Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր «Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. Հետք Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն» Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ «Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի ՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին 

Էլ ովքեր են հիասթափվել Սրբազանից ու նրա սկսած շարժումից. Հրապարակ

Հասարակություն

«Հրապարակը» գրում է.

Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ աջակցում է Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, սակայն նրա որոշ թիմակիցներ կարծես թե այդքան էլ ուրախ չեն դրա համար կամ ունեն ներքին ցուցում` սրբազան շարժումը «տակից» վարկաբեկելու: Բավականին ակտիվ է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թե ինչ կուսակցություն է դա, ինչ ռեֆորմներ է կյանքի կոչել իր գոյության ընթացքում, հայտնի չէ: Սակայն ուզում եմ արձանագրել, որ այդ մարդ-կուսակցությունը ՀՀԿ-ի «դուստր ձեռնարկությունն» է, որը ստեղծվել է մայր կուսակցության առաջնորդին գովաբանելու, փառաբանելու, աստվածացնելու համար: Այդ «առաքելության» շնորհիվ ռեֆորմիստ Բաբայանը ժամանակին դարձել էր ԱԺ պատգամավոր:

Հիմա նա լծված է սրբազան շարժումը մարած ու ձախողված համարելու «սրբազան» գործին, Բագրատ սրբազանի քայլերը ծաղրելուն, քննադատելուն: Այնպես չէ, որ Բաբայանը վերջին օրերին է հիասթափվել շարժումից` ոստիկանական մահակ ուտելուց կամ գիշեր-ցերեկ շարժմանը մասնակցելուց ու հոգնելուց, հիասթափվելուց հետո: Նա դեռեւս այն ժամանակ էր ծաղրում նոր ձեւավորվող շարժումը, երբ սրբազանը Կիրանցում ու Ոսկեպարում դիմադրություն էր ցուցաբերում սահմանազատողներին ու ոստիկաններին: Մայիսի 10-ին Բաբայանը շտապեց իրար ետեւից մի քանի գրառում կատարել. «Բոլորի հույսը հենց մայիսի 9-ին որեւէ փոփոխություն տեսնելն էր: Թեկուզ փոքր, բայց որեւէ լուրջ ծրագիր կամ քայլ: Դժվար չէր գուշակել, որ ֆալշ ստարտի դեպքում ասելու էին՝ «դե հո մի օրում Նիկոլը չի գնալու»։ Այդ խոսույթը կար ե՛ւ ՀՓՇ-ի, ե՛ւ դիմադրության շարժման ժամանակ, նորություն չէ: Ու հիմա նորից այս դեժավյուն շարունակվելու է: Ստացվում է, որ չստացված շարժումներից որեւէ լուրջ հետեւություն արված չէ: Եվ ո՞վ էր ձեզ ասել, որ իբր կրկնելով 2018թ․ սցենարները՝ հիմա նույնը ստացվելու էր: Երբեք պատմության մեջ նույն բանը երկու անգամ չի կատարվում, պատմություն կարդացեք: Իմպիչմենթն էլ սենց չեն անում, անիմաստ մի հույս տվեք մարդկանց»: Ապա՝ «ՔՊ-ի հետ սուրճ խմելու համար, փաստորեն, տասնյակ հազարավոր մարդ բերեց հրապարակ... բրավո»: «Ասել եմ, էլի կասեմ, էս վիճակով սկի Հովիկ Աղազարյանը հրաժարական չի տալու»: «Դիմադրության» շարժում 2․ Ոչ ավել, ոչ պակաս... ու սենց շարունակ»: «Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, եթե 2018-ին սխալվել եք: Դե սխալվել եք, հիմա գոնե մի սխալվեք, մի կողմ քաշվեք, ճանապարհը չսխալվածներինն է: Դաշտը փոխվելու է, ֆիգուրներն էլ՝ հետը»: 

Թե ում են ուղղված այս մեղադրականները, կարելի է ենթադրել: Բաբայանը, սակայն, մոռանում է, որ 2018-ին առաջինը հենց Սերժ Սարգսյանն է ասել, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Եվ եթե սրբազան շարժման առաջնորդից պահանջում է գնահատական տալ 2018-ին տեղի ունեցածին, այդ գնահատականը ոչ միայն Սերժ Սարգյանի օգտին չէ, այլեւ շատ մութ դռներ է բացում, որոնք դարձյալ Սերժ Սարգսյանի օգտին չեն: Երեկ էլ Վահան Բաբայանը մի այսպիսի գրառում էր կատարել. «Մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ նիկոլական զոմբիներին եկան փոխարինելու «սրբազան» զոմբիներ, այո, կյանքը փոփոխական բան է»: 

