Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ 

Հայաստանում 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ն արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է.

Կարմրուկի համաճարակային իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ լարված: Դեռևս 1998թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որդեգրեց կարմրուկի վերացման քաղաքականությունը: Երկար տարիներ կարմրուկի դեմ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և որակյալ համաճարակաբանական հսկողության ապահովման արդյունքում շատ երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, հասան կարմրուկի վերացման նպատակին: Մինչդեռ COVID-19 համավարակը նոր մարտահրավերներ առաջացրեց առողջապահական համակարգում՝ խափանելով ընթացիկ գործընթացները, ինչը հանգեցրեց նաև շատ երկրներում կարմրուկի վերացված կարգավիճակի փոփոխությունների:

«Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների՝ 2022թ. ԱՀԿ 6 տարածաշրջանի 166 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 369195 դեպք, որից 171156-ը (46%)՝ լաբորատոր հաստատված: 2023թ. ԱՀԿ 169 անդամ երկրում արձանագրվել է կարմրուկի կասկածելի 534672 դեպք, որից 280933-ը (53%)՝ հաստատված: Այսինքն՝ 2023թ. կարմրուկի հաստատված դեպքերը 64%-ով ավելացել են 2022թ. համեմատ։ 2022թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը կարմրուկի առաջին դեղաչափ պատվաստումներում կազմել է 83%, իսկ երկրորդը՝ 74%: 2022թ. մոտ 22 միլիոն երեխաներ պլանային պատվաստումներում բաց են թողել կարմրուկի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

Հարկ է նշել, որ լիարժեք անընկալություն ապահովելու և բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է երկու դեղաչափ պատվաստումը:

Կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին լարված է նաև Եվրոպական տարածաշրջանում: 2023թ. նկատվել է դեպքերի տագնապալի աճ, տարածաշրջանի 53 անդամ երկրներից 42-ում արձանագրվել է կարմրուկի 58114 դեպք՝ 2022թ. արձանագրված 942-ի համեմատ, ինչը վկայում է դեպքերի մոտ 60 անգամ բարձրացման մասին։

Հիվանդության դեպքերն արձանագրվել են նախկինում կարմրուկը վերացրած շատ երկրներում: Հիվանդներից ավելի քան 30000-ը ենթարկվել են հոսպիտալացման, իսկ 10-ը՝ ունեցել են մահվան ելք: Մահվան դեպքերից 1-ը արձանագրվել է Հայաստանում, 9-ը՝ Ղրղզստանում: Եվրոպական տարածաշրջանում առավել բարձր հիվանդացությամբ երկրներն են՝ Ղասախստանը (15114 դեպք), Ադրբեջանը (13735 դեպք), Ռուսաստանի Դաշնությունը (12723 դեպք), Ղրղզստանը (7044 դեպք), Թուրքիան (4559 դեպք), Ռումինիան (1759 դեպք): Կարմրուկի հիվանդության դեպքերի զգալի աճը դիտվել է հատկապես տարվա վերջին ամիսներին և, ըստ Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատման, ակնկալվում է բարձրացման շարունակական միտում, եթե ամբողջ տարածաշրջանում անհապաղ չձեռնարկվեն այն կանխելու միջոցառումներ:

Ահազանգող է նաև տարածաշրջանում կարմրուկի պատվաստումներում ընդգրկվածության նվազումները վերջին տարիներին՝ 2019-2022թթ. պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդգրկվածությունը 96%-ից նվազել է մինչև 93%, երկրորդ դեղաչափինը՝ 92%-ից նվազել է 91%: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ավելի քան 1,8 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի պատվաստումը 2020-2022թթ. ընթացքում:

