Վարանը ժամանել է Իտալիա․ կբանակցի Ա սերիայի ակումբի հետ Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից Այսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ) Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել Ինչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ) Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ) Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ «Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվել Իրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներ 

Իրանում քարոզարշավն ընթանում է թեժ մթնոլորտում. ՀՀ-ի համար ընկալելի կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները. Վարդան Ոսկանյան. 168.am

Իրան

168.am-ը գրել է.

Իրանի Իսլամական Հանրապետությունում հունիսի 12-ից մեկնարկել է նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 27-ը, հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, տեղի կունենա նախագահական ընտրությունների քվեարկությունը։

Ի սկզբանե 80 հոգի էին դիմել՝ ընտրություններին մասնակցելու համար, հունիսի 11-ին հայտարարվեց թեկնածուների վերջնական ցուցակը, որում ընդգրկված էին 6-ը՝ Մասուդ Փեզեշքիան, Սաիդ Ջալիլի, Մուստաֆա Փուրմուհամմադի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Ամիրհոսեյն Ղազիզադեհ, Ալիռեզա Զաքանի։

168.am հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյաննանդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, ամենամեծ շանս ունեցող թեկնածուներին, երկրորդ փուլի անցկացման հնարավորությանը, նախ ասաց, որ Իրանի ներսում նախընտրակական քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է ընթանում.

«Այս պահին հիմնականում երեք թեկնածուներ են առաջ եկել, այդ թեկնածուներից երկուսը ներկայացնում են պահպանողական թեևը, մեկ թեկնածու՝ Իրանի քաղաքական համակարգի բարեփոխական թևը։

Ինչ վերաբերում է երկրորդ փուլի հնարավոր անցկացմանը, ապա քանի որ թեկնածուներից առնվազն մեկը, համաձայն վերջին օրերին անցկացված սոցոլոգիական հարցումների, չի կարողանում հավաքել «50+1» ձայն, ապա երկրորդ փուլի հավանականությունը շատ մեծ է։ Սակայն ամեն ինչ կվճռվի քվեատուփերի մոտ, երբ իրանցի ընտրողները կատարեն իրենց քաղաքացիական պարտքը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Դիտարկելով ամբողջ գործընթացը Հայաստանի շահերի տեսանկյունից, Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ Հայաստանի համար ավելի ընկալելի թեկնածուներ կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները՝ Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ինչ վերաբերում է բարեփոխական թևի ներկայացուցչին, նա իր քարոզարշավի ընթացքում ներկայացնում է հիմնականում պոպուլիստական մոտեցումներ։ Նաև կան որոշակի նշաններ, որ փորձ է կատարվում օգտագործել էթնիկական գործոնը այս քարոզարշավի ընթացքում։ Հաշվի առնելով այն, որ թեկնածուն սերում է Արևմտյան Ատրպատական նահանգից, չնայած ծնվել է քրդաբնակ Մահաբադ քաղաքում, և այս իմաստով փորձ է կատարվում Իրանի ներսում օգտագործել նաև, այսպես կոչված, թյուրքականության գործոնը։ Բնականաբար, չեմ կարծում, թե ՀՀ շահերի առումով կարող է մեզ համար էլ ընկալեի լինել, հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարևոր դերակատարություն ունի Իրանը Հայաստանի, հատկապես՝ Սյունիքի անվտանգության ճարտարապետության շրջանակներում։ Հետևաբար, պահպանողական թեկնածուն, որը կշարունակի նախագահ Ռաիսիի քաղաքական կուրսը և ծրագիրը, մեզ համար ավելի ձեռնտու կարող է լինել։ Հաշվի առնելով մեկ կարևոր հանգամանք ևս, որպես կանոն, պահպանողական նախագահի օրոք հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի մերձենում ու սերտանում են»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Արևմուտքից ընտրություններին լինի գործուն միջամտություն, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ ըստ էության ուղղակի միջամտություն բացառվում է, սակայն անուղղակի միջամտություններ այս ընթացքում լինում են՝ քարոզչական որոշակի արտանետումներ Իրանի ներքին խոսույթի շրջանակներում։ Բայց ամեն ինչ վճռելու է իրանցի ընտրողը, նրանք են կայացնելու վերջնական որոշում։

«Կարծում եմ՝ հավանականությունն առ այն, որ օտարերկրյա միջամտության հետևանքով Իրանը կունենա նախագահ՝ գրեթե զրոյական է, որովհետև Իրանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ հոգևոր առաջնորդն է ըստ էության նախանշում արտաքին քաղաքական ուղեգիծը և յուրաքանչյուր նախագահ պետք է աշխատի այդ ուղեգծի շրջանակներում։ Չնայած տնտեսական հարթության մեջ պոպուլիստական հայտարարությունները կարողանում են որոշակի արդյունավետություն ապահովել՝ սա բնորոշ է ամբողջ աշխարհին, ոչ միայն Իրանին»,- ընդգծեց իրանագետը։

Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է՝ Իրանում դրսից ուղղորդված տեղի ունենան որոշակի խժդժություններ, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե մինչև իրանցիների քվեատուփերին մոտենալը կարող են խժդժություններ լինել, սակայն հետընտրական գործընթացի առումով բացառել պետք չէ։

«Ակնհայտ է, որ հիմա էլ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքի առաջին նշաններ երևում են։ Կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Իրանը պահպանի ներքին կայունությունը և Իրանն ունի այդ ստրատեգիական խորքը՝ թե՛ ներքին խնդիրները կարգավորելու, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ ՀՀ կենսական շահերից է բխում ուժեղ, անվտանգ և ներքաղաքական կայուն զարգացում ունեցող Իրանի Իսլամական Հանրապետություն, որովհետև Իրանը Հայաստանի համար ապահովում է անվտանգության ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին, արտգործնախարարին և մի խումբ պաշտոնատար անձանց սպասարկող ուղղաթիռը ստիպված էր եղել «կոշտ վայրէջք» կատարել, որից հետո կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել էր։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ուղղաթիռի ուղևորները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ՝ անձնակազմը) զոհվել են։

Նշենք, որ Իրանի նախագահը, արտգործնախարարը և մյուս պաշտոնյաները վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարանը ժամանել է Իտալիա․ կբանակցի Ա սերիայի ակումբի հետԿրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ՈւրարտուՈւկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներիցԱյսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ)Մբապեի համար նոր դիմակ են պատրաստելԻնչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ)Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ)Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ«Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվելԻրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներԹուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնելԱվանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալՍահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ԵԱ բրոնզե մեդալակիրՍուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք ԳյումրիումԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքումՄասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանըՊետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումներըՄիրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետԵրևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենաՄիասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներիցԱմեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ ԳասպարյանՈւժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի ՔարամյանԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինՌուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանԷստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն ՄիխալըՎեհափառը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց առաքելության մեջԵրևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվելԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետՖրանսիական հայտնի ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածըԻնչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում․ զրուցել են բնակիչների հետՃապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյաՀամիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանինԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԵկատերինբուրգում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԱրցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան«Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես ՀակոբյանԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»35-ամյա Շողիկը կույր է և չունի ոտքեր, բայց մեր պրոթեզավորման թիմի շնորհիվ քայլում է. Զինվորի տուն Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը Ապարանի որոշ հասցեներում ջուր չի լինի Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինԿԳՄՍ նախարարը հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումների ընթացքին Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը կիսաեզրափակիչում են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Վրաստանում մեծ համաներում կհայտարարենԼարսը բաց է Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ
Ամենադիտված