Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է Ժնև Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղ Սա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ) Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետ Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) ՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանը 

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն, թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2022թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր և հանցակիցների կողմից ստեղծված և կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմաններով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019-2022թթ․ ընթացքում Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն իրենց կողմից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարված «@ngers», «Ismoke», «SchockMaster» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին և այլ հանցակիցների:

Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն և Ա.Ս.-ն, միմյանց փոխլրացնելով, նշված տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների արժեքների և ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ են վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո, պահանջել են թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը փոխանցել իրենց կողմից կառավարված վճարային գործիքներին:

Վ.Չ.-ն և Վ.Գ.-ն նախ որպես թմրամիջոց տեղադրող, ապա նաև՝ պահեստապետի պարտականություններ կատարող, ապահովել են, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և ուղարկվել խանութ-հարթակները կառավարողներին:

Հանցակիցների կողմից կառավարված հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո, նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով: Նշված եղանակով խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց:

Ա.Կ.-ի, Ռ.Բ.-ի և Ա.Ս.-ի կողմից կառավարված վերոհիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված, առաձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «α-PVP» թմրամիջոցները հայտնաբերվել են Վ.Չ.-ի բնակության վայրի խուզարկությամբ: Բացի այդ, վերջինս ներկայացրել է նաև տարբեր չափերի «Մեթամֆետամին», ԼՍԴ ((+)+-+Լիզերգիդ, ԼՍԴ-25), «α-PVP», «Մեֆեդրոն», «ՄԴՄԱ (Մեթիլենդիօքսիմեթամֆետամին)», «Հաշիշի յուղ», MMBA(N)-073 տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ Երևան քաղաքի տարածքում նախապես տեղադրված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի և «MMBA(N)-073» և «MDA-19» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 11 փաթեթ:

Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաև Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով նույն թմրամիջոցներից, նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Կ.-ն, նշված տելեգրամյան խանութ-հարթակների միջոցով իրացնելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունից Ա.Գ.-ի կողմից պարբերաբար մաքսանենգությամբ՝ տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ: Արդյունքում 2019-2020թթ. ընթացքում Ա.Գ.-ի կողմից բազմիցս վերոհիշյալ եղանակով ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որից մի մասը վաճառվել է առցանց խանութ-հարթակի միջոցով և հայտնաբերվել համապատասխան վարութային գործողությամբ:

Բացի այդ, Ա․Կ․-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ, կազմակերպել և ղեկավարել է նաև ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռքբերման և բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին և Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին և Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։

Նշված անձանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Մենք հիմա խաղա՞ղ ենք ապրում, պետք է ընդունենք սա, որ հիմա էլ ենք պատերազմի մեջ ու առաջ գնանք Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է ԺնևԼեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղՍա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել էԳրիգորյանը և Բոնոն կարևորել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակության ապահովումըԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՄայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում. Սրբազանը` իշխանական լրագրողին (տեսանյութ)Դատարանն անփոփոխ թողեց Ալբերտ Բազեյանի խափանման միջոցըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունիԱվարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել. Սրբազան (տեսանյութ) Այս խունտան պետության սյուները խարխլել է, բանակը խեղճացրել է, կրթությունը` փոշիացրել. հայրենադարձ Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումըՈրպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա (տեսանյութ)Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (տեսանյութ)Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել ՄարտիրոսյանԵկեղեցին հստակ կեցվածք ունի՝ անկախ իր դեմ իրականացվող անհասկանալի հալածանքներից․ Սրբազան (տեսանյութ)«Երևանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնակատարը չի ազատվել աշխատանքից․ քաղաքապետարանից հերքում ենՀՀ-ն մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումը. ՓաշինյանՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետումԽոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներԱյդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը. Գաբրիել քահանան՝ ՓաշինյանինCovid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ըԱրցախս քրքրեցին՝ մի հոգու ձայնը դուրս չեկավ. հայրենադարձը՝ աշխարհի ժողովրդավարության մասին (տեսանյութ) Կիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ)Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը. «Գեղարդ» հիմնադրամՍա հանցանք է, կառավարության ղեկավարը գնաց Տավուշ, մարդկանց մոլորեցնելով՝ խնդիրը բարդեց նրանց վրա Կիրակի կիմանան վարչապետի թեկնածուի անունը. Սրբազանը նոր մանրամասներ է հայտնել (տեսանյութ)Երևանում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու հափշտակել գումարըԱրտագաղթի խնդրի լուծումը նեգաղթն է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Ես մասնակցելու եմ մայիսի 26-ի հանրահավաքին. չեմ ուզում իմ երկիրը դառնա թուրքական վիլայեթ. մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ ՍահակյանցԵթե առաջ 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու. սա աբսուրդ է. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված