Վարանը ժամանել է Իտալիա․ կբանակցի Ա սերիայի ակումբի հետ Կրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու Ուկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներից Այսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ) Մբապեի համար նոր դիմակ են պատրաստել Ինչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ) Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ) Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ «Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվել Իրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներ 

Հնարավոր են զգալի ծախսեր. հունիսի 27-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Բարդ և հակասական օր է: Նման օրերին նախընտրելի է մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվել, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը: Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:

Ցուլ. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Երկվորյակներ. Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ինչ-որ ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Խեցգետին. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանք սկսելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:

Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփումների, համատեղ հանգստի, զվարճալի ուղևորությունների համար:

Առյուծ. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղեր:

Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Կույս. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:

Կշեռք. Օրվա առաջին կեսն օգտագործեք պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելու համար: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը:

Կարիճ. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Աղեղնավոր. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Այծեղջյուր. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Ջրհոս. Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Ձկներ. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարանը ժամանել է Իտալիա․ կբանակցի Ա սերիայի ակումբի հետԿրասնոդարի և Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է ՈւրարտուՈւկրաինան մեկ օրում շտապ էլեկտրաէներգիա է ներկրել երեք երկրներիցԱյսօր Դավիթ Բեկ գյուղում մարդն ասում է` կադաստրի վկայականով 50 հեկտար հող ունենք, որն այլևս մեր ձեռքում չէ. Սրբազան (տեսանյութ)Մբապեի համար նոր դիմակ են պատրաստելԻնչպե՞ս կարելի է ժողովրդին համոզել, որ այն հողերը, որոնք հանձնվում է թշնամուն` մերը չէ. Կապանի բնակիչ (տեսանյութ)Միայն ազատություն. թուրքի դրոշը չլինի մեր սահմանում. Կապանցի (տեսանյութ)Ես պատրաստ չեմ ապրելու թուրքական վիլայեթում. պատրաստ չեմ ապրելու Ալիևի թելադրանքով. Կապանի բնակիչ«Հարի Փոթերի» շապիկը աճուրդում վաճառվել է 1,9 միլիոն դոլարով․ նոր ռեկորդ է գրանցվելԻրանի նախագահական ընտրություններում կանխել են սաբոտաժն ու մի շարք կիբերհարձակումներԹուրքիայի երեք նահանգում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնելԱվանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալՍահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ԵԱ բրոնզե մեդալակիրՍուրեն Պապիկյանը՝ քավոր․ մեծ խնջույք ԳյումրիումԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինի տարածքումՄասիս քաղաքում փրկարարները քնեցնելու միջոցով վնասազերծել են քաղաքացուն կծած շանըՊետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումներըՄիրզոյանը տարածաշրջանում ներկայիս իրավիճակի շուրջ զրույց է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետԵրևանում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է. վնասվել է ավտոմեքենաՄիասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներիցԱմեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛․ Աբրահամ ԳասպարյանՈւժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի ՔարամյանԲասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է ՎրաստանինՌուսաստանը կդառնա դեպի Չինաստան գազի խոշորագույն մատակարարը․ ՄիլլերԻ՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության․ Արմեն ԱշոտյանԷստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն ՄիխալըՎեհափառը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց առաքելության մեջԵրևանում մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվելԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բոռելի հետՖրանսիական հայտնի ամսագրում լույս է տեսել «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը վտանգի տակ» հոդվածըԻնչ իրավիճակ է հեղեղումներից տուժած Սանահին կայարանում․ զրուցել են բնակիչների հետՃապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյաՀամիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանինԱրտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Իրանում կկայանա հուլիսի 5-ինԵկատերինբուրգում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԱրցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկած ռեժիմն այլոց իրավունքն է ճանաչում Թուրքիայի ճնշման տակ․ Արմեն Աշոտյան«Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես ՀակոբյանԿրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»35-ամյա Շողիկը կույր է և չունի ոտքեր, բայց մեր պրոթեզավորման թիմի շնորհիվ քայլում է. Զինվորի տուն Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը Ապարանի որոշ հասցեներում ջուր չի լինի Իրանը հայտնել է «բնաջնջման պատերազմի» վտանգի մասինԿԳՄՍ նախարարը հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումների ընթացքին Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Արտակ Աղաբեկյանը և Աշոտ Գյուլնազարյանը կիսաեզրափակիչում են Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Վրաստանում մեծ համաներում կհայտարարենԼարսը բաց է Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է, շարունակվում են սելավի հետևանքների վերացման աշխատանքները Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ
Ամենադիտված