ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթը չորս քրոջ եղբայր է, ամենակրտսերն ընտանիքում: «Ասում էի՝ այնքան աղջիկ կունենամ, մինչև տղա ծնվի: Աստծուն խնդրելով ունեցանք Դավիթ: Շատ սիրված, լավ պահված երեխա էր: Պապիկը լավագույն հեծանիվն իր համար պիտի գներ, լավագույն խաղալիքները պետք է Դավիթինը լինեին, իր ծննդյան օրերը գյուղով էինք նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Դավթի մայրիկը:

Որդու բնավորության մասին խոսելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կատակասեր, հետաքրքրասեր, բոլորի հետ սիրով: «Ապրիլի մեկի ծնունդ է Դավիթս, տիպիկ իր օրվա ներկայացուցիչը: Մեր բարեկամներից շատերը չէին հավատացել, որ ասել էին՝ Սոնան տղա է ունեցել, բոլորին թվացել էր, թե ապրիլի մեկն է, ու իրենց խաբում են: Որքան լավ հատկանիշներ կային, դրանք Դավթին տրված էին: Եթե տեսներ՝ գյուղում ինչ-որ մեկը ձեռքին ծանր իր է տանում կամ ձեռքին տոպրակ կա, պետք է վազեր օգնության, մարդուն տուն ուղեկցեր: Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում, անգամ կատակով ասում էին՝ «և՛ պապիկից է լավ տղա, և՛ հայրիկից»:

Հետո ինչ-որ պահից սկսած աշխատում էր: Կանգնում էր խանութում, որքան մարդ մտներ, ամենալավ պաղպաղակը կգներ ու կճանապարհեր տուն: Դպրոցում Հայոց լեզվի և գրականության իր ուսուցչուհին ես եմ եղել: Շատ կիրթ էր, գրագետ, բայց սովորելը չսիրեց»: Դավիթը նաև պատանի երկրապահ է եղել: Աճարկուտի հիմնական դպրոցից հետո 10-րդ դասարանից ուսումը շարունակել է Ներքին Ծաղկավանի դպրոցում: «11-րդ դասարանում Հայոց լեզվից թելադրություն էին գրել, Դավիթը ութ միավոր էր ստացել: Ունակ էր սովորելու, բայց չսովորեց: Սերն ուղղել էր սպորտին: Դպրոցական տարիներին զուգահեռ նաև սամբոյի է հաճախել: Էներգիան այնքան շատ էր, որ որոշեցինք այն սպառելու համար սպորտի տանել, բայց սպորտն էլ դրան «չօգնեց»:

Հայաստանի փոխչեմպիոն էր, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաև արտերկրում, մեդալներով տուն վերադարձել: Արցախում ևս շատ մրցումների է մասնակցել: Նույնիսկ իրենց վերջին զանգը Արցախում էին կազմակերպել: Շուշիի պատի մոտ նկար ունի: Միջոցառման ժամանակ էլ Շուշիի հյուրանոցում այնպես է պարում, նկարագրելու չէ»: Իր ապագան Դավիթը սպորտի հետ էր միաձուլել, մայրիկն ասում է՝ մտածում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու մասին. «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»: 2019 թ.-ին ամառային զորակոչի ժամանակ Դավիթը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ուղղությունը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութ:

«Ծառայությունը շատ էր սիրում: Հրաշալի էր տրամադրված նախքան մեկնելը, առհասարակ, որտեղ ընկներ, գլուխ էր հանում: Արձակուրդ էր եկել, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա: Վերջին անգամ երեխուս արձակուրդի օրերին եմ տեսել: Դեկտեմբերի 16-ին իր հայրիկի ծննդյան օրն է: 2019 թ.-ի դեկտեմբերի 14-ին զանգեց՝ մա՛մ, պապային չասես, բայց իր ծննդյան օրն արձակուրդ եմ գալու: Մի պահ տեսա, որ հայրիկը ժպտում է, ասաց՝ չգիտեմ, ճիշտ է, թե չէ, բայց Դավոն ասում է, որ քո ծննդին այդտեղ պետք է լինեմ: Երեխես եկավ, ու վերջին անգամ իրեն այդ ժամանակ տեսանք: Ծառայելու ժամանակ մի օր զանգեց հայրիկին՝ ծանոթ գտեք, գնամ Արմավիրում սերժանտական կուրսերի: Իր հայրիկը չի սիրում միջամտել, մերժեց իրեն այսպես՝ Դավի՛թ ջան, չէ, ուզում ենք, որ հանգիստ ծառայես ու տուն վերադառնաս: Մեկ էլ մի օր լսեցինք, որ արդեն Արմավիրի ուսումնական զորամասում է: Հետո՝ Մարտունի 2-ում նորակոչիկներին կարանտին է տարել»:

Դավիթը միշտ ձգտել է օգտակար լինել իր ընկերներին ու օտարներին: «Դավիթից հետո մեր գյուղ մտնող ճանապարհին շատ մեծ պաստառ փակցվեց: Իր ընկերներից մեկը մի օր զանգում է Դավթին, թե՝ հասի օգնության: Հասնում է, բոլոր հարցերը կարգավորում, ընկերոջը ճիշտ «հանում»: Շատ հետո Արթուրը գալիս-գնում էր մեր տուն, նկարներ տանում-բերում, հետո գյուղ մտնող ճանապարհին այդ մեծ պաստառը փակցվեց: Միշտ մտածում էի, թե ինչու է նման բան անում Դավիթիս համար, հետո արդեն այդ պատմության մասին իմացա»: Մայրիկի խոսքով, որդին պատերազմի սկսվելուց երկու օր հետո է տուն զանգել: «Իր հեռախոսը, զինգրքույկը մնացել էին զորամասում: Բոլորն իրենց հեռախոսի համարները տվել էին նորակոչիկներից մեկին, նա զանգում էր իր մամային, հերթով տալիս ծնողների համարները, զանգում էին մեզ, ասում, որ տղաները լավ են, բունկերներում են, բայց, դե, ինչ բունկեր, մարտի դաշտում էին»: Տիկին Սոնան նշում է՝ պատերազմի օրերին արագ արձագանքման խումբ են կազմել Գերազնիկ Տոնոյանի հետ ու ուղևորվել Շուշի:

