615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան
Բլոգոսֆերա![615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան](/timthumb.php?src=disc/26-06-24/d300fdb8cc84cc16c0f80d75b5942408.jpg&w=780)
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին»։ Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։
Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։
Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ»:
![](banners/armflix.jpg)