Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին Կիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար են 

Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։ Եթե Վրաստանը նախկինում իրեն ամբողջովին տեսնում էր պրոարևմտյան բլոկում, ապա հիմա իրավիճակ է փոխվել, և Թբիլիսին, երկրի շահերից ելնելով, սերտորեն համագործակցում է նաև Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում, ու մեծ օգուտներ ունենում։ Իսկ Ադրբեջանը մի կողմից՝ մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ ավելացնում Ռուսաստանից ներկրվող գազի քանակությունը այն մոտեցման շրջանակներում, թե ռուսական գազը ներքին պահանջարկի համար է։

Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջան է հրավիրում մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Եվ եթե Անկարան ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, իսկ Մոսկվան իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի խնդիրն է սողոսկել ու ամրանալ Հարավային Կովկասում։ Բայց մի պարզ իրողություն արդեն իսկ նկատելի է. Հարավայի Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Այս ամենի ֆոնին խնդրահարույց են դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները մեղադրում են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին և տարածաշրջան են հրավիրում այլ ուժերի, առաջին հերթին՝ Արևմուտքին։ Արևմուտքը գործնական տեսանկյունից ներկայություն չունի Հարավային Կովկասում, սակայն իր շահերը կարող է առաջ մղել Թուրքիայի միջոցով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը մեկնաբանվում է այն շրջանակում, թե կանխում են Հայաստանի «ֆորպոստացումը»։ Իհարկե, Ռուսաստանը մեղավորություն ունի այն հարցում, որ իր դաշնակից Հայաստանին միայնակ է թողել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիային դեմ հանդիման, այնուամենայնիվ, մի կողմից՝ որևէ երկիր չի կարող ավելի շատ մտահոգվել տվյալ երկրի ճակատագրով, քան այդ երկրի իշխանությունները, մյուս կողմից՝ հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծել Հայաստանի համար։

Ու չնայած ռուսական կողմի նկատմամբ հրապարակային դժգոհություններին, Հայաստանը շարունակում է օգտվել այն տնտեսական հնարավորություններից, որ ընձեռում են Ռուսաստանի գլխավորած տնտեսական կառույցները, մասնավորապես ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ մեխանիզմների կիրառության արդյունքում Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ շեշտում են ԵԱՏՄ-ի առանձնակի տնտեսական կարևորությունը՝ նկատելով, թե չպետք է այն քաղաքականացնել։ Օրերս էլ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Նա իր ելույթում նշեց, թե Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների միասնական շուկաների ստեղծումը չափազանց ձգձգվել է։ Պարզ է, որ էներգակիրների միասնական շուկայի ստեղծումից Հայաստանը մեծ օգուտներ կարող է ունենալ։

Բացի այդ, Փաշինյանը փորձեց իրենց կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» բերել ԵԱՏՄ-ի դաշտ՝ նկատելով, որ այն կխթանի առևտրի աճը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա ՀՀ իշխանությունները անընդհատ ձգտում են ցույց տալ, որ այն անարդյունավետ է։ Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե սառեցնում են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց միաժամանակ հայկական կողմը դուրս չի գալիս կազմակերպությունից ու չի արգելափակում ընդունված որոշումները։ Ապա նաև պարզ է դառնում, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ընդհանրապես խնդիր չէ Ռուսաստանի պես մեծ երկրի համար։ Մյուս կողմից՝ այս ֆոնին Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:

Պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց ընդհանրապես չի էլ քննարկվում, ու որոշ կետերից ռուս զինվորականների դուրս գալը, մեծ հաշվով, խնդիր չէ ռուսական կողմի համար։ Սակայն ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման ու նշված մարզերում ռուսական զինվորականների դուրս գալու թեմաների շուրջ լրատվական դաշտում քարոզչական ցունամիի էֆեկտ է ստեղծվում, և թվում է, թե Հայաստանը «պոկվում է» Ռուսաստանից։ Բայց այդ քարոզչությունն ունի հատուկ ուղղվածություն՝ առաջին հերթին միտված է ներքին լսարանին, թե իբր ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը միտված քայլեր են ձեռնարկում։ Մյուս կողմից էլ՝ նրանք Արևմուտքին են որոշակի կեղծ ուղերձներ հղում... Սակայն այս իշխանությունները այս պարագայում էլ են խաբում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ Արևմուտքին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ) Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըԼիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԿիրանցի նոր ճանապարհի կառուցումն արդեն մեկնարկել է, 2 ամսում պիտի ավարտվի. Գնել Սանոսյան (տեսանյութ) Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում (տեսանյութ)
Ամենադիտված