Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ Մարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքը Հազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվել Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն Սիմոնյան Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ) Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնով Պատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս Հակոբյան Ոստիկանապետը գնդակահարել է դատավորին 

Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Կիրանցում առաջիկայում սպասվող գործընթացներին:

Հարցուպատասխանի մի հատվածը` ստորև:

Պետրոս Ղազարյան – Գանք տարածաշրջան, ավելի շուտ՝ Տավուշ: «Ըստ գործընթացի՝ Կիրանց գյուղի կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է չնչին հեռավորության վրա և լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ»,- ասում է ընդդիմությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա էլ է դիտարկվող: Տեսեք, ասում են՝ այդ գյուղերը, տարածքները դառնում են խոցելի: Չնայած, նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, թե չէ, հիմա խոցելի չէ, այն առումով, որ ուղիղ նշանառության տակ չէ: Ես հատուկ այդ հանդիպումից հետ մեր զինվորականերին հրավիրել եմ և հարցրել՝ հիմա Կիրանց գյուղը և Կիրանց գյուղի դպրոցն այս պահին խոցելի՞ է, թե՞ խոցելի չէ, ուղիղ նշանառության տա՞կ է, թե ուղիղ նշանառության տակ չէ: Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է: Եվ այս է տարբերությունը՝ այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի: Ես այդ եմ մեր սիրելի գյուղացիներին և քաղաքացիներին փորձում ներկայացնել:

Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, ռազմական տեսակետից, բայց զուտ սոցիալական, կենցաղային տեսակետից՝ նրանք վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա այդ աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ եկեք արձանագրենք, որ գետնի վրա աշխատանք չի արվել, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունենք, քանի դեռ գետնի վրա աշխատանք չենք իրականացրել: Մենք քարտեզի վրա տեսնում ենք, մենք google քարտեզի վրա տեսնում ենք, բայց միևնույն է, այդ թվում՝ Ոսկեպարի և Բերքաբերի փորձը ցույց տվեց, որ երբ այդ կոորդինատով գնում ես տեղանք, պարզվում է, որ, այնուամենայնիվ, այդ տեղանքի մասին քո պատկերացումները մի քիչ ուրիշ են, քան տեղում, որովհետև ինչքան էլ ճշգրիտ լինեն քարտեզները, արբանյակային լուսանկարները, այնուամենայնիվ, գետնին շոշափելի տեսնելն ուրիշ է:

Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն: Ընդ որում, այստեղ և՛ հնարավորություն կա, և՛ ռիսկ կա: Ուզում եմ կրկնել՝ կարող է մի քիչ այս կողմ լինել, մի քիչ այն կողմ: Իմ պատասխանը ձևակերպելուց առաջ փորձեցի այս ճշտումն անել, եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է: Բայց մենք պետք է հասկանանք…

Պետրոս Ղազարյան – Անվտանգության զգացողության խնդիր կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, անվտանգության զգացողությունն էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է: Ինչո՞ւ, որ 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք Երևանի կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրյա պատերազմի ժամանակ: Կամ, երբ էսկալացիա է լինում սահմանին, ամբողջ սոցիալական ցանցերը, մամուլը և այլն, որ այդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, այդ դպրոցների երեխաններն իրենց անվտա՞նգ են զգում, որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում:

Պետրոս Ղազարյան – Գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ, ի՞նչ է լինելու դրանց հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք: Եվ մենք, ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը: Դա փաստ է և փաստարկ, որի հետ մենք պետք է առնչվենք, պետք է հասկանանք, պետք է ինքներս այդ ինֆորմացիան, ընդ որում՝ ոչ նոր, վերլուծենք, և այդ թեմայի հետ պետք է առնչվենք: Ընդ որում, ես մեր սիրելի ժողովրդի ներկայացուցիչներին ասել եմ, չգիտեմ հետո սա ոնց կհնչի, ինչ կմեկնաբանվի, ոնց կօգտագործվի, ոնց կշահարկվի իմ դեմ, բայց դա կարևոր է, որ ես ասել եմ: Նորից եմ ուզում ասել, շատ կարևոր մի բան, այն ինչ-որ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, մենք խոսում ենք քարտեզի վրա, գծի վրա, մոտավորապես, մենք չգիտենք տեղում որտեղ է լինելու, ոնց է արտահայտվելու: Եվ Ոսկեպարի, Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, օրինակ, որ սա երևի մեր ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո սարքը ցույց է տվել, որ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա՝ մենք մտածել են, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է: Այսինքն՝ հիմա այն, ինչ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, որը, իհարկե, որոշակի բաներ ունի, մետրերի մասին կարող է խոսքը լինել, 30, 40, բայց կիլոմետրերի մասին չի կարող խոսքը լինել: Մենք պետք է գնանք տեղում նայենք և ես մարդկանց ասել եմ այն պրոբլեմները, որոնք կարող են ծագել:

Պետրոս Ղազարյան – Կամուրջ, ճանապարհ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, դեռևս մասնավոր հատվածի, որովհետև կրկնեմ՝ չգիտեմ, կծագե՞ն այդ խնդիրները, թե՞ չէ: Մենք տեսնում ենք, գիտենք ակնհայտորեն եզրային սահմանն անցնում է գյուղի պռնկով, առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի: Բայց ես հասկանում եմ, որ մենք ոչ կարող ենք հերքել, այլ վստահ ասել, որ այսպես է ու վերջ, ոչ այն կարող ենք ասել, որ վստահ այդպես է, ոչ էլ այն: Բացատրում եմ, թե ինչու, որովհետև միևնույն է, ինչքան էլ խոշորացույցով արբանյակային նկարների վրա կոորդինատոր դնում ենք, հետո սահմանազատման գործընթացի ժամանակ սարքը շեղում տալիս է՝ 5 մետր, 10 մետր, 30 մետր: Մենք չգիտենք ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք:

Պետրոս Ղազարյան – Եկեղեցին շատ ակտիվ ներգրավված է գործընթացի մեջ և ուղղակի տեքստով ասում է, որ պետք է իշխանությանը հեռացնել: Ձեր մեկնաբանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ մեկնաբանեմ: Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»:

Պետրոս Ղազարյան – Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, ոչ, ի՞նչ խնդիր պետք է տեսնեմ: Օրինակ, ինչ խնդիր պետք է տեսնեմ:

Պետրոս Ղազարյան – Դե, օրինակ, որ հոգևոր կառույցը քաղաքականությամբ է զբաղվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս ընթացքում ես այնքան բան եմ տեսել, իմ աշխատասենյակի տակ նստացույց էլ են արել, հացադուլ էլ են արել, կարծեմ, հոգևորականները: Բայց եթե այդ հարցը մեկնաբանեի զուտ որպես հավատացյալ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ կարող էի շատ բաներ մեկնաբանել, բայց ես այս պահին չեմ եկել հարցազրույց տալու որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և Աստծո հետ իմ խոսակցությունն իմ խոսակցությունն է Աստծո հետ, չնայած ժամանակ առ ժամանակ ես դա նաև հրապարակայնացնում եմ:

Պետրոս Ղազարյան – Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք:

Հիմա, ճիշտն ասած, ես չեմ ուզում շատ աշխատանքային ինֆորմացիա բացել, այդ թվում՝ սեփականության վկայագրերը, այդ թվում՝ մնացած այլ փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնիության և հույժ գաղտնիության, նույնիսկ հատուկ կարևորության գրիֆի ներքո են, ուսումնասիրում ենք և, բնականաբար, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բնակիչների շահերը պահպանենք, պաշտպանենք, նրանց լսենք, նրանց ասածը փորձենք իրագործել, իրականացնել: Բայց ես կրկին ուզում եմ մի հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որի մասին խոսեցի, կարծես, առաջին հարցին ի պատասխան:

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չնյութականացնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Կարողացա՞ միտքն ասել, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այստեղ կան շատ նյուանսներ, շատ բարդություններ: Եթե ուշադիր լինեք, հրապարակային հայտարարություններում էլ այդ բարդությունների և նյուանսների մասին կիմանաք, բայց ես ուզում եմ այս հանգամանքի վրա մեր ուշադրությունը հրավիրենք: Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը:

