Գեղամյանի տեղը դատարկ է մնալու, ցավոք, նա չտեսավ այն, ինչ ուզում էր՝ իշխանափոխություն. Արամ Սարգսյան (տեսանյութ) Գեղամյանը համով-հոտով երևանցի էր, ընկերություն անել գիտեր, ցավով էր վերաբերվում երկրում ընթացողին. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Ավարտվել է զինծառայողի սպանության նախաքննությունը. ՔԿ Արցախի կորուստը ազդեց Գեղամյանի հոգևոր և հոգեկան ներաշխարհի վրա, մինչև վերջ պայքարում էր. Շարմազանով (տեսանյութ) ՈւՂԻՂ. Վերջին հրաժեշտ` Արտաշես Գեղամյանին Աննա Վարդապետյանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 ՌԴ-ում կալանավորվել է Փաշինյանին ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը. ArmeniaSputnik Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն Ափսոս էն ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել. Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն 

«Իմ երեխան արև է. ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը». Հետք (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանում մանկալքության դեպքերը հիմնականում պայմանավորված են երեխաների առողջական խնդիրներով։ Մեր երկրում գործող 5 մանկատանը խնամվող երեխաների ընդհանուր թիվը 372 է, որից 289-ը ունի հաշմանդամություն (շուրջ 78 %):

Վերջին 3․5 տարվա ընթացքում մանկատներից որդեգրվել է 27 երեխա, որից 7-ն ունեցել է հաշմանդամություն։ 

«Բարի մամա» ՀԿ-ի սոցաշխատող Լիլիթ Շիրինյանն ասում է` մի շարք խնդիրների են բախվում այն մայրերի հետ աշխատելիս, որոնք երեխայից հրաժարվելու ցանկություն են ունենում․ «Հիմնական խնդիրներն են՝ գիտելիքի պակասը առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կազմակերպման հարցում, կոմպետենտության բացակայությունը, ծնողավարման հմտության պակասը։ Յուրաքանչյուր ծնողին տրվում է առանձնահատուկ մոտեցում՝ կախված, թե ինչ դեպք է և իրավիճակ»,- ասում է նա։

Սոցաշխատողը ևս հաստատում է, որ երեխաներին լքելու հիմնական պատճառը առողջական խնդիրներն են, սակայն կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ եթե երեխան ծնվել է արտամուսնական կապից, սոցիալական վատ պայմանները, ինչպես նաև՝ հասարակության վերաբերմունքն առողջական խնդիրներ ունեցող և արտամուսնական կապից ծնված երեխաների նկատմամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) հայտնում է՝ որպես այլընտրանքային խնամքի ծառայություն, պետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ «Խնամատարության գործընթացի զարգացման նպատակով նախարարության և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի փոխգործակցության շրջանակում շարունակվում են աշխատանքներ, այդ թվում՝ իրազեկման ակցիաների, խնամատար ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։ Նույն ինստիտուտի զարգացմանն է ուղղված մեկ այլ համագործակցություն՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ, որի արդյունքում երեխաները դուրս են բերվում ինստիտուցիոնալ կառույցներից և ինտեգրվում են համայնք՝ ապրելով խնամատար ընտանիքներում»,- նշում է նախարարությունը։

Այս տարի ևս նախարարությունը «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների» ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպություններին պատվիրակել է ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի համար, այդ նպատակով հայտարարելով դրամաշնորհների մրցույթներ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացնելով շուրջ 500 մլն դրամ։  Պատվիրակված ծառայությունների ծածկույթն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը։

«Միջոցառման  նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով (գնահատված սոցիալական կարիքների հիման վրա) համարժեք ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նպաստելու երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրելու սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ, ապահովելու ընտանիքի հետ վերամիավորումը»,- նշում է ԱՍՀՆ-ն` ի պատասխան մեր հարցերի:

Նախարարությունը նշում է նաև, որ իր ենթակայությամբ գործող պետական վեց ցերեկային խնամքի կենտրոնները ևս շարունակում են իրենց ներդրումն ունենալ երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման գործում։

«Կարևոր է ընդգծել համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության գործընթացի հզորացման անհրաժեշտությունը, որը կխթանի երեխաների՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելումը, վաղ փուլում միավորումները։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը՝ առաջարկելով սահմանել մասնագիտական օղակ՝ երեխայի պաշտպանության առաջին աստիճանում»,- նշված է պատասխանի մեջ։

