«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ» Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ» 

Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ

Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։

Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։

Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրությունը կամ հույսը Բագրատ Սրբազանն է, և նա իհարկե, հոգևորականին վայել իր խաղաղությամբ ու կամքով վաստակել է այդ իրավունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կյանքերին պետք է որպես ֆիլմ նայենք՝ սպասելով, թե ինչ կանի գլխավոր հերոսը, ինչ կլինի հաջորդ սերիայում։ Եթե այդպես վերաբերվեցինք, միանգամից ասեմ. կլինի այն, ինչը եղավ Արցախում։ Հուսադրող պատասխան մի սպասեք։ Եթե որևէ քաղաքացի կամ միավոր ցանկանում է իրեն պահել, որպես դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենա։ Սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է։

Նոր ստեղծված իրականության մեջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պետք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միություններ, ԱԺ, կուսակցություններ, խմբակցություններ, հեռուստաընկերություններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամենը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտության և ներքին հաշտության՝ թափ առնող կարգախոսով։

Մեր անելիքը

Մեր անելիքը պետք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթե տեխնիկապես ինչ-որ մեկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիոտան հայտնի դռան պես չպիտի այն ջարդենք, այլ հանգիստ, խաղաղ խոսքով բացենք դրանք, որովհետև նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանություն, հիմա՝ փրկություն։ Բանական խոսքի համար ներքին բոլոր դռները պետք բաց լինեն, որովհետև ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։

Հասարակության հետ բաց խոսակցության թեման պետք է լինի վաղվա նկարագրությունը, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամոտ վաղը։ Այդ թեմաներից են.

1. Մոտ ապագայում ձևավորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանություն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակություն, կամք՝ աշխատելու և վերցնելու պատասխանատվություն, պետք է ստանան այդ հնարավորությունը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։

2. Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

3. Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։

4. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար։

5. Հայաստանը հայտարարում է դե-էսկալացիայի քաղաքականություն՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմյան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքում
Ամենադիտված