«Իր ընկերներից ողջ մնացածներն են պատմում սա, հավաստում՝ վիրավորներին Դավիթն է շտապօգնության մեքենան դրել ու ճանապարհել: Մարտի դաշտում վիրավորվել է, ուշքի եկել, բայց իր համար եկած շտապօգնության մեքենայով վիրավոր ընկերոջն է ճանապարհել, իրեն վիրակապել և էլի մտել կռվի դաշտ: Ասում են՝ որտեղ թեժ կռիվ էր, Դավիթն այնտեղ էր: Տարբեր տեղերում է եղել՝ Հադրութում, Քարինտակում, Շուշիում, մի նկար էր ուղարկել, գրել էին՝ ջերմ ժպիտներ Աղդամի քաջերից, ուրեմն, այնտեղ է եղել կռվի ժամանակ: Ու այդպես 43 օր պայքարել է դժոխքի ձորում: Մարտի դաշտում ցանկացել են իրեն լեյտենանտի կոչում տալ, Դավիթը հրաժարվել է՝ պատերազմը կավարտենք, նոր: Բայց ինքը չավարտեց պատերազմը»: Մայրիկը նեղսրտում է մեկ բանի համար՝ պատերազմի դաշտում որդու արածը պետությունն ըստ արժանվույն չգնահատեց:

«Պատերազմի դաշտում չենք եղել, իր ընկերները, որոնք վերադարձել են, շատ բան են պատմում այդ օրերի, Դավիթի կռվի, ուժի, հրամանատարական ձիրքի մասին: Դավիթս պիտի այլ մեդալով ևս պարգևատրվեր: Պետությունը պետք է ճիշտ գնահատեր մեր բոլոր տղաների սխրանքը: Մեզ պետք չէր այն գումարը, որ կտրվեր, բայց ինչու ոչ, մեր Դավիթն արժանի էր «Մարտական խաչի»: Դա մենք չենք ասում, որպես իր ընտանիքի անդամներ, դա ասում են իր զինակից ընկերները: Մի բան պատմեմ: Դավիթի զոհվելու 40-րդ օրը չէր լրացել: Երևանում ցույցեր էին: Մի տղամարդ ասաց՝ էստեղ աթոռի կռիվ եք անում, Շուշիում 20 տարեկան սերժանտն է կռվում, հրամանատարի դեր տանում: Մեր աղջիկները, չգիտես ինչու, ասացին՝ խոսքը մեր Դավիթի մասին է: Գտանք այդ մարդուն, զանգահարեցինք, երբեք այդ մարդու գոռոցը չեմ մոռանա, հետո Դավիթիս ծննդյան օրը եկավ մեր տուն: Այնպիսի բաներ էր պատմում, նկարագրելու չէ:

Դավիթս WarGonzo-ի տեսանյութերում էլ կա՝ հպարտ, իր հայացքով կարծես ասի, որ չենք տալու, պայքարելու ենք»: Նոյեմբերի 7-ին Դավիթը զանգում է քրոջ ամուսնուն՝ «եթե երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ, այնպիսի տեղ եմ գնում, որ երևի դուրս չգամ»: Նոյեմբերի 10-11-ին Դավիթի հայրիկը Ստեփանակերտում էր, իսկ օրեր անց նրանց որդին արդեն տանն էր: «Որոշեցինք՝ պետությունից ստացված գումարը մեր տուն չի մտնելու: Մեր երեխային չենք վաճառել: Գյուղում փառքի մեծ պուրակ ենք կառուցել Դավիթի կիսանդրիով, անտառում շատ մեծ տաղավար սարքել, խաչքար տեղադրել իր նկարով»: Դավիթն անմահացել է հայկական բերդաքաղաք Շուշիում: Տիկին Սոնայի հետ մեր զրույցն այսպես ավարտվեց. «Դավիթից հետո բոլորս առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, մեզ համար շատ ծանր է: Մեռած ապրում եմ, ապրելու ուժ չկա»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աճարկուտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասինՓաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերՄաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ)Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավորՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. Սրբազան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ)Ո՞րտեղ է իշխանության զիջումների վերջնակետը. Բագրատ Սրբազանը պատասխանում է ՏՏ-ի ներկայացուցչի հարցին Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ ԽաչատրյանԵս պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Մենք հիմա խաղա՞ղ ենք ապրում, պետք է ընդունենք սա, որ հիմա էլ ենք պատերազմի մեջ ու առաջ գնանք Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է ԺնևԼեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղՍա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել էԳրիգորյանը և Բոնոն կարևորել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակության ապահովումըԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՄայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում. Սրբազանը` իշխանական լրագրողին (տեսանյութ)Դատարանն անփոփոխ թողեց Ալբերտ Բազեյանի խափանման միջոցըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունիԱվարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել. Սրբազան (տեսանյութ) Այս խունտան պետության սյուները խարխլել է, բանակը խեղճացրել է, կրթությունը` փոշիացրել. հայրենադարձ Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումըՈրպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա (տեսանյութ)Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (տեսանյութ)Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել ՄարտիրոսյանԵկեղեցին հստակ կեցվածք ունի՝ անկախ իր դեմ իրականացվող անհասկանալի հալածանքներից․ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված