Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ 

«Ինձ ապրելու ուժ տալիս են Վազգենի նպատակները, դրանք պետք է իրականություն դառնան». Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լցված էր, կատակասեր, թասիբով: Շատ աշխույժ էր, կարծես սնդիկ լիներ, բայց զուգահեռ նաև հանգստություն ուներ: Լիդերի հատկանիշներով էր օժտված, իր մեկ հայացքից մարդիկ կարող էին զգաստանալ: Դպրոցում սկզբնական շրջանում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, բայց հետո իր ողջ սերն ուղղվեց ավտոմեքենաներին: 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Երևանի թիվ 6 պետական ուսումնարան՝ ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Ավարտեց ուսումը, զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսյակը՝ Վազգենի մայրիկը:

Նրա խոսքով, որդին հրաշալի երգում և պարում էր, հաճախել է ժողովրդական երգիպարի խմբակի, մրցույթների է մասնակցել: Վազգենը Հայաստանի զինված ուժեր ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 27- ին: Ծառայության առաջին ամիսներն անցել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, եղել է գնդացրորդ, ջոկի ավագ: «Յոթ ամիս ծառայելուց հետո իրենց զորամասից տղաների մի մասին տեղափոխեցին Վարդենիս, մյուս մասին՝ Ջերմուկ: Վազգենը Ջերմուկում շարունակեց ծառայությունը: Լավ առաջադիմության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նաև դիրքի ավագ էր»: Երեք եղբայրներից միջնեկն է Վազգենը: Նրա մեծ եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել է Եղնիկներում:

«Երկու պատերազմի միջով ես էլ անցա: Եղբայրը Վազգենի համար օրինակ էր, նա, կարծես, վրեժով լցված լիներ, ուզում էր շուտ մեկնել ծառայելու: 44-օրյա պատերազմից հետո եղբայրը պայմանագիր էր կնքել, մնացել Արցախում: Նա եկավ, Վազգենին ճանապարհեց, ասաց՝ համոզվեմ, որ սահման չի գնում, վերադառնամ իմ ծառայությանը, բայց ի՞նչ իմանայինք, որ ամիսներ անց Ջերմուկում պատերազմ է սկսվելու»: Մայրիկն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Վազգենին հեշտ է ճանապարհել բանակ: «Մանկուց տղաներիս այնպես էի դաստիարակել, որ իրենք զինվոր են: Գուցե դա մեր գեներից է գալիս, հայրենիքս կորցրած մշեցու թոռ եմ: Գաղթի ճանապարհով իմ պապն անցել էր, այստեղ ընտանիք կազմել: Տղաներիս հայրական կողմը Բայազետից էր գաղթել Հայաստան: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ մյուսների մամաներից առավել չեմ, միշտ իրենց այն մտքով եմ դաստիարակել, որ պետք է ծառայեն հայկական բանակում»: Վազգենը սիրով է ծառայել, բայց մայրիկն ասում է՝ նեղվում էր բանակում կարգ ու կանոնի բացակայությունից:

«Վանաձորի զորամասում նրանք լիդերներ էին, սիրում էին կարգ ու կանոնով ծառայել: Վանաձորից տեղափոխվում է Ջերմուկ: Այստեղ արդեն իրենց վաշտի տղաներով ծառայություն են իրականացրել Ջերմուկի դիրքերում, երկու ամիս չեն իջել դիրքերից: Դիրքերը տղաներն էին զրոյից սարքել, ամեն հարմարություն փորձել ստեղծել իրենց համար»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: «Իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերի 11-ին: Մի քիչ շատ էի հարցեր տալիս, ինքն էլ չէր ցանկանում ինձ խաբել: Չգիտեի, որ առաջնագծում է, միշտ ասում էր՝ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, խրամատներ փորում, դիրքերի հետ կապ չունենք, մեր պայմանագրայիններն են դիրք պահում: Բայց վերջերս սոցցանցում իր նամակագրությունը կարդացի եղբոր հետ, և ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել: Եղբորն ասել է, որ տանը չասի, թե ինքն առաջնագծում է, ու ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:

Ինձ հետ զրույցում երբեք նման բաներ չի ասել, հակառակը՝ պնդում էր, որ դիրքերից շատ հեռու է, իրենց տնակ են տրամադրել, այնտեղ են մնում, բայց հետո նկարները տեսա, որ վրանում են մնացել: Ընդամենը 20 մետր են հեռու եղել թշնամուց: Եղբորն ասել է՝ դիմացովս անցնում, գնում են, մտնում մեր սահման, ջուր տանում, բայց մեզ թույլ չեն տալիս սրանց «ձեռք տալ»»: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23:58-ին Վազգենը զրուցել է ընկերոջ հետ, կատակներ արել, որևէ արտառոց բան չի նկատվել, բայց, տիկին Արուսյակի խոսքով, որդու նամակները կարդալիս պարզ է դառնում, որ տղաներն ամեն րոպե սպասել են պատերազմի: «Բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք, որևէ մեկը մեզ բացատրություն չի տվել, ինքներս ենք մեր փոքրիկ հետաքննություններն անցկացրել, ծնողներով ծանոթացել, համադրել մեր պատմությունները և ամբողջական պատկեր ստացել: Հրամանատարն այդ օրը զորամասում չի եղել, ամուսինս գիշերն իրենից շուտ է հասել այնտեղ: Այնքան անարդարություններ են կատարվել»:

Վազգենի «վերադարձը» տուն օրեր է տևել: Նա հայկական կողմին փոխանցված մեր 95 տղաներից մեկն էր: Նրա մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննությունն է հաստատել նրա ինքնությունը, հոկտեմբերի վեցին Վազգենի մարմինը փոխանցվել է ընտանիքին: «Իրենց դիրքից միայն մեկ տղա է ողջ մնացել՝ Արարատը: Տղաս ու նա այդ օրը հերթապահ են եղել դիրքում. Արարատի պատմելով, երկուսով ծանր վիրավորվել են խրամատում: Վազգենս առաջինն է նկատել թշնամու հատուկջոկատայիններին: Հատուկ գազեր են լցրել դիրքեր, որ տղաներն անզգայանան, ու սկսվել է կրակահերթը: Ժամերի ընթացքում իրենց դիրքն «ընկել» է: Իրենց դիրքում եղել են ութ հոգով՝ մի քանի հարյուր հատուկջոկատայինների դիմաց: Տղաս Արարատին ասում է՝ գնա, հարցնում է՝ բա դո՞ւ, «ես քո հետևից կգամ»:

Արարատը հրաշքով դուրս է գալիս խրամատից, հետո Վազգենիս մոտից պայթյուն է նկատում: Նա ամուսնուս ասել էր՝ Վազգենը պայթեցրեց իրեն. կարծում եմ, որ ուղղակի ժամանակ է շահել ընկերոջ համար, որ նա փրկվի»: Մինչև պատերազմ սկսվելը, Վազգենն ու ընկերները երդվել են՝ «ինչ ուզում է լինի, մեկս մյուսի թիկունքին ենք կանգնելու, չենք նահանջելու, մինչև վերջ մնալու ենք, գերի չենք ընկնելու»: «Երդվում են, որ վերջինը թույլ չտալու համար նռնակով պայթեցնելու են իրենց: Տղաներից ոմանք զոհվել են կրակահերթի ժամանակ, մյուսները պայթեցրել են իրենց նռնակները: Դա ծնողների ու ողջ մնացած տղաների հետ զրույցներից է պարզ դարձել: Հիմա, երբ կողքից լսում են այս պատմությունը, ոմանք մտածում են, թե հորինվածք է, բայց այդպես չէ: Երկու դիրքի տղաները հատկապես մի ընտանիքի պես էին դարձել»: Հիմա Վազգենն ու ընկերը՝ Տիգրանը, հայրենի գյուղում են՝ կողք կողքի: Մանկության ընկերները միասին են զորակոչվել, միասին ծառայել Վանաձորում, միասին տեղափոխվել Ջերմուկ ու միասին էլ անմահացել: Ու նրանց ընտանիքները որոշել են չբաժանել եղբայրներ դարձած ընկերներին:

Ծանրագույն օրերին մայրիկին ուժ են տալիս Վազգենի նպատակները, որովհետև, նրա իսկ խոսքով, ժամանակը ոչինչ չի բուժում, դանդաղ մահվան է տանում, օրեցօր կորստի ցավն ավելի է խորացնում: «Հիմա գնում եմ դեպի իր նպատակները: Հաճախ էինք զրուցում, թե բանակից վերադառնալուց հետո ինչ պետք է անի: Ուզում էր իր սեփական տունը կառուցել, հող ենք գնել, իրեն հատկացված գումարները փորձում ենք իր նպատակների համար ծախսել: Իր հիմնած խնձորի այգիներով եմ զբաղվում, 2022 թ.-ին առաջին բերքն էր տվել: Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասաց՝ մա՛մ, մի քանի հատ ուղարկիր, արձագանքեցի, որ իր ծառերինը դեռ չի հասել, բայց ուրիշ ծառերինն ուղարկեցի: Իր տնկած, մշակած ծառերի բերքը չվայելեց: Ուզում էր այգիներն ավելի ընդլայնել, կապված էր հող ու ջրին: Վազգենն իրեն գյուղից դուրս չէր պատկերացնում: Երբ զրուցում էինք, ասում է. «Մե՛րս, այստեղ որ ոտքս դնում եմ, այստեղից իմ հայրենիքն է սկսվում: Իմ հայրենիքի առաջ պարտք ունեմ, կապ չունի, որ կոչումով բարձր եմ, իմ կողքին ախպերներս են»»:

Հ. Գ. - Վազգեն Զարգարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կարբի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ)
Ամենադիտված