«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի ՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում (տեսանյութ) Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ Սուքիասյան Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկ Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը «Գողթնի քնար». Բագրատ սրբազանի երգը`Խուստուփի վրա` Նժդեհի շիրիմի մոտ (տեսանյութ) 

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

Հասարակություն

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել ընտանիքների առաջնային կարիքները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն նոր քաղաքականություններ ու աջակցության մեխանիզմներ։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջնաժամկետ և բնակարանային ապահովման պետական աջակցության երկարաժամկետ ծրագրերը։ Վերջինիս խոսքով՝ պետական բնակարանային ծրագրի իրագործմանը զուգահեռ՝ կարևոր է նաև փափուկ հմտությունների, քաղաքացիական կողմնորոշման և նոր գիտելիքի տրամադրման միջոցով օգնել հայրենակիցներին՝ ունենալ տնտեսական ինքնաբավություն և տեսնել իրենց ապագան Հայաստանում։

«Փախստականների համաշխարհային օրվա հիմնական ուղերձն այն է, որ հրատապ լուծումներ են անհրաժեշտ՝ ապահովելու, որ փախստական և տեղահանված երեխաներն ու ընտանիքները կարողանան օգտվել նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչ մյուսները: Լուծումների նախագծման կարևոր տարրերից մեկը, իհարկե, փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հասկանալն է: Կիրառված մոտեցումներն ու գործիքները դեռևս 2021 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ աշխատանքի արդյունքն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ կարիքների գնահատման համակարգերի բարելավմանը և դրանք սոցիալական պաշտպանության առկա ծրագրերին կապելուն»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 Վերջինս նաև նշել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը բարձր է գնահատում փախստականների ճգնաժամին արձագանքելու ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները՝ և՛ դրամական օգնության, և՛ աջակցության այլ ծրագրերի միջոցով: Քրիսթինե Վայգանդը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաների ու ընտանիքների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման ու իրականացման հարցում:

Քննարկման ընթացքում ներկաները ծանոթացել են հետազոտության մանրամասներին՝ կիրառված մեթոդաբանությանն ու գործիքակազմին, կարիքների գնահատման հարցաշարերին։ Անդրադարձ է կատարվել նաև ընտանիքների առողջապահական, մասնագիտական, կրթական, զբաղվածության և այլ հարցերին։

Հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ-ն, տեխնիկական փորձաքննության հարցում՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ու Համաշխարհային բանկը: Ուսումնասիրությունը արտակարգ իրավիճակներում կարիքների համալիր գնահատման համակարգերի և գործիքների լավարկման, սոցիալական պաշտպանության կանոնավոր ծրագրերի իրականացման համար կարևորագույն գործիք է դառնալու՝ նպատակ ունենալով զարգացնել սոցիալական պաշտպանության հասցեական և արդյունավետ արձագանքման համակարգը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք» Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվիՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Եվրո-2024․ մեկնարկում են 1/8 եզրափակչի հանդիպումները Ավոյի Լեգենդը. Ազգային հերոսը մահացել է գործողության ժամանակ 1993թ. հունիսին (տեսանյութ)Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում (տեսանյութ) Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ ՍուքիասյանՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշկիանը Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկ Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը «Գողթնի քնար». Բագրատ սրբազանի երգը`Խուստուփի վրա` Նժդեհի շիրիմի մոտ (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները (տեսանյութ) Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան Բագրատ Սրբազանը «Վիլիս»-ով շրջում է Սյունիքի գյուղերում (տեսանյութ) Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն (տեսանյութ) Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՈւՂԻՂ. Սրբազանն աջակիցների հետ այցելել է Սյունիքի Ներքին Հանդ գյուղՋուր չի լինի Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Տարադրամի փոխարժեքները հունիսի 29-ին Բագրատ Սրբազանն ու աջակիցները Ներքին Հանդում են (տեսանյութ)«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել էՀունիսի 29. Օրվա խորհուրդԻ՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարըԱվազով բարձված «Կամազը» կողաշրջվել է, վիրավnր կա. մանրամասներՄիխայիլ Գալուստյանը հրաժարվել է իր սիրելի խորովածից ու 14 կգ նիհարել. Bravo.amՀուլիսի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինի Սրբազանն ու աջակիցները հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի շիրիմին (տեսանյութ)Հունիսի 29-ի աստղագուշակ«Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս. «Փաստ»Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը. «Փաստ»Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ»Սրբազան Հայրը բարձրացել է Խուստուփ լեռ«Ժողովուրդ». ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից«Հրապարակ». Ո՞ւմ տանն է հյուրընկալվել Բագրատ ՍրբազանըԿամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ. «Փաստ»Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիքությունն ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»«Հրապարակ». Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանը զայրացել է
Ամենադիտված