Հայաստանը նույնպես զերծ չմնաց կարմրուկի դեպքերի ակտիվացումից: Մինչդեռ 2008-ից Հայաստանում ընդհատվել էր կարմրուկի տեղական փոխանցումը և երկար տարիներ պահպանվել այդ կարգավիճակը: 2023թ. փետրվարից մինչև 2024թ. փետրվարի 12-ը Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 614 տեղական դեպք, որից 545-ը՝ 2023թ., 69-ը՝ 2024թ.: Կարմրուկի տարածվածությունն ըստ ամիսների ներկայացված է նկար 1-ում: Դեպքերի 72%-ը կազմել են երեխաները, իսկ 28%-ը՝ մեծահասակները: Հիվանդների մոտ 70%-ը ենթարկվել է հոսպիտալացման, ցավոք արձանագրվել է նաև 1 մահվան դեպք: Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում, 2024թ. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են՝ համեմատած 2023թ. դեկտեմբերի հետ:

Վիճակագրական վերլուծության արդյունքում ակնկալվում է դեպքերի շարունակական աճ (նկար 2):

Հայաստանում վերջին տարիներին նույնպես նկատվել է կարմրուկի պլանային պատվաստումներում ընդգրկվածության նվազում. ԿԿԽ1 պատվաստումներում այն կազմել է 2019թ.՝ 95%, 2020թ.` 94%, 2021թ.` 94%, 2022թ.`95%, ԿԿԽ2 պատվաստումներում՝ 2019թ.՝ 96%, 2020թ.` 94%, 2021թ.` 94%, 2022թ.`94%: Պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազումը նպատակային մակարդակից տարիների ընթացքում հանգեցնում է չպատվաստված բնակչության կուտակմանը և լարված համաճարակային իրավիճակի առաջացմանը՝ նպաստելով կարմրուկի ու կարմրախտի տեղական դեպքերի տարածմանը, ինչին մենք արդեն ականատես եղանք:

Ելնելով վերը նշված փաստերից՝ հարկավոր է կրկին հիշեցնել կարմրուկի վտանգավորության մասին: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է: Կարմրուկի վիրուսն ունի արագ տարածվելու ունակություն: Կարմրուկով հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 12-18 ընկալ անձանց: Այն հատկապես վտանգավոր է բարդություններ առաջացնելու առումով, ինչպիսիք են էնցեֆալիտը, ծանր փորլուծությունը, օտիտը, թոքաբորբը, հազվադեպ հանդիպող, բայց լուրջ բարդություն է ենթասուր սկլերոզացնող պանէնցեֆալիտը: Վերջին տարիներին գիտականորեն ապացուցվել է կարմրուկի վիրուսի բացասական ազդեցությունը իմունային համակարգի վրա՝ հանգեցնելով իմունային հիշողության կորստի: Նման հիվանդները ավելի խոցելի են դառնում այլ վարակների նկատմամբ: Կարմրուկը վտանգավոր է նաև հղիների համար և կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերությունների:

Կարմրուկի հիմնական և արդյունավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումն է: Հայաստանում այն իրականացվում է պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան՝ երկու դեղաչափով՝ 1 և 4-6 տարեկանում: Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունա¬վետություն, որն ապահովվում է 95% պաշտպանություն առաջին դեղաչափի և 99%՝ երկրորոդ դեղաչափի ներմուծման դեպքում: Հաշվի առնելով կարմրուկի վիրուսի բարձր հպավարակելիությունը՝ կոլեկտիվ անընկալության շեմը բավականին բարձր է, հետևաբար վիրուսի շրջանառությունը ընդհատելու համար անհրաժեշտ է 95% և բարձր պատվաստումներում ընդգրկվածության մակարդակ: Ուստի հորդորում ենք պատվաստման նպատակային խմբի անձանց, ինչպես նաև չպատվաստված կամ թերպատվաստված անձանց ներկայանալ տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարևոր է նաև կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերումը և մեկուսացումը վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Ուստի անհրաժեշտ է կարմրուկի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ մաշկի ցանավորում և ջերմության բարձրացում, անմիջապես դիմել բժշկի խորհրդատվության: Վարակի օջախում կարմրուկով հիվանդի հետ շփված ընկալ անձանց ենթարկում են հրատապ հետազդակային իմունականխարգելման՝ սկսած 6 ամսականից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)
Ամենադիտված