ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանից ու ՀՀ այլ մարզերից նույնպես պատրաստակամություն են հայտնել հանդիպել Միքայել Սրբազանին Բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրությունը Դատական դեպարտամենտի պատասխանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին (տեսանյութ) Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գերմանիայի բնության պահպանության միությունը կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Ադրբեջանցիներն արդեն Կիրանցից 100 մետր են հեռու, իսկ պարեկները վարորդներին հորդորում են այդ մասում արագ վարել և կանգ չառնելԽաչատուր Սուքիասյանի նյարդային վիճակը հրապարակի պատկերով է պայմանավորված, նրանց աչքերում վախ կա (տեսանյութ) Միրզոյանը Լուիս Բոնոյի հետ «սահմանազատման շուրջ» ձեռք բերված պայմանավորվածություններն է քննարկել Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր ՌԴ ՊՆ ևս մեկ բարձրաստիճան սպա է ձերբակալվել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը ԵՄ դիտորդների հետ ծանոթացել է սահմանային իրավիճակին Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասինՓաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերՄաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ)Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավորՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. Սրբազան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ)Ո՞րտեղ է իշխանության զիջումների վերջնակետը. Բագրատ Սրբազանը պատասխանում է ՏՏ-ի ներկայացուցչի հարցին Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ ԽաչատրյանԵս պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Մենք հիմա խաղա՞ղ ենք ապրում, պետք է ընդունենք սա, որ հիմա էլ ենք պատերազմի մեջ ու առաջ գնանք Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է ԺնևԼեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղՍա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. Զախարովա
Ամենադիտված