Եվ մենք, տեսեք, սկզբից դրանից գնաց չէ՞ , բանավեճը դրա մեջ էր՝ մենք հիմա փաթեթո՞վ ենք անում, թե՞ ընդամենը կտորներ ենք անում: Մենք այս կտորներով ստեղծում ենք փաթեթի բանաձևը, և այդ բանաձևն այն ամենակարևոր ձեռքբերումն է, որը Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ այդ ձեռքբերումն ունեցել են: Դա նույնքան ձեռքբերում է Հայաստանի համար, ինչքան ձեռքբերում է Ադրբեջանի համար, և հակառակը: Եվ այս ձեռքբերումը պետք է պահպանել, որովհետև այս ձեռքբերումը փոխադարձաբար այդ երկրների անկախության, ինքնիշխանության շատ կարևոր անկյունաքար է: Տեսեք, ես ասում եմ՝ անկյունքար, այն օրն էլ ասացի՝ ով շինարարությունից շատ թե քիչ գիտի, գիտի, որ անկյունաքարը ոչ թե ամբողջն է, այլ սկզբից, շինարարություն անելիս անկյունքարերը դնում են և դրանց շուրջ սկսում է կառուցումը: Այս անկյունաքարերը դրված են, դրվում են, և պետք է դնել այդ անկյունքարերը և շարունակել կառուցումը:

Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում ենՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՈւղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտՄարկ Ցուկերբերգը «կոտրել է» իր 7-ամյա դստեր երազանքըՀազարագյուղի պեղավայրում Անահիտ աստվածուհու դիմանկարով ածխացած խնձոր է հայտնաբերվելՄեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Ալեն ՍիմոնյանՀայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան (տեսանյութ)Louis Vuitton-ի դդում-պայուսակը վաճառվել է 150 հազար դոլար ռեկորդային գնովՊատրաստ ենք ներկայացնել Ռուբեն Վարդանյանի շահերը ՀՀ դատարաններում. Սոս ՀակոբյանՈստիկանապետը գնդակահարել է դատավորինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ․ Դավիթ Մանուկյան«Ադրբեջանում մի քանի հարյուր-հազարանոց ցուցակներ են կազմում. դա մեր ինքնիշխանության տակ դրվող ռումբ է». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)ԵՄ-ն 13.5 մլն եվրո է փոխանցել Փաշինյանին արցախցիների աջակցության համարՀերթական փողոցն է փակվելու ԵրևանումԵՄ-ն պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմըՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքինԱրցախյան իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտՈւկրաինան մտադիր է այս տարի վերջ դնել հակամարտությանը․ ԶելենսկիՎլադիմիր Պոզները վերադառնում է ռուսական «Առաջին ալիք»Բևեռը դադարեցնում է հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետՎերաքննիչ դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը ինձ ձերբակալելու վերաբերյալ. Հրաչ ՂևոնդյանՁերբակալվել է Վահե Հակոբյանի եղբայրըԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԱմերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարելՎահե Ղազարյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղություններըԵրկուշաբթի Հակակոռուպցիոն դատարան կներկայանան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետն ու այլ պաշտոնյաներ․ գործի վերսկսումԱրագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 1-ին անգամ Սուրբ Ստեփանոս եկեղեցի կբերվի Ստեփանոս Նախավկայի ՄասունքըԴատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկելԹուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնումՀ1-ը հարկատուների հաշվին սնունդ է ձեռք բերել. oragir.newsՏավուշի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ կա զոհ ու վիրավոր Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի էԱյսուհետ կգործի կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկաՆախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելԱլեքսանդրա Գրիգորյանը` Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիրՑավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանությունՏիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ MediaHub.amԳլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալՆիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le FigaroՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներին. ԱՄՆ կոնգրեսականՉինացի պաշտոնյան աշխատանքի է ընդունել իր 58 սիրեկաններինԿարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամԽոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավորՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ
Ամենադիտված