«Հրապարակ». «Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են «Որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, այնքան դժվար է առանց նրա». կամավոր Հենրիխ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին. «Փաստ» Հիմա էլ փաշինյանական շոուների հերթը հասավ Սփյուռքին. «Փաստ» Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ ներկայիս իշխանություններին համարում են սկուտեղի վրա մատուցված նվեր. «Փաստ» «Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ» Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ» «Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի. «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է «Ժողովուրդ». Այս անգամ հերթը «Եղնիկներ»-ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է 

Նախարարներից ո՞վ հաջորդը հրաժեշտ կտա պաշտոնին

Վերլուծական

Այսօր առավոտվանից էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։  Լրատվամիջոցները գրում են փոխնախարար Անի Իսպիրյանի ձերբակալության մասին, ով մինչ այդ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ըստ նույն ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում արձանագրել է 30 անհամապատասխանություն, տարբեր հաշվետվությունների և ֆինանսկան ցուցանիշների խեղաթյուրման 12 դեպք՝ 601 մլն դրամի չափով: Միևնույն ժամանակ, Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել նաև առողջապահության և շրջակա միջավայրի նախարարություններում:

Դիցուք՝ Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման մասին եզրակացությունը: Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2022 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է, կատարման ժամկետը՝ 2023 թվականի հունվարի 9-ից 2023 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Եզրակացությամբ արձանագրվել է, որ 2022 թ.-ին, բացի տարեկան պետական բյուջեի ԱՆ համար նախատեսված շուրջ 117 միլիարդ 808 միլիոն 508 հազար դրամ գումարը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում, նախարարության ներկայացմամբ, կառավարության 5 որոշումներով նախարարությանը հատկացվել է ևս 10 միլիարդ 466 միլիոն 626 հազար դրամ: Հաշվեքննությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը հաստատվել է դեռ 2019 թվականին, սակայն առ հաշվեքննության ավարտի օրն այն չի կիրառվում, նախարարությունը չի ապահովել նաև կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման գների հաստատման կարգի պահանջների կատարումը, ինչի հետևանքով բացակայում են ոլորտում ծառայությունների համար կիրառվող գների իրավամեթոդաբանական հիմնավորումները: Մեկ այլ անհամապատասխանության մասին ևս. պատվաստումների վերաբերյալ տվյալների (ըստ պատվաստվողների թվի, պատվաստման ժամանակահատվածի, պատվաստման փուլերի, պատվաստումն իրականացրած բուժհաստատության անվանման, պատվաստանյութի տեսակի) բացակայության պատճառով հնարավոր չի եղել ուսումնասիրել տվյալ միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների ծախսման ճշտությունը, քանի որ պատվաստումներ իրականացրած բուժանձնակազմի լրավճարի համար կատարված ծախսերը, համաձայն նախարարության կողմից տրված պարզաբանման, հնարավոր չէ արտահանել էլեկտրոնային առողջապահության համակարգից:

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Մասնավորապես,  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել:

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական երեք նախարարի գլխավերևում այս պահին մութ ամպեր են կուտակվում և վերջիններիս հետագա պաշտոնավարումը հայտնվել է լուրջ հարցականի տակ: Մամուլը վերջին շրջանում հաճախ էր անդրադարձ կատարում նրանց գործունեությանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է երեք նախարարների աշխատանքի արդյունավետությունից և նրանց փոխարինելու առիթ է փնտրում: Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները կարող են Փաշինյանի համար հենց այդ բաղձալի առիթը հանդիսանալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». «Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են«Որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, այնքան դժվար է առանց նրա». կամավոր Հենրիխ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին. «Փաստ»Հիմա էլ փաշինյանական շոուների հերթը հասավ Սփյուռքին. «Փաստ»Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ ներկայիս իշխանություններին համարում են սկուտեղի վրա մատուցված նվեր. «Փաստ»«Ժողովուրդ». Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը«Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ»Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվենԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է«Ժողովուրդ». Այս անգամ հերթը «Եղնիկներ»-ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում էՆորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն. «Փաստ»Ըստ ընդդիմադիր գործչի, իր քաղաքական գործունեության պատճառով վնասում են երեխային. «Փաստ»«Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները. «Փաստ»Գևորգ Տարախչյանը խոսել է իր նորամուտի մասին ազգային հավաքականի կազմումԱրսեն Զախարյանը չի մասնակցի Ռուսաստանի առաջիկա ընկերական խաղինԲայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻսրայելը պատրաստվում է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ ցամաքային գործողությանՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ ՊուտինԲագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրենՈւկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքներիԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. ԴավթյանԵրևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժությունՁերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացելՎայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավորՀունիսի 7-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի թիմի հետ«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի. Պուտին«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիրԻշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունըՍլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն էԱրդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգՀրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԳերմանիաՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտումՀամատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ ԽաչատուրյանՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին միասնական օրակարգ ձևավորելու համարՈրդեգրել ենք մի քաղաքականություն՝ ՀՀ-ում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվելԳիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզՀորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհներինՀարկային արդարության և կարգապահության թեման քննարկվել է ՄԱԶԾ-ի և ՀԱՀ-ի կազմակերպած միջոցառմանըՂեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է (տեսանյութ)Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել էՈստիկանների հրամկազմին կարելի է պարգևատրել միայն «Թալեաթ փաշա» մեդալով (տեսանյութ)Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքներըԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետԱվտովթար` Արագածոտնի մարզում
Ամենադիտված