Ալիևին սա է մեր ուղերձը՝ հիմա խաղաղության ժամանակն է. Օ’Բրայեն
Արտաքին Քաղաքական![Ալիևին սա է մեր ուղերձը՝ հիմա խաղաղության ժամանակն է. Օ’Բրայեն](/timthumb.php?src=disc/27-06-24/bcbac25c70c36e5728e3879324eaf420.jpg&w=780)
ԱՄՆ-ն փորձում է ապահովել, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի տարածքով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում է APA-ն։
Դիվանագետն այս թեմային անդրադարձել է իր՝ Բաքու կատարելիք այցի համատեքստում։
Օ՛Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և «խնդիրը լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։
«Մի երթուղին անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղ համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- պարզաբանել է դիվանագետը։
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցի, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»։
![](banners/armflix.jpg)