Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից Այսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ) Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել Ինչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ) Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ) Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ «Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվել Իրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներ Թուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնել 

Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականից առաջ դժվար էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսության մեջ մատակարարման շղթաների փոփոխություն կարող է տեղի ունենալ, ինչը նոր տնտեսական իրողություն կարող է ստեղծել։ Ուկրաինայում սկսված պատերազմը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները լիովին փոխեցին իրավիճակը։ Եթե նախկինում Ռուսաստանն էր Եվրոպայի հիմնական հումքային մատակարարը՝ հատկապես էներգակիրների հարցում, ապա ներկայում պատժամիջոցների գործարկման պարագայում Ռուսաստանը դադարել է Եվրոպայի հիմնական մատակարարը լինել։

Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում տուժում է նաև Արևմուտքը, մասնավորապես Եվրոպան, քանի որ Ռուսաստանը եվրոպական երկրներին ապահովում էր էժան հումքով, հատկապես բնական գազով։ Ռուսաստանից էներգետիկ մատակարարումները թույլ էին տալիս դինամիկայի մեջ պահել եվրոպական տնտեսությունները։ Իսկ երբ Եվրոպայում փորձում են ռուսական գազին փոխարինող տարբերակներ գտնել ու տարբեր երկրներից ներկրումներ իրականացնել, ապա էներգակիրների գինը զգալիորեն թանկանում է։ Դրա արդյունքում եվրոպական երկրներում աճում են նաև իրենց կողմից արտադրված ապրանքների ու ծառայությունների գները, դրանք դառնում են ոչ մրցունակ։ Օրինակ՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Որոշ ընկերություններ նույնիսկ նախընտրում են հեռանալ Գերմանիայից ու իրենց ձեռնարկությունները տեղափոխել այլ երկրներ։ Քիչ չէ, որ եվրոպական երկրների տնտեսությունները հայտնվել են ոչ բարվոք վիճակում, գների թանկացումն էլ մյուս կողմից ազդում է եվրոպական երկրների բնակչության կենսամակարդակի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ եվրոպական քաղաքներում գործադուլներ ու ցույցեր են տեղի ունենում աշխատավարձերի ու օգնության տրամադրման պահանջներով։ Մյուս կողմից էլ՝ տուժում են եվրոպացի ֆերմերները, որոնք ամիսներ առաջ տրակտորներով դուրս էին եկել բողոքի ու ճանապարհներ էին փակում։ Նախ՝ նրանց բիզնես գործունեության վրա ազդել է էներգակիրների թանկացումը, ինչից հետո էլ եվրոպական շուկան հեղեղվել է ուկրաինական էժան գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես հացահատիկով։ Իսկ այս պարագայում Եվրոպայում հացահատիկի մշակումը դառնում է ոչ մրցունակ գործ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էականորեն ազդել են նաև զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա։ Արևմուտքը ճնշում է նաև այս երկրներին, որպեսզի գործեն պատժամիջոցների ռեժիմին համապատասխան ու սահմանափակեն տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ինչը վնաս է հասցնում այս երկրների՝ առանց այն էլ խոցելի տնտեսություններին։ Հարկ է նաև ի նկատի ունենալ, որ Աֆրիկայի ու Ասիայի բազմաթիվ պետություններ պարենային առումով կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումներից։ Ու հիմա պատերազմը շարունակում է բարդ իրավիճակ ստեղծել նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ այս երկրներից շատերը նույնպես բախվում են ինֆլ յացիային, էներգակիրների գների թանկացմանն ու պետական պարտքի ավելացմանը։ Դրա արդյունքում է, որ Շրի Լանկայում արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց։

