացելԲերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելուՀայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին (տեսանյութ)Հրազդան գետն ընկած բեռնատարի վարորդի դին դուրս են բերել Սպասվում է անձրև և ամպրոպՀայաստանում կան փակ ավտոճանապարհներԴանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն
Ամենադիտված