Հայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակ
Արտաքին Քաղաքական![Հայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակ](/timthumb.php?src=disc/27-06-24/8fcb03b434a908e539b25e27eedc8b80.jpg&w=780)
Հայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը։ Այս մասին Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերիան։
«Մենք (Ալեն Սիմոնյանի հետ-խմբ.) խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Եվ դրա համար նա ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից։ Հայաստանը նաև մեզ տեղեկացրեց, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,- կիսվել է Դաիգա Միերիան։
«ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը Ռուսաստանի անգործությունն էր Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ։ Տարածաշրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա ցույց տվեց, որ Հայաստանի հետ կապված հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվում։ Իսկ այժմ Հայաստանը նախատեսում է աջակցություն փնտրել մեկ այլ դաշինքում»,-հավելում է պարբերականը։
![](banners/armflix.jpg)