Միաժամանակ Արևմուտք-Ռուսաստան առճակատման պարագայում մեծանում է ռազմական հեղաշրջումների վտանգը, ինչպես դա տեղի ունեցավ Նիգերում։ Բայց Ռուսաստանի դեմ ժամանակ առ ժամանակ խստացվող պատժամիջոցներն այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։ Ճիշտ է՝ հաջողվել է որոշակի տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, սակայն ռուսական տնտեսությանն էլ, իր հերթին, հաջողվում է հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Եթե նախկինում ռուսական էներգակիրների ու հումքի հիմնական մասնաբաժինը մատակարարվում էր դեպի Եվրոպա, ապա մատակարարման հիմնական ուղին տեղափոխվել է դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Ու այս երկրները էական օգուտներ են ստանում, քանի որ ռուսական կողմը էներգակիրների վաճառքում որոշակի զեղչեր է կիրառում։

Օրինակ՝ ռուսական էժան նավթը հայտնվում է Հնդկաստանում, մշակվում ու ավելի թանկ վերավաճառվում Եվրոպայում։ Իսկ մինչ այդ Ռուսաստան ներմուծվող արևմտյան ապրանքներին ու տեխնոլոգիաներին փոխարինել է հիմնականում չինականը։ Ավելին, մինչ եվրոպական երկրների տնտեսությունները դժվարություններ են կրում, Ռուսաստանի տնտեսությունն աճում է։ Ընդ որում, նույնիսկ պատժամիջոցների պարագայում Ռուսաստանի տնտեսությունն ավելի բարձր աճ է արձանագրում, քան Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունները։ Ռուսաստանը փորձում է պատժամիջոցների հասցրած վնասը փոխհատուցել ԲՐԻԿՍ երկրների շրջանում համագործակցության խթանման արդյունքում։ Մյուս կողմից էլ՝ Մոսկվային հաջողվել է իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա ու զարկ տալ սպառազինությունների արտադրությանը։ Փաստացի ստացվում է, որ Արևմուտքն իր պատժամիջոցային քաղաքականությամբ ավելի շատ իրեն ու այլ երկրների է վնասել, քան Ռուսաստանին։

Բայց ամենավատն այն է, որ Արևմուտքում իշխող էլիտան իր շահերի համար կարող է հարվածի տակ դնել ամբողջական պետությունների։ Տեսնում ենք, թե Ուկրաինան ներկայում ինչպիսի ավերածությունների է ենթարկվում։ Ու այս օրինակը բավարար է հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ այն երկրներում, որոնց Արևմուտքը պատրաստ է իր շահերի համար զոհաբերել։ Արևմուտքից շարունակում են իրենց կողմ գրավել հետխորհրդային երկրներին, մասնավորապես Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին ու նաև Հայաստանին։ Սակայն Վրաստանը հրաժարվում է այդ խաղի մեջ մտնել։ Իսկ Հայաստանը քայլ առ քայլ շարժվում է դեպի վտանգավոր գոտի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ՈւրարտուՈւկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներիցԱյսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ)Մբապեի համար նոր դիմակ են պատրաստելԻնչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ)Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ)Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ«Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվելԻրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներԹուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնելԱվանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալՍահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ԵԱ բրոնզե մեդալակիրՍուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք ԳյումրիումԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքումՄասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանըՊետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումներըՄիրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետԵրևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենաՄիասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներիցԱմեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ ԳասպարյանՈւժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի ՔարամյանԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինՌուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանԷստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն ՄիխալըՎեհափառը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց առաքելության մեջԵրևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվելԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետՖրանսիական հայտնի ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածըԻնչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում․ զրուցել են բնակիչների հետՃապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյաՀամիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանինԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԵկատերինբուրգում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԱրցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան«Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես ՀակոբյանԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»35-ամյա Շողիկը կույր է և չունի ոտքեր, բայց մեր պրոթեզավորման թիմի շնորհիվ քայլում է. Զինվորի տուն Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը Ապարանի որոշ հասցեներում ջուր չի լինի Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինԿԳՄՍ նախարարը հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումների ընթացքին Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը կիսաեզրափակիչում են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Վրաստանում մեծ համաներում կհայտարարենԼարսը բաց է Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Ամենադիտված