Այս գրառումը բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց համացանցում: Բավական է թերթել Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջը, որը կարծես ՀՀԿ պաշտոնաթերթը լինի, եւ կհամոզվենք, որ եղել են ու կան նաեւ Սերժ Սարգսյանի մնայուն «զոմբիներ», ովքեր երրորդ նախագահի հասցեին հնչեցված ոչ դրական խոսքն ավելի ծանր են տանում, քան հենց ինքը` Սերժ Սարգսյանը. «Մարգինալ դաշտից Սերժ Սարգսյանի մասին որոշ ծղրտոցներ լսելուց հետո իրոք հասկանում ես, որ այս երկրում նույնիսկ այսքան արհավիրք տեսնելուց հետո «քաղաքական մանրադրամի» վերածված, իրենց քաղաքական խմբակ համարող որոշների համար ինքնանպատակ է Հայաստանի 3-րդ նախագահի անունը տալ եւ դրանով հայտնվել ուշադրության կենտրոնում: Բայց այդ թույլիկները չգիտեն, որ իրենք արդեն նույնիսկ մարգինալ չեն, իրենք վաղուց արդեն չկան էս ամբողջ թեմայի մեջ ու չեն էլ կարող լինել: Սերժ Սարգսյանը լեգենդար հրամանատար է, փայլուն դիվանագետ, հաղթանակած նախագահ, լուրջ պետական գործիչ, դուք ո՞վ եք: Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, եւ շատերն էլ՝ իր շնորհիվ, բայց այսօր իշխանությանը քննադատելու փոխարեն թիրախավորում եք 3-րդ նախագահին, ո՞վ եք, էլի, դուք, ի՞նչ ֆռուկտ եք: Ասեք, խոսեք, բամբասեք, միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն իր բարձունքում է` իր քաղաքական խրամատում»:

Բաբայանն ուշադիր հետեւում է բոլոր լատվամիջոցներին ու ֆեյսբուքյան գրառումներին եւ ծանր է տանում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ լուսահոգի Ռիտա Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունն ու պատասխանում բոլորին: Նրա էջում ամենուր Սերժ Սարգսյանն է ու ՀՀԿ-ն: Մի քիչ բարդ կլինի նրան չկապել Սերժ Սարգսյանի հետ եւ մտածել, որ վերջինս ազդեցություն չունի Բաբայանի վրա: 

ՀԳ․ Անկախ այն բանից, թե սրբազան շարժումն ինչ արդյունք կտա, երբ կտա, կտա, թե չի տա, մի բան պետք է արձանագրել, որ Բագրատ սրբազանին հաջողվեց քաղաքական դաշտում մեծ կոնսոլիդացիա ստեղծել, նրան հաջողվեց հասարակության մեջ արժեքների փոփոխություն կատարել եւ արթնացնել ետպատերազմյան թմբիրից: Իսկ Վահան Բաբայանին գուցե ցավ է պատճառել այն, որ Սերժ Սարգսյանը սրբազանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն իշխանության չի ձգտում: Նրա երիտասարդ զինակիցները թերեւս այլ հույսեր են փայփայել: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ Միլլեր«Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես ՀակոբյանՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից. ՀետքԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»35-ամյա Շողիկը կույր է և չունի ոտքեր, բայց մեր պրոթեզավորման թիմի շնորհիվ քայլում է. Զինվորի տուն Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը Ապարանի որոշ հասցեներում ջուր չի լինի Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինԿԳՄՍ նախարարը հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումների ընթացքին Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը կիսաեզրափակիչում են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Վրաստանում մեծ համաներում կհայտարարենԼարսը բաց է Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվելՀատուկ տակտիկական ուսումնավարժանքներ՝ Վայոց ձորումԳազայի հատվածում 24 ժամում 40 մարդ է զոհվելԳորիսի Թումանյան փողոցը վերածնվում է. Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակ Բեռնատարի կողաշրջրման հետևանքով վարորդը հոսպիլատացվել է Բելառուսի պատվիրակությանը թույլ չեն տվել մասնակցել ԵԱՀԿ ԽՎ 31-րդ տարեկան նստաշրջանին«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում Փոխվարչապետ Խաչատրյանի որդին 72 մլն դրամ արժեքով տուն է կառուցել ու Ակբա բանկի բաժնետոմս նվեր ստացել․ «Հետք» Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվիՈՒՂԻՂ. Սրբազանը Դավիթ Բեկ գյուղում է Եվրո-2024․ մեկնարկում են 1/8 եզրափակչի հանդիպումները Ավոյի Լեգենդը. Ազգային հերոսը մահացել է գործողության ժամանակ 1993թ. հունիսին (տեսանյութ)Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) Ուրախալի լուր. հայկական մուֆլոնները «Զանգեզուր» արգելավայրի տարածքում (տեսանյութ) Գումար վաստակելու թե՛ դժվարությունը, թե՛ բերկրանքը ես եղբայրներիս հետ զգացել եմ դեռ 12-13 տարեկանից. Սարիբեկ ՍուքիասյանՆարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիսը» գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից․ «Հետք» Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշկիանը Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկ Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը «Գողթնի քնար». Բագրատ սրբազանի երգը`Խուստուփի վրա` Նժդեհի շիրիմի մոտ (տեսանյութ) Եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպե՞ս են միանում Հանրապետության հրապարակի շատրվանները (տեսանյութ) Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան Բագրատ Սրբազանը «Վիլիս»-ով շրջում է Սյունիքի գյուղերում (տեսանյութ) Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ Կառավարություն (տեսանյութ) Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՈւՂԻՂ. Սրբազանն աջակիցների հետ այցելել է Սյունիքի Ներքին Հանդ գյուղՋուր չի լինի Դուք էլ մտածեցի՞ք, որ Ավետ Բարսեղյաննա․ իրականում ով է նկարում
Ամենադիտված