Ներկայում էլ մշակվում է Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը, որտեղ, ըստ ԱՍՀՆ-ի, տեղ են գտնելու մի շարք թիրախային միջոցառումներ։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի թիվ 1 առաջնահերթությունը ռազմակшն հզորության ավելացումն է. Ալիև Գեղամյանի տեղը դատարկ է մնալու, ցավոք, նա չտեսավ այն, ինչ ուզում էր՝ իշխանափոխություն. Արամ Սարգսյան (տեսանյութ)Հաղարծինի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել Գեղամյանը համով-հոտով երևանցի էր, ընկերություն անել գիտեր, ցավով էր վերաբերվում երկրում ընթացողին. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Սեպտեմբորի 27-ին Չինական մեծ պատի մոտ կմեկնարկի Հայաստանի մշակութային օրերը. Արմեն Մխիթարյան Ավարտվել է զինծառայողի սպանության նախաքննությունը. ՔԿԱրցախի կորուստը ազդեց Գեղամյանի հոգևոր և հոգեկան ներաշխարհի վրա, մինչև վերջ պայքարում էր. Շարմազանով (տեսանյութ)ՈւՂԻՂ. Վերջին հրաժեշտ` Արտաշես Գեղամյանին«Երազում էի, որ ծնողներս հաշտ լինեն, չլսեմ նրանց վեճերն ու ականատես չլինեմ». DJ Vakcina Աննա Վարդապետյանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները համաշխարհային 45-րդ օլիմպիադայում ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող նոր iPhone 16 ՌԴ-ում կալանավորվել է Փաշինյանին ակտիվ սատարողներից Թաթուլ Ասիլյանը. ArmeniaSputnikՀատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն Ափսոս էն ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել. Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն Մարտի 1-ի վերաբացված գործով դատավորը (տեսանյութ) Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակաhարությամբ․ մանրամասներ Մերգելյանի այգում բարեկարգման առաջին փուլի շինաշխատանքների 90 տոկոսն ավարտված է Մենակ Ալեն Սիմոնյանին չէ, նաեւ նախարարի են պոռնիկ ասել. փաստաբան Ալումյան (տեսանյութ)Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեծ թափ կհաղորդենք ՀՀ-ի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցությանը «Ես ուզում եմ լինել այն համարձակ աղջիկը 1997-ի, սխալվել, ընկնել ու շարժվել առաջ». Մարիամ Դավթյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ 24 տարեկան է Դատավորների խոսք ասելու ժամանակն է. կկանգնե՞ն արդարադատության կողքը, թե՞ հանցագործների. գրող Խաչիկ Մանուկյան (տեսանյութ)Իսրայելն ավելի քան 80 ավիահարված է հասցրել Լիբանանին (լուսանկարներ)Ֆերիկ համայնքի ընտրություններում ինքնառաջադրվել է 2 թեկնածուԴերասանուհի Մաշ Ենոքյանն ու ամուսինը պարզել են երեխայի սեռը ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետումՓաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ Sabah Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ինԲենզալցակայանները հանելու տեմպերը մտահոգում են ինձ, էս տարի դեռ շատ տեղերից պետք ա հանենք. Ավինյան (տեսանյութ)Սեպտեմբերի 23. պատմության այս օրըԻշխանությունը քանդում է ամեն ինչ, թիրախում ԶԼՄ-ներն են. Հովհաննես Շահինյան (տեսանյութ)ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարենՕհանյանը ՊՆ նախարարն էր, ես էլ իր շտաբի պետն էի, երբ Քոչարյանը նախագահ էր, ես սահմաններում էի. Խաչատուրով (տեսանյութ)ՈւՂԻՂ. Մեկնարկել է Անժելա Թովմասյանի գործով դատական նիստըԿանադան խոսում է այս կարևոր հարցերի մասին, Հայաստանը՝ ոչ․ Գեղամ ՍտեփանյանԻնչու Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին. Yerevan.TodayՀայաստանը կիսում է առավել կայուն ապագայի տեսլականը․ ԱԳՆ-ն՝ «Հանուն ապագայի դաշնագրի» մասինՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 23Ջուր չի լինի մի շարք հասցեներում Քո գնալու մասին ես լռելու եմ. Ավետը՝ Արա Մարտիրոսյանի մասին Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ2023-ի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որը քննարկման առարկա չդարձավ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինիՀՀ իշխանությունը Ուկրաինայի մայդանի ուշացած կլոնն է, մեր երկրում ընդդիմության պահանջը հրատապ է․ Ստեփան Դանիելյան«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. ԴեմոյանԿլինի՞ Միրզոյան- Բայրամով հանդիպում. ՍուրենյանցԵղանակը` առաջիկա օրերին
Ամենադիտված