«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի ՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում (տեսանյութ) Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ Սուքիասյան Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկ Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը «Գողթնի քնար». Բագրատ սրբազանի երգը`Խուստուփի վրա` Նժդեհի շիրիմի մոտ (տեսանյութ) 

ԵԽԽՎ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև «սահմանազատման մեկնարկը»

Հասարակություն

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այդ մասին հայտնում է ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը․

Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։

Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Վեհաժողովը գոհունակությամբ է նշում իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։

Վեհաժողովը ողջունում է 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը թեև տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ծայրահեղ լարվածության ժամանակաշրջանում՝ այդուամենայնիվ համապատասխանել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվությամբ ամրագրված ժողովրդավարական չափանիշներին։

Բանաձևում արձանագրվում է, որ 2023թ․ ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես խախտումներից զերծ՝ ի տարբերություն նախորդ շրջանի ընտրությունների։ Հետևաբար, Վեհաժողովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները մեծամասամբ հասել են հայ ժողովրդի վստահությունը վայելող իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակին։

Այնուամենայնիվ, Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ ընտրական ոլորտի չի հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության միջև առավել լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի, նշում, որ ընտրական դիտորդական առաքելությունները զեկուցել են քաղաքական հակառակորդների չափից ավելի բևեռացվածության և միմյանց խարանելու մասին և հավելում, որ փոխադարձ հանդուրժողականությունն ու քաղաքական հակառակորդների լեգիտիմության ճանաչումը ժողովրդավարական հասարակությունների անհրաժեշտ տարրերն են և ամրացնում են ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմությունը:

Վեհաժողովը բարձր է գնահատում դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշում Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ափսոսանք է հայտնում, որ դեռևս կա տարածված ընկալում, որ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ, ողջունում է այն, որ Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:

Վեհաժողովը դրական է գնահատում նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, Ոստիկանության բարեփոխումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը։

Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։

Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձրով։

Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետեւանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։

Վեհաժողովը ողջունում է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:

Վեհաժողովը բարձր է գնահատում ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բեռնատարի կողաշրջրման հետևանքով վարորդը հոսպիլատացվել է Բելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանին«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք» Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվիՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Եվրո-2024․ մեկնարկում են 1/8 եզրափակչի հանդիպումները Ավոյի Լեգենդը. Ազգային հերոսը մահացել է գործողության ժամանակ 1993թ. հունիսին (տեսանյութ)Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում (տեսանյութ) Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ ՍուքիասյանՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշկիանը Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկ Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը «Գողթնի քնար». Բագրատ սրբազանի երգը`Խուստուփի վրա` Նժդեհի շիրիմի մոտ (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները (տեսանյութ) Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան Բագրատ Սրբազանը «Վիլիս»-ով շրջում է Սյունիքի գյուղերում (տեսանյութ) Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն (տեսանյութ) Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՈւՂԻՂ. Սրբազանն աջակիցների հետ այցելել է Սյունիքի Ներքին Հանդ գյուղՋուր չի լինի Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Տարադրամի փոխարժեքները հունիսի 29-ին Բագրատ Սրբազանն ու աջակիցները Ներքին Հանդում են (տեսանյութ)«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» հանդիպման վայրը փոխվել էՀունիսի 29. Օրվա խորհուրդԻ՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարըԱվազով բարձված «Կամազը» կողաշրջվել է, վիրավnր կա. մանրամասներՄիխայիլ Գալուստյանը հրաժարվել է իր սիրելի խորովածից ու 14 կգ նիհարել. Bravo.amՀուլիսի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինի Սրբազանն ու աջակիցները հարգանքի տուրք են մատուցել Նժդեհի շիրիմին (տեսանյութ)Հունիսի 29-ի աստղագուշակ«Ինձ համար և՛ ընկեր էր, և՛ որդի, Վարդանս ուրիշ էր». Վարդան Մկրտչյանն անմահացել է 2015 թ.-ի հունվարի 3-ին թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս. «Փաստ»Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը. «Փաստ»Ո՞ւր է տանում միշտ օտարների ձեռքին ուղղված հայացքը. «Փաստ»Սրբազան Հայրը բարձրացել է Խուստուփ լեռ«Ժողովուրդ». ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից«Հրապարակ». Ո՞ւմ տանն է հյուրընկալվել Բագրատ ՍրբազանըԿամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ. «Փաստ»
Ամենադիտված